«Ո՞վ սպանեց հայերին». փաստա–վավերագրական ֆիլմի պրեմիերա Կահիրեում

10/11/2015 schedule19:05

Նոյեմբերի 8-ին Կահիրեի Միսր էլ–Գեդիդայի գրադարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն լեզվով փաստա–վավերագրական ֆիլմի պրեմիերան։

ՀՀ արտգործնախարարությւոնից տեղեկացնում են, որ մեկ ժամ 10 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է «Մայաթի փրոդաքշըն» ստուդիայի կողմից։ Հեղինակներն են` եգիպտացի անվանի կինոգործիչներ Մարիամ Զաքին և Մոհամեդ Հանաֆին։ 10 ամիս տևած նկարահանումները կատարվել են երեք երկրներում` Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում։ Ֆիլմում լայնորեն օգտագործվել են հարցազրույցներ, արխիվային փաստաթղթեր, տեսաժապավեններ և լուսանկարներ, ականատեսների և վերապրածների վկայություններ։

Ֆիլմի հեղինակների գլխավոր նպատակն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, մարդկության նկատմամբ այդ ոճրագործության մասին իրականությունը արաբախոս հանդիսատեսին լիարժեք կերպով ներկայացնելն է։

Ֆիլմի նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եգիպտոսի տարածաշրջանային հանձնաժողովի, Կահիրեի Հայոց առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Պրեմիերային ներկա են եղել Կահիրեի Հայոց Թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Ալեքսանդրիայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ավգուստինոս եպիսկոպոս Քուսան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Աշոտ Մելքոնյանը, եգիպտական հանրության և եգիպտահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Տպել
1034 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին