ՍԴ-ն չընդունեց ՀԱԿ-ի դիմումը

19/12/2015 schedule18:00

Սահմանադրական դատարանը երեկ չընդունեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության դիմումը:

ՀԱԿ-ը երեկ հայտարարեց, որ արդեն 19 պատգամավորի ստորագրություն ունի եւ պատրաստվում է ժամը 17.30-ին ՍԴ հանձնել ՀԱԿ խմբակցության եւ ԱԺ 19 պատգամավորների հայցադիմումը` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:

ՀԱԿ-ը 19 պատգամավորների ստորագրությամբ դիմումը ՍԴ էր ուղարկել փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով: ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հենց մուտքի մոտ բանավոր կերպով մերժել է դիմումի ընդունումը: Նա հայտարարել է, որ փաստաբանն իրավասու անձ չէ, դիմումը պետք է Ազգային ժողովը պաշտոնապես ուղարկեր: Ըստ փաստաբանի, կատարվածը օրենքի կոպիտ խախտում էր, ՍԴ-ն պարտավոր էր ընդունել դիմումը եւ միայն գրավոր կամ բանավոր մերժել: «Առուշան Հակոբյանը ոտքի վրա որոշեց ԱԺ 19 պատգամավորների, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, չորս հասարակական կազմակերպությունների, մի խումբ դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների եւ մի խումբ հասարակ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումը չընդունել»- լրագրողներին ասել է Տիգրան Եգորյանը:

Նկատենք, որ ՍԴ դիմելու ձեւաթղթի տակ ստորագրած 19-րդ պատգամավորը Հրանտ Բագրատյանն էր, որն այս օրերին գտնվում է Կիեւում:

ՀԱԿ-ն ակնհայտորեն մեծ հույսեր էր կապում, որ ձեւաթղթի տակ կստորագրի նաեւ ՀՅԴ-ն: Դաշնակցությունը հայտարարել էր, որ իր համար որքան կարեւոր է սահմանադրական փոփոխությունների ընդունումը, նույնքան էլ կարեւոր է հանրաքվեի ազատ, արդար, թափանցիկ անցկացումը: Նախօրեին ՀԱԿ-ը նշված դիմումը ուղարկել է ՀՅԴ խմբակցություն, քանի որ դաշնակցական պատգամավորները հայտարարել էին, որ դիմումն ուսումնասիրելու դեպքում կորոշեն՝ միանա՞լ դրան, թե՝ ոչ: Երեկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացատրում էր, թե ինչու չեն միացել դիմումին:

- Պարոն Մինասյան, ուսումնասիրեցի՞ք փաթեթը եւ ինչո՞ւ ՀԱԿ-ին ՍԴ դիմելու հնարավորություն չտվեցիք:

- Նախ, փաթեթը ստացել ենք երեկ ժամը 18-ին եւ նման կարգի մեծածավալ փաթեթի համար այդ ժամանակը շատ քիչ է: Փաթեթի ուսումնասիրությունից զատ, մեզ համար սկզբունքային նշանակություն ունի նաեւ ՀԱԿ-ի պահվածքը, այդ թվում այն մենտորական ոճը եւ շանտաժային ու վիրավորական արտահայտությունները, որ այս ընթացքում հնչեցրել են մեր հասցեին եւ, ըստ էության, այրել են համագործակցության կամուրջները: Ինչ վերաբերում է փաթեթի բովանդակությանը, որքանով ժամանակը թույլ է տվել այն ուսումնասիրել, առնվազն մի քանի դրվագներում ակնհայտ է դառնում, որ նաեւ նվազագույն հարգանքի ինստիտուտն էլ էր վերացված այդ փաթեթում: Մասնավորապես, կային առանձին խախտումների մասին ահազանգեր, որոնք վերաբերում էին դաշնակցությանը եւ, մասնավորապես, որ մի ընտրատարածքում իբր ՀՅԴ-ի վստահված անձը վիրավորել է դիտորդին, թույլ չի տվել իր լիազորությունները իրականացնի, մինչդեռ պարզեցինք, որ այդպիսի բան պարզապես չկա: Ամենեւին նպատակ չունեմ վարկաբեկել որեւէ անձի, որը աշխատել է այդ փաթեթի վրա, պարզապես դա չէր կարող դիտվել որպես ՍԴ ներկայացման ենթակա փաստաթուղթ: Քիչ թե շատ ՍԴ նախկին որոշումները ուսումնասիրած անձը կարող էր վկայել, որ այդ փաստաթուղթը շատ հեշտ մի կողմ դրվող փաստաթուղթ է, որովհետեւ ոչ միայն ապացուցողական բազա պիտի լինի, այլ նաեւ հնարավորինս անխոցելի պետք է լինի: Մինչդեռ այդ փաստաթղթի թեկուզ թռուցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ կային պնդումներ, հայտարարություններ, բացառությամբ առանձին դրվագների, հիմնականում հիմնավորումներից զուրկ տեսակետների բառակույտ էր: Եվ մի հատվածում էլ տպավորություն էր, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարի եւ պատգամավորների ելույթները փորձ են արել դարձնել բոլորի ելույթներ, այդ թվում` բոլոր այն անձանց, ովքեր ստորագրել էին այդ դիմումի տակ: Մենք, բնականաբար, չենք կարող այդպիսի փաստաթղթի տակ ստորագրել:

- Բայց ՍԴ-ն կարող էր, չէ՞, այն ընդունել եւ ուսումնասիրությունից հետո միայն որոշել՝ մերժել կամ ոչ:

- ԱԺ կանոնակարգ օրենքի 110.2 հոդվածում նշված է, որ «Սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է ԱԺ աշխատակազմից ստացված ձեւաթուղթը ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5 ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է ԱԺ նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձեւաթղթի հետ ուղարկում է ՍԴ»: Սա օրենքի պահանջ է, եւ որեւէ այլ մեխանիզմ, որ պատգամավորները կարող են դիմել ՍԴ, չկա: Նաեւ Սահմանադրության պահանջն է, որ այս ստորագրությունները պետք է լինեն առնվազն 27: Բացի այդ, ԱԺ աշխատակազմը, եթե կասկածեր առանձին ստորագրությունների վրա, կարող էր նաեւ առարկություն ներկայացնել: Եթե նպատակը ընդամենը քաղաքական շոու անելն էր, այլ ոչ իրական իրավունքի պաշտպանության հետապնդումը, ապա առնվազն նմանատիպ հարցերի վերաբերյալ պետք է իրենք ամբողջական ինֆորմացիա ունենային: Բայց ասեմ, որ դիմումում նաեւ ակնհայտ իրական ահազանգեր էլ կային, որոնք անպայման պետք է հաշվի առնել Ընտրական օրենսգիրքը մշակելիս:

Տպել
1999 դիտում

Ինչո՞ւ է Մխիթարյանից վերցվել դիվանագիտական անձնագիրը

Նուրբ եւ սկզբունքային հարց. ի՞նչ է լինելու հուլիսի 5-ի հետ

Ի՞նչ է տեղի ունեցել. կարեւորը՝ անփորձանք տուն գամ

Ինչո՞ւ չմեկնեց. արա, մենք զանգի ենք սպասում

Փաստարկները օդից բերված չէին, պետք է փորձենք տարբերակներ գտնել. գյուղնախարար

Պաշտոնի չարաշահո՞ւմ է եղել Ավանի մշակույթի տանը. ում քույրն է 2008-ից «ընտրված» տնօրենը

«Սպիտակ»-ը արցունքների մասին չէ. տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան

Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան

Վարչապետը, ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Կոստանյան

ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ են արձագանքում Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին

Մենք դատապարտում ենք եւ՛ Խատինի աղետը, եւ՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Շարմազանով

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տեւող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը