Էրդողանը զգուշացնում է` չխաղալ կրակի հետ. Թուրքիան ԼՂ-ով կմտնի ՌԴ

28/11/2015 schedule21:00

«Թուրքիան պատրաստվում է մտնել ղարաբաղյան ճակատից. Անկարայում միջոցներ են փնտրում՝ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներին պատասխանելու համար»: Այսպիսի վերնագրով նյութ երեկ հրապարակեց ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Կոմերսանտը»:

Բանն այն է, որ նախօրեին անսպասելի այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, որը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որպեսզի նախապատրաստի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցը այդ երկիր: Ըստ «Կոմերսանտի», Դավութօղլուն նախօրեին արած իր հայտարարությամբ հնչեցրել է Ադրբեջան կատարելիք իր այցի բուն նպատակը: Թուրքիայի նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիան ամեն հնարավորը կանի, որպեսզի Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքները, այդ թվում՝ ԼՂ-ն, ազատագրվեն»: Ռուսական «Կոմերսանտը» երեկ պնդել է, որ այդ հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը Ռուսաստանի դեմ պայքարի նոր ուղղություն բացահայտեց. դրանով նա հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:  Այդպիսով, ըստ ռուսական պարբերականի, Թուրքիան կարող է օգտագործել ղարաբաղյան խնդիրը՝ մեկ այլ ուղղությունից Ռուսաստանի դեմ դուրս գալու համար եւ կփորձի ՌԴ-ին ԼՂ խնդրի միջոցով հարվածել:

Նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ծագած կոնֆլիկտը ակնհայտորեն նոր թափ է ստանում: Երկու երկրների ղեկավարները վերջին օրերին հեռակա կարգով սպառնալից եւ կոշտ հայտարարություններ են փոխանակում: Նախ, չորեքշաբթի օրը Պուտինը հայտարարեց, որ Անկարայից պաշտոնական ներողություն եւ փոխհատուցման առաջարկ է սպասում։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Անկարան թիկունքից դավաճանական հարված է հասցրել հակաահաբեկչական պայքարի դաշնակիցներին եւ միտումնավոր փակուղի է տանում ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Մոսկվայից: Նա քննադատության ենթարկեց ՌԴ իշխանություններին՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ մտցնելու մտադրության համար՝ ակնարկելով, որ անպատասխան չի մնա ոչ այդ մտադրությունը, ոչ էլ Մոսկվայում հնչած կոչերը՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու համար: «Ռուսաստանին կոչ եմ անում՝ չխաղալ կրակի հետ»,- France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Էրդողանը՝ հայտարարելով, որ ներողություն պետք է խնդրի իրենց երկրի օդային տարածքը խախտած ռուսական կողմը: «Ներողության հարց արծարծելուց առաջ պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչպե՞ս դա անել, եթե Պուտինը չի պատասխանում իմ զանգին»,- դժգոհել է Էրդողանը։ Երեկ արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը որոշել է 2016 թվականի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը, որը գործում էր 2011 թվականից:

Ռուսական քարոզչամեքենան  իր հերթին լարում է իրավիճակը: Մասնավորապես, Կրեմլի գլխավոր խոսափող, ռուս հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը նախօրեին թվիթերյան իր էջում ռուսաստանցիներին կոչ էր արել՝ այլեւս չմեկնել Թուրքիա հանգստանալու, փոխարենը մեկնել Հայաստան, որը շատ ավելի լավ երկիր է հանգստանալու համար: ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ. ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին էլ երեկ հրապարակավ առաջարկել է ատոմային ռումբ գցել Թուրքիայի վրա:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասաց, թե «Կոմերսանտը» ճիշտ է, բայց պետք է հիշի, որ իրենց շահերի դեմ կրակելու է իրենց վաճառած զենքը: Մեր թղթակցի հարցին՝ ինչ է նշանակում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե հնարավոր ամենը կանեն՝ Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու համար, արդյոք Ղարաբաղում լարվածության մեծացո՞ւմ է սպասվում, Սաֆարյանը պատասխանել է. «Պետք է հասկանանք, որ այս պահին տեսանելի են նպատակները, բայց գործողությունների ժամանակացույցը հայտնի չէ: Դրա ռիսկը շատ մեծացել է: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցով իր նպատակներին հասնելու համար խոշոր պետություն է փնտրում. սկզբում Թուրքիային էր այդպիսին համարում, այս տարի այդպիսին համարում է Ռուսաստանին: Մտածում է, թե ում հետ իր շահերը կհամընկնեն, եւ ինքը կվերադարձնի Արցախի տարածքները: Ուստի, պետք է հասկանանք, որ այդ գայթակղությունը պահպանվում է, եւ հետեւաբար բավական պոտենցիալ գործիք է՝ ապակայունացնելու իրավիճակը: Իհարկե, մյուս կողմից՝ գործելու հարցում Ադրբեջանին զսպող գործոններ դեռեւս կան, որովհետեւ Ալիեւն էլ, Ռուսաստանն էլ հասկանում են, որ այս պահին որեւէ ապակայունացում տարածաշրջանում հենց իրենց շահերի դեմ է: Չնայած զսպող գործոններին եւ առկա իրողություններին՝ այնուամենայնիվ, այդ սցենարը կարող է իրականություն դառնալ: Պարզապես այժմ ժամկետներ նշելը սխալ կլինի: Մենք պետք է հետեւենք ռուս-թուրքական հարաբերություններին եւ երբ տեսնենք, որ այդ թատերաբեմում միմյանց դեմ գործելու բոլոր շանսերը սպառված են, հետեւաբար պետք է սպասենք այլ թատերաբեմեր, այդ թվում՝ Հարավային Կովկաս»:

Տպել
3555 դիտում

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր