Տարօրինակ զարգացումներ. ուր է տանում ԱՄՆ-Ադրբեջան սրումը

18/12/2015 schedule19:55

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմը նախօրեից արդեն սկսել է սրել իրավիճակը սահմանին:

Նախորդ գիշեր ԼՂՀ-ում 3 ուղղություններով դիվերսիոն ներթափանցման փորձ է արվել: Ծավալված փոխհրաձգության ընթացքում, ըստ ԼՂՀ ՊՆ-ի, հայկական կողմը կորուստներ չի ունեցել, ի տարբերություն Ադրբեջանի: Անցյալ գիշեր դիվերսիոն ներթափանցման նոր փորձեր են եղել, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ. ադրբեջանական կողմը՝ նույնպես: Այս, ինչպես նաեւ ԱՄՆ-Ադրբեջան եւ ՌԴ-Թուրքիա սրացումների ֆոնին ի՞նչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից: Մեր հարցերին երեկ պատասխանել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

- Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից:

- Կարծում եմ, հիմնական սպասելիքը սահմանային իրավիճակը քիչ թե շատ վերահսկելի դարձնելն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները խուսափում են խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման ուղիների փնտրտուքից եւ սահմանին իրավիճակը սրելով՝ փորձում շեշտադրումներ փոխել բանակցությունների սեղանին: Այս պահին, իհարկե, անիմաստ է որոշակի ձեռքբերումներ ակնկալել կարգավորման ուղղությամբ, բայց շատ ռեալ է գտնել այն ճանապարհները, որոնք կստիպեն Ադրբեջանի իշխանություններին՝ ավելի հանդարտ լինել սահմանում:

- Երեկ ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հավանություն տվեց ավելի քան 80 կոնգրեսմենների նախաձեռնությանը՝ հետ քաշել դիպուկահարներին, ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմներն ընդլայնել ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքեր տեղադրել: Մյուս կողմից էլ՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի սրված հարաբերությունների ֆոնին հնարավոր չէ՞ ԼՂ հարցում «ճեղքում» տեղի ունենա:

- Բոլոր դեպքերում ես սահմանային լարվածությունը դեռեւս չեմ պայմանավորում ռուս-թուրքական հարաբերությունների այս փուլով, որովհետեւ Ադրբեջանը լավ հասկանում է, որ միջամտելով այդ հակամարտությանը, կարող է բավական լուրջ կորուստներ ունենալ: Նայելով Դավութօղլուի՝ Բաքվում արած հայտարարություններին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չի պատրաստվում այս փուլում հօգուտ Թուրքիայի որոշակի քայլեր անել, հատկապես հայկական պետությունների դեմ պատերազմ սկսելը: Ադրբեջանը գիտի, որ  Թուրքիան որեւէ երաշխիք չի կարող տալ իրեն եւ վտանգները բավական մեծ են: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հակաադրբեջանական շարժմանը, դա, իհարկե, հետաքրքիր զարգացում է, եւ կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունն էլ պետք է բավական ուշադիր լինի ու փորձի այդ հակաադրբեջանական տրամադրությունները ուղղել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու գործին:

- Կարծում եք, ԱՄՆ լո՞ւրջ է տրամադրված, որքա՞ն հեռու նրանք կարող են գնալ, այդ նախագծերը կարո՞ղ են ընդունվել, թե՞ պարզապես նախազգուշացումներ են Ադրբեջանին:

- Կարծում եմ, դեռ նախազգուշացումների փուլ է, եւ պետք է մինչեւ վերջ հասկանալ՝ որն է դարձել այն շարժառիթը, որ ստիպել է ԱՄՆ-ին այսպիսի մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի իշխանությունների հանդեպ: Անկեղծ ասած, այդքան էլ չեմ հավատում, որ խոսքը միայն Մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանն է վերաբերում: Այստեղ, ըստ երեւույթին, ուրիշ այլ հանգամանքներ էլ կան, որոնք դեռեւս հստակ չեն երեւում: Համենայնդեպս, եթե համադրենք ԱՄՆ նման մոտեցումները Ադրբեջանի ներսում տիրող զարգացումների հետ, գիտենք, որ այնտեղ բավական լուրջ վերափոխումներ են տեղի ունենում, եւ այդ ամենին գումարենք նաեւ նավթի միջազգային գների այդ տատանումները, ադրբեջանցիների մասնակցությունը Մերձավոր Արեւելքի ահաբեկչական գործողություններին, հենց բուն Ադրբեջանում ՌԴ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների ինչ-որ կուլիսային քննարկումները, կարելի է ենթադրել, որ գլոբալ, ավելի մեծ խնդիրներ կան, եւ այս բոլոր նշանակետերը դրա բաղկացուցիչ, փոքր մասնիկներից են: Կարծում եմ, մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք՝ լիովին հասկանալու, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում, եւ կարծում եմ, որ դրանք քաղաքական նշանակություն ունեն, եթե այսպես են սկսել ԱՄՆ-ում աշխատել:

- ՌԴ-ի հետ կապված. «Կոմերսանտը» գրեց, որ Թուրքիան իրենց սպառնում է Ղարաբաղով, կարծո՞ւմ եք, Ադրբեջանը, կանխազգալով, որ կարող է իր մեծ եղբորը որպես դաշնակից կորցնելչի անսա Թուրքիայի հորդորներին ու ինչ-որ գործողության չի գնա:

- Նման գործողությունների գնալու համար Ադրբեջանին մեծ երաշխիքներ են պետք Թուրքիայից, որ, օրինակ, պատերազմի դեպքում հաջողության կհասնեն: Բայց Թուրքիան նման երաշխիքներ այսօր չի կարող տալ: Դա ակնհայտ է: Մենք տեսնում ենք, որ ռուս-թուրքական հակամարտության մեջ Թուրքիան անընդհատ պարտվում է: 1 տարի առաջ նա կորցրել է ազդեցությունը Ղրիմում, հիմա կորցրել է Սիրիան եւ Մերձավոր Արեւելքը, եւ այդ ֆոնին, չեմ կարծում, թե Ադրբեջանը կարող է հավատալ, որ Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի դիրքերը շատ ավելի ուժեղ են, քան եղել են Մերձավոր Արեւելքում, Թուրքիան կարող է իրեն գործուն աջակցություն ցուցաբերել: Հիմա Թուրքիայի պահանջներով ինչ-որ բան անել այստեղ՝ Ադրբեջանի համար վտանգավոր է:

- Վերադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, կարծո՞ւմ եք, որ ՄԽ-ի առաջարկները սահմանային հսկող սարքերի տեղադրում եւ այլն, կընդունվեն Ադրբեջանի կողմից: Համենայնդեպս, մինչեւ հիմա մերժել են, հնարավո՞ր է ստիպել, որ ընդունեն:

- Կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա էլ կմերժի, եթե թողնենք իրենց ցանկությանը, բայց նաեւ պարտադրման մեխանիզմներ կան, եւ ՄԽ համանախագահող երկրները ունեն բոլոր այդ գործիքները, որպեսզի կարողանան Ադրբեջանին ստիպել՝ ընդունել այդ առաջարկը: Բայց կարելի է նաեւ այդ մեխանիզմները միակողմանի անել. ով համաձայն է, թող նրա մոտ տեղադրվի, եւ այդ կերպ էլ հնարավոր կլինի հասկանալ՝ ով է իրականում տարածաշրջանում սպառնալիքը:    

- Այս գիշեր դիվերսիոն 3 փորձ է եղել, ինչ եք կարծում, հանդիպումից առաջ իրավիճակն ավելի՞ կսրվի:

- Վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի այդ հանդիպումը չկայանա. մեկ շաբաթվա ընթացքում 4 զոհ ունեցանք: Համոզված եմ, որ այդ կրակոցների նպատակը մաքսիմում՝ հանդիպումը չեղարկելն էր, մինիմում՝ օրակարգ փոխելը, որպեսզի խոսքը հանդիպման ժամանակ կարգավորման ուղիների մասին չլինի, այլ սահմանում իրավիճակը կարգավորելու:

Տպել
3834 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին