Մոսկվան Ղարաբաղի հարցով փակագծեր է բացում. առաջարկել են մի քանի շրջան հանձնել Ադրբեջանին

11/11/2015 schedule11:00

Մոսկվան Ղարաբաղի հարցով փակագծեր է բացում: Երեկ «ՀԺ»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է:

Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել՝ Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի, կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում: Կարճ ասած, ՌԴ-ն Ադրբեջանին ԼՂ հարակից մի քանի շրջան է խոստանում, եթե Ադրբեջանը համաձայնի դառնալ ԵՏՄ անդամ:

Եւ ահա երեկ, ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Կոմերսանտը», հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել է, որ ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի ու թերեւս եւս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեեւ պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով:

«Կոմերսանտ»-ի նույն աղբյուրները պնդել են նաեւ, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել: Իրականում, ըստ մեր հավաստի աղբյուրների, ՌԴ-ն համենայնդեպս, հայկական կողմին հայտնել է ի՛ր զինված ուժերին տարածաշրջանում տեղակայելու մտադրության մասին եւ ՄԱԿ-ի խաղաղապահների մասին խոսք չի եղել: Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ խոսում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահների մասին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը քննարկել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Պաշտոնական Վաշինգտոնը, բնականաբար, չի համակերպվի ռուս խաղաղապահների տեղակայման մեջ:

Ըստ «Կոմենսանտի», Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի առաջարկած նման լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն հայտնել: Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն է Ադրբեջանի կազմում: Երեւանում եւս հրաժարվել են խոսել տարածքային ինչ-ինչ զիջումների մասին՝ ընդգծելով, որ նման ծրագիր չի էլ քննարկվում: Ավելին, ռուսական թերթի հետ զրույցում հայաստանյան աղբյուրը պնդել է, թե կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ բանակցություններին որպես ինքնուրույն դերակատար չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: Բաքուն, բնականաբար, կտրականապես դեմ է ԼՂ-ին ներգրավելուն: Ռուսական պարբերականը նշում է, թե ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը պնդել է, որ փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության, իսկ Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի ղեկավար պաշտոնյան վստահեցրել է, թե վերջին տարիներին ուժերի հարաբերակցությունը փոխվել է, եւ ակնհայտորեն ոչ հօգուտ Հայաստանի: «Մեր ռազմական բյուջեն ավելին է, քան ողջ Հայաստանի բյուջեն, մեր բանակի համար գնվում է նորագույն զինամթերք, ինչը Երեւանը չունի, բացի այդ՝ Նախիջեւանում տեղակայված են մեր հարվածային ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հարձակվել Երեւանի վրա»,- «Կոմերսանտին» ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Պարբերականը նշել է, թե Մոսկվան փորձում է հանդարտեցնել կրքերը, սակայն կողմերի դիրքորոշումները մերձեցնելու մասին հաղորդումներ չկան:

Տպել
4786 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը