Շռամը, որ ես ունեմ, տեսանյութում չկա. Ռոբերտ Ահարոնյանը՝ սեքս սկանդալի մասին

18/11/2015 schedule11:10

Երեկ համացանցում «Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության անունից բավական արագ տարածվեց մի տեսանյութ եւ հայտարարություն, որտեղ «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը վիրտուալ շփվում է արական սեռի ներկայացուցչի հետ: Հայտարարության մեջ ասված է, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, որը ակտիվորեն պայքարում է  ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։ 

«Իմ պայքարը ԼԳԲՏ-ների դեմ չեմ դադարեցնելու: Սա ուղղակի սարքած է: Հոմոսեքսուալների ամենահզոր կերպարների մարդիկ են դա տարածում, թաքնված ֆեյքերով: Ոչ մեկ դեմս դուրս չի գալիս, ոչ մեկ չի ասում՝ ես եմ: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր մարդու հետ նստել եւ խոսել այդ թեմայի շուրջ, բայց ոչ մեկ իր արձագաքնը չի  տալիս, որ դա իր արածն է: Դա ամբողջությաբ կեղծիք է, սարքած է»,- armtimes.com-ի հետ զրույցում արդարացավ Ռոբերտ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքն իր դեմ էժան պայքար է սկսել, քանի որ ինքը պայքարում է այդ համայնքի դեմ. «Ես գեյերի դեմ կոնկրետ պայքարելու ոչ մի բան չունեմ, ես պայքարում եմ այդ համայնքի դեմ, որ չի կարելի գովազդել, որ չի կարելի դրա մասին դասագրքեր սարքել, որ չի կարելի երեխան դառնա 18 տարեկան եւ որոշի` ինքն էգ է, թե որձ»,- ասաց սոցիալիստը:

Մեր դիտարկմանը, որ տարածված տեսանյութի հերոս տղամարդը բավականին նման է իրեն, Ռոբերտ Ահարոնյանն այսպես արձագանքեց. «Համամիտ եմ, ինձ շատ է նման, անչափ շատ է նման, բայց մի ուրիշ ապացույց կա, որը ասելու չի: Շռամը, որ ես ունեմ, տեսանյութում չկա: Ման եմ գալիս կասկածողին, որ բռնեմ… եւ կասկածողներին եւ հրապարակողներին ….: Ռոբերտ Ահարոնյանին հլը չգիտեն: Ես մուռս հանելու եմ: Դրա տակից միայն արյուն է դուրս գալու»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Ռոբերտ Ահարոնյանը կատարվածի վերաբերյալ դիմել է ոստիկանության կենտրոնի բաժին,հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ Ռոբերտ Ահարոնյանն օրեր առաջ ԵՄ երեւանյան գրասենյակի դիմաց մի խումբ կողմնակիցների հետ այրել էր ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը:  

Հ.Գ. Տեսանյութի հղումը չենք տեղադրում, քանի որ այն ցենզուրայից դուրս է:

Տպել
5536 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին