Բախում ոստիկանների եւ ՖԱՖ-ի անդամների միջեւ. ակցիան ավարտվեց

24/11/2015 schedule20:10

19:57 Ակցիան ավարտվեց: 

19:48 Չեք անցցկացնի նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը հայտնվեց ակցիայի վայրում եւ իր աջակցությունը հայտնեց ՖԱՖ-ին: «Հանրապետականը պետք է դուրս գա դպրոցից, սպորտից, մշակույթից, դա է հաջողության միակ գրավականը»,- հայտարարեց նա: Մեկնաբանելով այս հայտարարությունը ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Էդգար Խաչատրյանը նկատեց, որ իրենք պատասխանատու չեն ակցիայի ժամանակ հնչող քաղաքական հայտարարությունների համար: 

19:41 Իրավիճակը հանդարտվեց: Փորձելով ամրացնել պաստառը երկրպագուները պատահաբար պատռեցին այն: 

19:33 Երկրպագուները Ֆեդերացիայի գրասենյակի դիմաց են:

Նրանց և ոստիկանների միջև բախում է սկսվել: Երկրպագուները փորձում են շենքի ցանկապատերի վրա պաստառ ամրացնել, իսկ ոստիկանները փորձում են արգելել: Պաստառի վրա անգլերենով գրված է. «Ձեր ժամանակը եկել է»:   

18:48 ՖԱՖ համահիմնադիր Էդգար Պետրոսյանը հորդորեց երկրպագուներին պայթուցիկներ չօգտագործել: Մինչդեռ ֆայերներ և ճայթուկներ երթի ընթացքում նրանք օգտագործեցին:

18:33 Երկրպագուները մոտ 20 րոպե ուշացումով պաստառներով և դրոշներով սկսեցին երթը:

Երթի ընթացքում նրանք հնչեցնում էին մի շարք վանկարկումներ, այդ թվում. «Նեմե՛ց, Աշոտյան», «Նեմե՛ց, սիկտիր», «Նեմե՛ց, հեռացիր», «մարզիչ ենք ուզում», «ֆոււտբոլ ենք ուզում»:

18:00 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան ակումբը՝ ՖԱՖ-ը, այսօր անցկացնում է իր երկրորդ երթը դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ: Այնտեղ երկրպագուները ցույց են անելու՝ պահանջելով ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը և գործկոմի լուծարումը:

Սա երկրպագուների նոր պահանջն է, որը նրանք ներկայացրեցին այն բանից հետո, երբ նախորդ ակցիայի ժամանակ նրանց ներկայացրած պահանջներն անտեսվեցին ֆեդերացիայի կողմից: Այդ պահանջները 3-ն էին՝ հրավիրել միջազգային կարգի բարձրակարգ մարզիչ, ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելիս առաջնորդվել ոչ թե անձնական ամբիցիաներով, այլ ֆուտբոլիստների որակներով, իջեցնել հավաքականի հանդիպումների տոմսերի գները:

Այս պահին երկրպագուները հավաքվում են Արամ Խաչատրյանի արձանի դիմաց և 18:10-ին կշարժվեն դեպի Խանջյան փողոց՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակ:

Տպել
1280 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել