ԱԱԾ-ի վնասազերծված խմբի թիրախը ԱԺ-ն եւ վարչապետն են եղել

26/11/2015 schedule08:00

Երեկ ողջ օրվա ընթացքում ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն են իրականացրել եւ խուզարկություններ են կատարել մասնավորապես Գյումրիում, Կոտայքի մարզում:

Երեկ լուսադեմին Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նորքում իրականացրած օպերացիան, դատելով սոցցանցերում արված գրառումներից, հանրության որոշակի շրջանակ լուրջ չէր ընդունում. ոմանք դա համարում էին բեմադրություն, ոմանք՝ մեյմունություն: Ամեն ինչ, սակայն, կարծես թե շատ ավելի լուրջ է:

Քաղաքական իրազեկ շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ խումբը ծրագրած է եղել որոշակի գործողություններ իրականացնել Ազգային ժողովում, իսկ մյուս թիրախը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, խորհրդարանական լրագրողները երեկ արձանագրել էին, որ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն նախորդ օրերի, երբ հսկողություն էին իրականացնում իրենց ամրակցված ատրճանակներով, զինված են եղել ինքնաձիգներով: Խորհրդարանում նման ուժեղացված հսկողություն է իրականացվել ոչ միայն երեկ, այլ նաեւ նախորդ օրը: ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը, սակայն, հայտարարել էր, որ ընդամենը գործողություններ են իրականացնում, դա ոչինչ չի նշանակում, իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիր չկա: Բայց, փաստորեն, ուժայիններն արդեն որոշակի գործողությունների են սպասելիս եղել: 

ԱԱԾ-ն երեկ իր 2-րդ հաղորդագրության մեջ նշել էր, որ վերոնշյալ խմբի անդամները շուրջ մեկ ամիս Նորքի 9-րդ փողոցում վարձակալած առանձնատանը կազմակերպել են հավաքներ եւ «պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը»: Խմբի կողմից վարձակալված առանձնատանը հայտնաբերվել են նաեւ Հայաստանի Հանրապետության, Երեւան քաղաքի եւ Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը, ըստ ԱԱԾ-ի, հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։

Տպել
3428 դիտում

«Ժառանգություն»-ը շնորհավորում է բոլոր երեւանցիներին՝ 23 տարում առաջին օրինական ընտրությունների առթիվ

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ