Վտանգավոր սրում. իրավիճակը մոտ է պատերազմականին

22/12/2015 schedule16:30

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո Թվիթերում գրառում էր արել, որ հանդիպումն ավարտվել է 2016 թվականին խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակելու վերաբերյալ կենացով, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումից հետո ոչ միայն չի հանդարտվել, այլեւ ավելի է սրվել:

Ըստ ԼՂՀ ՊՆ-ի, դեկտեմբերի 19-ին եւ լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները սահմանի ողջ երկայնքով. կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքում գրառում արեց, որ անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ:

Իսկ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը երեկ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակն առավել վտանգավոր է դառնում: Երեկ նա պատասխանել է մեր հարցերին:

- Պարոն Աբրահամյան, այսօր  գրառում եք արել, որ իրավիճակը առավել վտանգավոր է դառնում, այնինչ, Ալիեւ-Սարգսյան բանակցությունների առանցքային թեման սահմանային իրավիճակի հարցն է եղել: Վտանգավոր ասելով, ավելի կոնկրետ ի՞նչ նկատի ունեք, որ սողացող այս պատերազմը կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների՞:

- Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ միշտ էլ կա, իսկ երբ ասում եմ, որ իրավիճակն առավել վտանգավոր է դարձել, ապա առաջին հերթին նկատի ունեմ այն, որ առաջնագծում կիրառվող զինատեսակների ցանկն էականորեն ընդլայնվել է, առավել մեծ քանակի զինամթերք է օգտագործվում: Տանկերի, ծանր հրետանու՝ Դ-30 հրանոթի (հաուբից) կիրառումը միայն բավարար է եզրակացնելու, որ իրավիճակը նախորդ տարվա համեմատ առավել վտանգավոր է դարձել:

- Ինչի՞ կարող է դա հանգեցնել ու ո՞րն է նպատակը` Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ցույց տալ, որ Ադրբեջանը, կոպիտ ասած` թքած ունի ցանկացած պայմանավորվածության եւ բանակցությունների վրա՞, Նոր տարուն ընդառաջ իրավիճակի սրո՞ւմ է սա, Դավութօղլուի ու Էրդողանի վերջին հայտարարությունների հետեւա՞նք, թե ինչ...

- Դավութօղլուի, Էրդողանի հայտարարությունները պետք է ավելի շատ որպես «քաջալերող» խոսքեր ընդունել, իսկ Ադրբեջանի գործողությունները պաշտոնական Բաքվի պատասխանն են բանակցային գործընթացում ընթացող պրոցեսներին: Ադրբեջանն այս քայլերով փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ առավելագույն վնաս պատճառելով թե՛ մարդկային, թե նյութական ձեւով: Կարծում եմ՝ գոնե այս փուլում, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու խնդիր չի դրել իր առջեւ, դա նաեւ հստակ է դառնում հաջորդ տարի իր ռազմական բյուջեի պլանավորումներից:

- Այսինքն, Ադրբեջանի ռազմական բյուջեն նվազե՞լ է:

- Նավթի համաշխարհային գների աննախադեպ նվազումը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Ադրբեջանի վրա, որի պետական բյուջեի հիմնական եկամուտները հենց նավթի վաճառքից են ստացվում, դրանով պայմանավորված, Ադրբեջանը պետական բյուջեի մուտքերը կնվազեն, այդ թվում՝ ռազմական բյուջեի:

- Այսինքն, կարծում եք, որ գոնե այս փուլում Ադրբեջանի խնդիրը  իրավիճակը լարված պահելն է, մինչեւ որոշ բաներ կհստակեցվե՞ն, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերություններ, ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններ կամ էլ ընթացքում այդուամենայնիվ, կհաջողվի փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը...

- Իրավիճակը լարված պահելը բխում է Ադրբեջանի քաղաքական վերնախավի մարտավարական մոտեցումներից, իսկ ռուս-թուրքական, ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների հանգամանքներն այս հարցում լրացուցիչ գործոնի դերակատարություն ունեն:

- Ինչի՞ կարող են բերել այդ հարաբերությունները, այսինքն, ինչպե՞ս, ըստ ձեզ, կարող են զարգանալ իրադարձությունները այդ «ճակատներում»:

- Ամերիկյան կողմից Բաքվին ուղղված «կոշտ» մեսիջները ցույց են տալիս, որ «խմորը դեռ շատ ջուր է տանելու»: Այն սկզբունքները, որոնք ԱՄՆ-ն որդեգրել է ու այն քաղաքականությունը, որը նա տանում է Հարավային Կովկասում, Բաքվում անընդհատ խոչընդոտների են հանդիպում, խոսքը հատկապես մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ դեպքերի մասին է, ԶԼՄ-ներին ճնշելու, արտասահմանյան լրատվական գործակալությունների մուտքը խոչընդոտելու, աշխատանքը խոչընդոտելու մասին է:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա չեմ կարծում, որ Ադրբեջանը այնպիսի ընդգծված քայլերի կգնա, որը խնդիրներ կառաջացնի ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Կարծում եմ՝ Բաքվում գիտակցում են Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների կարեւորությունն ու հարաբերությունների վնասման հետեւանքները:

Տպել
2774 դիտում

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը