ՀՀ ՊՆ խոսնակը երեկ հասկացրեց, որ Ադրբեջանը արդեն պատերազմ է հայտարարել, որը պիտի ճանաչվի

23/12/2015 schedule20:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ ՊՆ խոսնակը երեկ հասկացրել է, որ եթե գա Ադրբեջանին պատժելու պահը, Հայաստանը դա անելու է, որովհետեւ արդեն Ադրբեջանը հայտարարել է պատերազմ, որն այլեւս պիտի ճանաչվի որպես պատերազմ:

- Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթը ՀԱՊԿ գագաթնաժողովում շատ մեծ աղմուկ է բարձրացրել, այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ն, ըստ էության, ձեւական կառույց է, ինչպե՞ս կարելի է հասկանալ Սարգսյանի այս աննախադեպ ելույթը:

- Տարիներ շարունակ փորձագետները մատնանշում էին, որ ՀՀ-ի դեմ ռազմական սպառնալիքի առկայության դեպքում ՀԱՊԿ-ն չի պատասխանելու: ՀԱՊԿ-ն երբեք իր հովանոցով չի ծածկել այս տարածքը: Մեզ միշտ հանգստացրել է, թե ՀԱՊԿ-ն թուրքական սպառնալիքին գոնե հակակշռում է: Հիմա բոլոր վտանգները միախառնվել, միահյուսվել են ադրբեջանական վտանգի հետ, եւ մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ոչ միայն անտարբեր են մեր նկատմամբ, այլ նաեւ նրանցից շատերը ուղղակի շատ սերտ հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ: Եվ Հայաստանի իշխանությունները իրենք ստիպված եղան խոստովանել, որ ՀԱՊԿ-ն ադեկվատ չէ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության միջավայրին եւ դրա սպառնալիքներին: Ադրբեջանը արդեն 2-րդ տարին է, բացահայտ հետախուզում է՝ ինչպես աշխարհը կվերաբերվի իր գործողություններին, ՀԱՊԿ-ն կվերաբերվի հրադադարի ռեժիմի խախտմանը, ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները՝ արդյոք Ռուսաստանը կկանգնի՞ Հայաստանի կողքին, եթե ինքը հարձակվի եւ ինչպիսի՞ն կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե ինքը ոտնձգություն իրականացնի Հայաստանի նկատմամբ: Այսինքն, 3-ով էլ Բաքուն ստացավ ուղերձ, որ հրադադարի ռեժիմի խախտման համար որեւէ մեկի կողմից չի պատժվում: Եվ, հետեւաբար, այս անպատժելիության մթնոլորտում այսպիսի պատասխաններ ստանալուց հետո Ադրբեջանը շարունակեց այդ ամենը: Սերժ Սարգսյանի ելույթի համար պետք է ասեմ՝ լավ է ուշ, քան երբեք: Թերեւս առաջին անգամ պաշտոնական Երեւանի անունից ձեւակերպվեց ՀԱՊԿ-ի անգործության եւ անադեկվատության հարցը: Իհարկե, սա դեռեւս կեսքայլ է, որովհետեւ երկրի քաղաքական դիրքավորումը որքան էլ կարեւոր է, բայց նաեւ մյուս կողմից սրան պիտի հետեւեն լուրջ քայլեր՝ խնդիրը իսկապես ՀԱՊԿ-ի օրակարգ բերելու, կամ էլ թող հայտարարեն, որ այդ կառույցը գոյություն չունի, կամ այդ կառույցը պիտի իսկապես կանգնի երկընտրանքի առաջ, ինչպես ՆԱՏՕ-ն ապացուցեց, որ կանգնած է Թուրքիայի կողքին: Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում այս առումով պատեհություն է, եւ այժմ այդ խնդիրը պետք է բերի օրակարգ, եւ բոլորը պիտի դիրքորոշում հայտնեն այդ խնդրի վերաբերյալ: Արդեն սեւ եւ սպիտակի խնդիր է:

- Հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի ելույթն անարձագանք մնալու դեպքում Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից:

- Եթե անգամ չակնկալենք ֆորմալ դուրս գալ, առնվազն գոնե Հայաստանը հասկացրել է, որ ստանձնելու է Ադրբեջանին պատժող գործառույթ: Այդ ժամանակ, կարծում եմ, Հայաստանը պիտի նրանց հասկացնի, որ եթե լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, ապա չի ընդունվելու որեւէ մեկի միջնորդական առաքելությունը, այս երկրները որեւէ անելիք չպիտի ունենան մեր տարածաշրջանում: Այդ երկրները կամ պիտի այժմ կանգնեն Հայաստանի կողքին, չեզոքացնեն ադրբեջանական վտանգը, կամ ռազմական վտանգի դեպքում միանան Ադրբեջանի կապիտուլյացիայի գործողություններին: Այլ ֆունկցիա նրանցից չպիտի սպասվի, եւ նրանք դա պետք է հասկանան:

- Կարծում եք, կկանգնե՞ն Հայաստանի կողքին:

- Գոնե Ռուսաստանը այս պարագայում խուսանավելու այդքան տեղ չունի, որքան մյուս երկրները: ՌԴ-ն բացի ՀԱՊԿ-ից, ՀՀ-ի հետ կապված է նաեւ երկկողմ պայմանագրերով:

- Դուք ասում եք, ՀՀ-ի նախագահությունը ՀԱՊԿ-ում պատեհություն է, այնինչ, երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պիտի անցներ ՀՀ-ին, բայց միաձայն որոշվեց, որ Բորդյուժան է մնալու, ինչո՞ւ այդ պաշտոնը չանցավ Հայաստանին:

- Դա նույնպես արտացոլում է ՀԱՊԿ-ում ՀՀ-ի կշիռն ու նշանակությունը:

- Սերժ Սարգսյանը երբ խոսում էր զենքի կիրառման մասին, նշում էր միայն, որ Ադրբեջանը մեզ վրա կրակում է թուրքական զենքից, բայց բոլորը գիտեն, որ նաեւ ռուսական զենք է կիրառվում Հայաստանի դեմ: Ի՞նչ եք կարծում, այս մասին ինչո՞ւ չխոսվեց:

- Կարծում եմ, Հայաստանը համարձակություն չունի ուղղակի մեղադրանք ներկայացնել ՌԴ-ին, լավագույնը, ինչ հիշում ենք, 1 տարի առաջ, երբ Սարգսյանը գտնվում էր լատինաամերիկյան երկրներում, հայ ժողովրդի անունից մտահոգություն հայտնեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի կապակցությամբ: Այսինքն, նա չասաց, ես մտահոգված եմ, պաշտոնական Երեւանը մտահոգված է, ասաց՝ հայ ժողովուրդը մտահոգություն է հայտնում: Այս առումով, դա առավելագույն շեմն էր, որը արվեց, եւ թերեւս հիմա էլ մեծ եղբորը չզայրացնելու համար չի հիշատակվում, որ այս ամենը նաեւ իր քաղաքականության արդյունք է: Բայց ես կարծում եմ՝ ՌԴ-ն արդեն հասկանում է, որ եթե պաշտոնական Երեւանը բարձրաձայն մեղադրում է Թուրքիային, ապա հաստատապես մեղադրում է նաեւ ՌԴ-ին, որովհետեւ, այո, երբ խոսում ենք տանկերի կիրառման մասին, ժամանակակից տանկեր Ադրբեջանը բերել է ՌԴ-ից:

- Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ակնկալվում էր, որ սահմանային լարվածությունը որոշակիորեն կնվազի, այնինչ հակառակը եղավ: ՊՆ խոսնակն էլ հայտարարեց, որ հրադադար այլեւս չկա, մենք պատերազմի մեջ ենք: Ինչո՞ւ լարվածությունը չնվազեց, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ:

- Նալբանդյանը չթաքցրեց, որ քննարկվել է սահմանի լարվածության հարցը եւ արձանագրեց, որ կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են: Այսինքն, Հայաստանը պահանջում է վերադառնալ խաղաղ բանակցություններին, Ադրբեջանը պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զորքերը բոլոր տարածքներից: Քանի որ 2 կողմերի հետապնդած նպատակները շատ տարբեր են, ու թերեւս միայն Հայաստանի շահերն են համընկնում ՄԽ-ի ցանկության հետ՝ վերականգնել բանակցային գործընթացը, այս առումով Ադրբեջանը իր հիասթափությունը այդ բանակցություններից արտահայտեց՝ շարունակելով ռազմական արկածախնդրությունը, հասկացնելով, որ ինքը, միեւնույն է, էժան գնով չի նստելու բանակցային սեղանի շուրջ: Ինքը շարունակում է այդ համառությունը դրսեւորել՝ շանտաժի ենթարկելով Մինսկի խմբին, որպեսզի ՄԽ-ն պարտադրի Հայաստանին՝ իբրեւ թե հանել զորքերը տարածքներից՝ առանց անդրադառնալու կարգավորման մյուս դետալներին: Ադրբեջանն ուզում է Հայաստանի ձեռքերով տապալել բանակցային գործընթացը, որ հնարավորություն ունենա ասելու՝ տեսեք՝ Հայաստանը տապալում է բանակցային գործընթացը, հետեւաբար, ինձ ոչինչ չի մնում, քան ռազմական ճանապարհով խնդրի լուծումը: Մենք պիտի թույլ չտանք կյանքի կոչել Ադրբեջանի ստրատեգիան:

- Այսինքն, Ադրբեջանը փորձում է Հայաստանին մղել ռազմական գործողությունների՞:

- Այո:

- Իսկ եթե մենք չսկսենք, ինքը կսկսի՞:

- Ինքն առայժմ կորուստներ պատճառելու ստրատեգիան է աշխատեցնելու՝ լոկալ, զոհեր տվող, որով կարծում է՝ ունակ է Հայաստանում վախերը եւ հոգնածությունը ղարաբաղյան խնդրից այնքան ավելացնել, որ Հայաստանն ինքն ասի՝ դուրս գանք, կամ մեզ պատերազմ պետք չէ: Այսինքն, ինքը փորձում է մեզ խաղաղություն պարտադրել: Ինքը իր բոլոր սցենարները ունի, եւ այս պարագայում մենք չենք կարող զուտ պաշտպանական ստրատեգիա ունենալ: Մենք չպիտի մտնենք խաղի այն դաշտ, որը մեզ պարտադրում է Ադրբեջանը, այստեղ քաղաքական քայլերի անհրաժեշտություն է գալիս, որովհետեւ Ադրբեջանը խոցելի է ե՛ւ Արեւմուտքի հետ իր կազմած հարաբերությունների, ե՛ւ Մոսկվայի հետ իր կիսաանորոշ հարաբերությունների առումով: Մենք քաղաքական բոլոր գործիքները չենք օգտագործում: Եվ, ցավալիորեն, ԱՄՆ-ը իր արած քայլերով շատ ավելի մեծ գործ է անում՝ Ադրբեջանին հասկացնելով պատժամիջոցների մասին, քան մենք: ՊՆ խոսնակն այսօր հասկացրել է, որ եթե գա պատժելու պահը, բնականաբար, Հայաստանը դա անելու է, որովհետեւ արդեն Ադրբեջանը հայտարարել է պատերազմ, որն այլեւս պիտի ճանաչվի որպես պատերազմ:

Տպել
4649 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ