«Ես երդում տված եմ...». այսօր Մոնթեի ծննդյան օրն է

25/11/2015 schedule13:16

«Ես երդում տված եմ եւ կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է։ Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ Ես երդում տված եմ. Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»,- մի առիթով ասել է Մոնթեն:

Այսօր Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 58 տարեկան: Ծնվելով Կալիֆորնիայում՝ Մոնթեն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանը, Եղեռնի ճանաչմանը: 37 տարեկան հասակում զոհված լեգենդար հրամանատարի կենսագրությունը այնպիսին է, որ «կբավականացներ» մի քանի հերոսական ուղի անցած մարդու: Նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման եւ մեր հայրենիքի պաշտպանության համար, թեեւ հնագիտության պրոֆեսոր էր եւ տիրապետում էր 8 լեզուների: Սովորել էր Ճապոնիայում, ապա Հարավային Կորեայում: Անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին տիրապետում էր արդեն 22 տարեկանում:

20 տարեկանում ընդունվել է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով նա չորս տարվա դասընթացն ավարտել է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնել է «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպել ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։ Այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդի համալսարան։ Սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնացել է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի եւ չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին Մոնթեի մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի «Վան» գործողությունը, որը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին հասցրել է իր պատմության գագաթնակետին:

1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարել է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական,ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»:

1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտել է Ֆրանսիա եւ մի քանի ամիս անց նորից ձերբակալվել ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին եւ մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանել Հայաստան: Ընդունելով Ավո կեղծանունը՝ 1991 թվականի սեպտեմբերին մեկնել է Արցախ ու սկսել մասնակցել ազատագրական շարժմանը:

1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահել է բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը:

1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է նաեւ Քարվաճառը:

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն եւ իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպել են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտեցել են, սակայն պարզվել է՝ ազերիներ են: Սկսվել է փոխհրաձգություն, որի ընթացքում սպանվել են Մոնթեն եւ ընկերը՝ Սարիբեկը: Մոնթեն թաղվել է «Եռաբլուր» պանթեոնում:

Տպել
3960 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա