«Թե բանտ կնետեն ինձ, թե կսպանեն՝ ինձ համար միեւնույն է». ովքեր են երեկ ձերբակալվածները

26/11/2015 schedule01:52

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ լուսադեմին ձերբակալված խմբի ղեկավարը ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանն է:

Երեկ մեր թղթակիցը Նորքում ԱԱԾ-ականների կողմից վնասազերծված խմբի վարձակալած տանը դրոշներ է նկատել, որոնց վրա պատկերված առյուծները համապատասխանում են «Հայոց Վահան» ազգայնական գնդի դրոշին: Գնդի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը հենց այդ դրոշն է: Իսկ գնդի հրամանատարը Արթուր Վարդանյանն է: Սույն էջում նշված է, որ Հայոց Վահանը ստեղծվել է հանուն Քեսաբի պաշտպանության եւ ազատագրման գործին մասնակցության, կազմակերպելով Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդության միավորումը եւ մասնակցությունը այդ նվիրական գործին: Էջում տեղադրված է նաեւ տեսանյութ, որտեղ Վարդանյանը հայտարարություն է ընթերցում, որում նշում է. «Հայոց Վահան գունդը հայտարարում է զինված դիմադրություն սկսելու մասին վարձկան ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվեցին մեր ազգի դեմ՝ գործադրելով սպանություններ եւ կողոպուտ բնակավայրերի ունեցվածքի նկատմամբ»: 2014 թվականի մայիսի 19-ին ընթերցված այս հայտարարության մեջ Վարդանյանն ասում է, որ իրենց նպատակը հայ ազգի անվտանգության ապահովումն է ամենուր, եւ իրենք դեմ են ամեն կարգի ահաբեկչության: Ֆեյսբուքյան այս էջում տեղադրված է նաեւ «Հարցազրույց՝ Հայոց Վահան շարժման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ» վերնագրով մի տեսանյութ, որում Վարդանյանը բողոքում է, որ հայերը միացյալ չեն, ունենք կաշառակեր, անգրագետ մարդիկ, որոնք նստած լափում են, հետո խոսում է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի մասին: «Երբ որ փամփուշտդ վերջանում է, վերցրու դաշույնդ, եթե դաշույնդ էլ չի աշխատում, քար վերցրու, եթե քարն էլ չի աշխատում, ուրեմն ձեռքերով, եղունգներով փորձիր: Այն մարդիկ, ովքեր կազմակերպեցին, շատ լավ գիտեին՝ ինչ են անում, հենց 2008-ին 120 հազար հայ գաղթեց: Էս ամեն ինչին պետք է վերջ դրվի մեկընդմիշտ ու մեկ հարվածով»,- ասում է Վարդանյանը:

Նույն հարցազրույցում նա նշում է, որ իշխանությունները ստիպում են մարդկանց արտագաղթել, որովհետեւ որքան քիչ մարդ լինի երկրում, այնքան հեշտ կլինի կառավարելը: «Եթե մեր ներքին թշնամուն չկարողանանք հաղթել, արտաքին թշնամուն չենք կարողանա հաղթել…Հայհոյանքներ Ազգային ժողովում, անգրագետ խոսելակերպ, մարդիկ, որ արժանի չեն նույնիսկ կոշիկ մաքրելու, ներկայումս զբաղեցնում են պաշտոններ: Այդ ամենն ունենալով՝ մենք ինչպե՞ս կարող ենք խոսել միջազգային ասպարեզում դիրքեր գրավելու մասին»,- ասում է Վարդանյանը: Նա նաեւ հայտարարում է, որ եթե նույնիսկ ինքը միակ ՀՀ քաղաքացին լինի, որ պետք է բարձրանա սարերը եւ մենակ պայքարի ներքին թշնամու դեմ՝ կբարձրանա մենակ: «Թե բանտ կնետեն ինձ, թե կսպանեն՝ ինձ համար միեւնույն է: Կզոհաբերեմ ամեն ինչ, իմ համար միեւնույն է: Մեկ փամփուշտ կվերցնեմ, կբարձրանամ սարերը, կկռվեմ: Ես մենակյաց Հայաստանը չեմ տա: Թող ինձ քննադատեն, ինչ պիտակ ուզում են կպցնեն, ես կմեռնեմ ոտքի վրա, որպես ազատ հայ: Կմեռնեմ, բայց Հայաստանը ոչ մեկի չեմ տա, թող հետո ինչ ուզում են խոսեն, իմ համար միեւնույն է: Եթե մենակս պիտի մի ամբողջ բանակի դեմ գնամ՝ կգնամ, կմեռնեմ, թող դա լինի իմ վերջը: Քան թե դառնամ 80 տարեկան ու վերջին շնչիս հիշեմ, թե ինչեր կարող էի անել ու չարեցի: Ես իմ ազգին ուզում եմ ուրախ տեսնեմ»,- հայտարարում է Արթուր Վարդանյանը: Ի դեպ, նշված ֆեյսբուքյան էջում կան նաեւ բազմաթիվ նկարներ Բաղրամյան պողոտայում այս տարվա ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիաներից:

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված կանանցից մեկը՝ Նելլի Մինասյանը, եւս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերի մասնակիցներից է: Այդ տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Նորքում վարձակալած առանձնատանը, որտեղ ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել, մեր թղթակիցը տեսել է մի լուսանկար, որը, ըստ տանտիրոջ, ձերբակալված կանանցից մեկն է: Աղջկա ֆեյսբուքյան էջում եւս տեղադրված է «Հայոց Վահան» գնդի դրոշը: Այս էջում էլ մեջբերումներ կան Գարեգին Նժդեհից, մասնավորապես. «Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության՝ պիտ միշտ պատրաստ լինի ընդունելու մահը», Անդրանիկ Օզանյանից, Սեւակից:

Երեկ «Առաջին լրատվականը» գրեց, որ վնասազերծված խմբի անդամներից մեկն էլ Հանրային հեռուստաընկերության աշխատակից, արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանն է։

Երեկ ԱԱԾ-ն հայտարարեց, որ հարուցել է քրեական գործ  Քրօրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 2. Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ` պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ի դեպ, ԱԱԾ-ն երեկ հրապարակեց նաեւ խուզարկության ժամանակ Արթուր Վարդանյանի վարձակալած առանձնատնից հայտնաբերված զինամթերքի ցանկը, մասնավորապես. «6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,

1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, 1-ական ողորկափող եւ օդամղիչ հրացաններ, տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,

2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, 1 հատ պայթեցման սարք,

1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50», մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ, մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ, 11 հատ «Ֆ1» նռնակներ, 46 հատ «ՌԳ» նռնակներ,

3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ, 2 հատ հակատանկային նռնականետ,

20 հատ ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ եւ հանդերձանք» եւ այլն: 

Տպել
3791 դիտում

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)