Ինչ էին անում Սարգսյանն ու Ալիեւը Վրաստանում. «փակուղայինից»՝ «մայրուղային» ՀՀ

07/11/2015 schedule20:01

Հոկտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած աշխատանքային այցին անմիջապես հետեւեց Իլհամ Ալիեւի այցը Վրաստան: Ի՞նչ էին անում Սարգսյանն ու Ալիեւը Վրաստանում: Մեր հարցերին երեկ պատասխանել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

- Պարոն Ոսկանյան, ինչո՞ւ Ալիեւը Սարգսյանի հետեւից շտապեց Վրաստան, այս այցերը որեւէ կապ ունե՞ն իրանական գազի հետ:

- Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ պաշտոնական լրատվության մեջ նշվեց, որ Հայաստանը Վրաստանի հետ ունի բարեկամական հարաբերություններ եւ պատրաստվում է համագործակցությունը ընդլայնել՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ, այդ թվում նաեւ՝ էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտները: Դատելով սրանից, հավանաբար նաեւ խոսք է եղել Վրաստանի ուղին որպես տրանզիտային ճանապարհ օգտագործելու համար Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու այդ երկարաժամկետ ծրագրի մասին: Այս հետեւությունը հիմնված է ոչ միայն պաշտոնական հաղորդագրության վրա, այլ նաեւ վրացական կողմից բազմիցս հնչած տարբեր տեսակետների, որոնց համաձայն՝ Վրաստանը կարծես թե փորձում է դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները գազային ոլորտում եւս: Մասնավորապես խոսքը վերաբերում է նաեւ ռուսական «Գազպրոմի» հետ համագործակցությանը, ինչի արդյունքում ադրբեջանական Socar-ը, որը ուներ մոնոպոլ դիրքեր վրացական շուկայում, թե՛ տրանզիտի, թե՛ ներքին շուկայի առումով, կարծես թե խիստ անհանգստացած է՝ դատելով նաեւ ադրբեջանական կողմի հրապարակումներից: Մյուս կարեւոր հանգամանքը, որը լրացնում է ամբողջ համայնապատկերը, այն է, որ Իրանի եւ ՌԴ-ի միջեւ սիրիական այս հակամարտության շրջանակներում ձեւավորվում է որոշակի համագործակցություն, եթե չասենք դաշինք, որի շրջանակներում կարծես թե կողմերը պատրաստվում են ոչ թե մրցակցել միմյանց հետ տարբեր ոլորտներում, այլ այն տարածքներում, որտեղ հնարավոր է այդ մրցակցությունը, դա փոխարինել համագործակցային միջավայրով: Եվ այս համատեքստում, եթե Իրանը նպատակ ունի գազային տրանզիտ իրականացնել դեպի հյուսիս, դեպի Սեւ ծով, ապա իրանցիները առաջին հերթին այդ ճանապարհը դիտարկում են Հայաստանի եւ Վրաստանի միջոցով: Կա մի կարեւոր հանգամանք եւս՝ հայ-իրանական հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որ օրինակ, ԻԻՀ նախկին դեսպանը ՀՀ-ում՝ պարոն Քոլեյնին, բոլորովին վերջերս հայտարարեց, որ հայերը եւ իրանցիները մի ժողովուրդ են 2 երկրներում: Սա շատ հետաքրքիր բանաձեւում էր, եւ դա կարելի է գնահատել որպես մարտահրավեր ադրբեջանա-թուրքական այդ՝ մի ժողովուրդ, 2 պետություն հայտնի առասպելույթին: Այս տեսանկյունից կարծես թե Իրանը լուրջ ծրագրեր է կապում Հայաստանի հետ:

- Ադրբեջանին կհաջողվի՞ խոչընդոտել այդ տրանզիտային ծրագրերը:

- Բնականաբար, Ադրբեջանը խիստ անհանգստացած կարող է լինել թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի ակտիվությամբ եւ, բնականաբար, իր կողմից կձեռնարկի հակաքայլեր: Բայց մենք պետք է նախեւառաջ իրականացնենք մեր ծրագրերը՝ առանց ուշադրություն դարձնելու, թե Ադրբեջանը ինչ քայլեր է ձեռնարկում իր ներկայությունը ապահովելու տեսանկյունից: Այժմ նախաձեռնողականությունը մեր կողմից է, եւ Ադրբեջանը ձեռնարկում է հակաքայլեր:

- Դուք ասում եք՝ ՌԴ-ն եւ Իրանը ոչ թե կմրցակցեն, այլ կհամագործակցեն, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ-ն պետք է խոչընդոտի հայ-իրանական մերձեցմանը եւ թույլ չտա, որ ԵՏՄ անդամ Հայաստանը դառնա տրանզիտ երկիր իրանական գազի համար, ինչո՞ւ պիտի չխոչընդոտի:

- Եթե ռուս-իրանական հարաբերությունները անցնում են դաշնակցային կամ ամենաբարձր համագործակցային փուլ, ապա 2 կողմերին էլ ձեռնտու է ոչ թե մրցակցել էներգետիկ ոլորտում, այլ համագործակցել: Իսկ Հայաստանը կարող է դառնալ լավագույն հարթակը ռուս-իրանական համագործակցության համար: Հիմա 2 կողմերից էլ այդ ազդակները կան, համենայնդեպս, իրանական կողմից՝ ավելի հստակ: Բայց վերջնական խոսել ձեւավորված ռուս-իրանական դաշինքի մասին կամ Հայսատանի մասին, որպես հարթակի, դեռ վաղ է: Կարծում եմ, հետագա գործընթացները ավելի կհստակեցնեն պատկերը:

- Իսկ որո՞նք են այդ ազդակները, ի՞նչն է ձեզ նման լավատեսական պատկեր հուշում:

- Իրանը հայտարարում է, որ հայերը եւ իրանցիները մի ժողովուրդ են 2 երկրներում, Իրանը եւ ՌԴ-ն գրեթե դաշնակցային հարաբերություններ են ձեւավորվում Սիրիայի խնդրում, իրանցիները հայտարարում են, որ Հայաստանը չի կորցրել արդիականությունը իրենց համար, ամենաբարձր մակարդակով պատվիրակություն է ժամանում Հայաստան փոխնախագահի գլխավորությամբ: Տարածաշրջանի որեւէ այլ երկիր՝ ո՛չ Ադրբեջան, ո՛չ Վրաստան, նման պատվիրակության այց չի եղել: Իրանցիները հայտարարում են, որ Հայաստանը իրենց համար շատ կարեւոր օղակ, դարպաս կարող է դառնալ դեպի Եվրոպա մուտքի: Մյուս կողմից այս ամենի համատեքստում շատ կարեւոր է վրացական դիրքորոշումը: Վրաստանը ազդակներ է հղում, որ ուզում է դիվերսիֆիկացնել իր գազային կախվածությունը Ադրբեջանից, դրան հետեւում է մեր նախագահի այցը Վրաստան, որի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը եւ Վրաստանը պատրաստվում են համագործակցել նորանոր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների եւ էներգետիկայի: Այս ամենը ազդակների մի հսկայական փունջ է, որը մեզ թույլ է տալիս նախնական որոշակի եզրահանգումներ անել:

- Մնում է, որ ՀՀ իշխանությունները գրագետ խաղան եւ չպարտվե՞ն Ադրբեջանին:

- Սովորաբար, լավ տոնի նշան չի համարվում իշխանություններին գովելը, բայց այս պարագայում կարծես թե դրական քայլեր բավականին արված են:

- Եթե Հայաստանը դառնա տրանզիտ իրանական գազի համար, դա ի՞նչ կարող է մեզ տալ, պարզ է, որ դա շատ լավ է, բայց՝ կոնկրետ:

- Ես կարող եմ դրա աշխարհաքաղաքական նշանակության մասին խոսել, տնտեսական նշանակությունը միգուցե տնտեսագետները ավելի մանրամասն բացատրեն: Մենք եթե իրականացնում ենք 2 կարեւորագույն ծրագիր՝ մեկը ենթակառուցվածքային այդ ճանապարհային ոլորտում ենք Իրանի համար հանդիսանում կարեւորագույն կապող օղակ, խոսքը թե՛ ավտոմայրուղու, թե՛ երկաթգծի հնարավոր կառուցման մասին է, 2-րդը, էներգետիկ ոլորտում ենք Իրանի հետ հաստատում այսպիսի հարաբերություններ, ապա շրջափակման մեջ գտնվող Հայաստանը 180 աստիճանով փոխում է իր դերակատարությունը: Այսինքն, Հայաստանը «փակուղային» երկրից դառնում է մայրուղային երկիր, որն ապահովում է գազի ամբողջ հոսքը Պարսից ծոցից Սեւ ծով ընկած հատվածը: Այս ամենից շահում է նաեւ Վրաստանը, որ բավական լուրջ կախվածության մեջ է ադրբեջանա-թուրքական դաշինքից, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական որոշումներ կայացնելու առումով: Վրաստանի համար էլ մենք փաստորեն դառնում ենք այդ փրկօղակը, որը նրան կարող է դուրս մղել այդ մոնոպոլ կախվածության վիճակից: Բայց պետք է նկատի ունենալ, որ մինչեւ այդ ենթակառուցվածքների ստեղծումը բավական ժամանակ եւ ջանքեր կպահանջվեն, որովհետեւ Իրանի հանդեպ պատժամիջոցները ամբողջությամբ չեն վերացել: Դա աստիճանական փուլ է. դրանից հետո Իրանը նախ պետք է վերականգնի նախկինում ունեցած իր հնարավորությունները, հետո այդ հնարավորությունների հաշվին ստեղծի ենթակառուցվածքներ, նոր միայն սկսի իրականացնել այդ կոնկրետ մատակարարումները:

- Ու մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ ամենի համար:

- Շատ դժվար է ասել, տնտեսագետը ավելի լավ կպատասխանի, բայց, հավանաբար, պատժամիջոցների ավարտից հետո առնվազն մի 3, 4 կամ 5 տարի:

- Պարզ է, որ մենք ՌԴ-ի համար փոքր շուկա ենք, նրանց ավելի շատ այդ առումով Չինաստանը կհետաքրքրի, բայց եթե մենք դառնանք տրանզիտային երկիր, իրենք ի՞նչ են անելու իրենց գազը:

- Իրանը, դիցուք, մրցակից է ՌԴ-ի համար, եթե այդ գազամուղը Հայաստանով չանցավ, կանցնի Թուրքիայով, Ադրբեջանով: Ամեն դեպքում, այդ գազամուղը կանցնի: Հիմա պատկերացրեք ՌԴ-ին որոշում կայացնողի դերում. նա չունի լծակ՝ խոչընդոտելու այդ գազամուղի կառուցմանը: Ավելի հարմար չի՞ լինի, որ այդ գազամուղի շինարարությանը մասնակցի, դա անցկացնի իր համար բարեկամական երկրով, կոպիտ ասած, ստանա վերահսկողություն այդ գազամուղի վրա:

Տպել
4224 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել