ՀՀԿ-ն առաջիկայում ավելի հաճախ է անդրադառնալու Սայաթ Նովա 6-ում կայացված որոշումներին

29/12/2015 schedule16:41

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե անցած հանրաքվեն ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս դուրս են Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակի վերահսկողությունից, իսկ ՀՀԿ-ն առաջիկայում ստիպված է լինելու ավելի հաճախ անդրադառնալ Սայաթ Նովա 6-ում («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի հասցեն է) կայացված որոշումներին:

- Պարոն Հարությունյան, թեեւ քաղաքական ուժերն այս տարի «թեժ եղանակներ» չէին խոստացել, այդուամենայնիվ, քաղաքական տարին գոնե արտաքուստ բավական ակտիվ էր: Դուք, որպես քաղաքականության մեջ բավական ամբիցիոզ հայտ ներկայացրած նորաստեղծ ուժ, ինչպե՞ս եք ամփոփում տարին: Խոսքը ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է, ե՛ւ ընդհանուր քաղաքական տարվա:

- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար այս տարին անչափ կարեւոր էր: Ներքաղաքական կյանքին առավել ակտիվ մասնակցություն ունենալու եւ օրակարգ ձեւավորելու համար համանուն հանրային-քաղաքական միավորման անդամների ստեղծած նախաձեռնող խմբի կողմից հայտարարվեց կուսակցություն հիմնելու մասին: Մայիսի 30-ին տեղի ունեցավ կուսակցության առաջին համաժողովը: Կարճ ժամանակահատվածում կուսակցությունն արդեն իսկ կարեւոր դերակատարություն է ստանձնել քաղաքական դաշտում: Ներկայում մենք ակտիվ զբաղված ենք կուսակցության կայացման խնդիրներով, այդ թվում՝ 2017 թվականի խորհրդարանական եւ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ նախապատրաստվելով, ինչը ենթադրում է ուժեղ տարածքային կազմակերպությունների ստեղծում, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության իրականացում: Մոտ 2 ամիս առաջ մենք, ըստ էության, հայտարարել էինք նախընտրական փուլ մտնելու մասին, եւ մեր բոլոր գործողությունները միտված են դրան:

Անձամբ ինձ համար ներքին քաղաքական զարգացումներն այնքան էլ հետաքրքիր չեն եւ հազվադեպ եմ անդրադառնում դրանց՝ նախընտրելով ավելի շատ խոսել կուսակցության գործունեությունից: «Քաղաքացիական պայմանագրից» դուրս տեղի ունեցող զարգացումներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ միօրինակ էին, եւ արդեն հիմա կարելի է ասել, որ միայն արտաքուստ էին թեժ թվում: Թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին քաղաքականության մեջ մենք կրկին բախվեցինք նույնանման՝ կանխատեսելի գործողությունների թե՛ իշխանության, եւ թե՛ ընդդիմադիր ուժերի գերակշիռ մեծամասնության կողմից: Եթե մենք հետահայաց անդրադարձ ենք կատարում 2015 թվականի ներքին զարգացումներին, ապա դրանք չափազանց ակնհայտ էին մեզ համար: «Եռյակ-քառյակների» ձախողումը մենք կանխատեսել էինք դեռեւս 2014 թվականի հոկտեմբերին, երբ շատերն անխուսափելի հաղթանակ էին կանխատեսում, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերին: Այդ ուժերն այն ժամանակ մեզ մեղադրեցին իրենց «աննախադեպ» ընթացքին խանգարելու մեջ, իսկ ոչիշխանականների առաջնորդներն իրենց հաղթանակից հետո կանխատեսում էին «Քաղաքացիական պայմանագրի» մոտալուտ վախճանը: Սակայն 2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակեց զբաղեցնել իր որոշակի տեղը քաղաքական դաշտում: Մինչդեռ ոչիշխանականների միավորումն ավարտվեց Գագիկ Ծառուկյանի հեռացումով քաղաքականությունից, ինչպես նաեւ խորհրդապահական խողովակներով «ջուր տանել-բերելով»՝ փողոցում թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց:

Իրականացան նաեւ մեր կանխատեսումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Ամռանը «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում ընդունեց չմասնակցել Սերժ Սարգսյանի կողմից բերված սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգին, քանի որ ակնհայտ էր, որ Սահմանադրության ընդունմամբ կամ հանրաքվեի տապալմամբ այս իշխանություններին հեռացնելու օրակարգը չէր փոխվելու, համենայնդեպս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այդ պատճառով մենք չմասնակցեցինք սահմանադրական հանրաքվեի տապալման դեմ կազմակերպված ոչ-երի ճակատներին, թեպետ կուսակցության մի շարք անդամներ նաեւ ընտրական գործընթացների փորձ ձեռք բերելու համար ակտիվ մասնակցեցին հանրաքվեի վերահսկմանը: Նրանք կարողացան արձանագրել բազմաթիվ խախտումներ ու ներկայացնել դրանք հանրությանը: Նման ձեւաչափով մեր մասնակցությունը եւ դիտորդական մի շարք խմբերի ակտիվ գործողությունները, փաստացի, ապացուցեցին, որ Ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմամբ եւ ընտրությունների պատշաճ վերահսկմամբ հնարավոր է այս վարչախմբին հեռացնել իշխանությունից, ինչի մասին հայտարարում էինք շատ վաղուց:

Չափազանց կանխատեսելի էր նաեւ իշխանությունների տապալումը տնտեսական ոլորտում, եւ հանրապետական կառավարության մասին նոր բան ասելը շատ բարդ է: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ունակ չի լինելու որակական փոփոխություններ իրականացնել ներքին կյանքում: Նման փոփոխությունների իրականացման համար Սերժ Սարգսյանը պետք է նախ ընդունի Ռոբերտ Քոչարյանի եւ իր կողմից իրականացված տնտեսական քաղաքականության ակնհայտ ձախողումը: Սակայն դա չարձանագրելու համար նրանք շարունակում են շարժվել նույն ուղղությամբ, ինչի հետեւանքն էլ տնտեսական ցածր ցուցանիշներն են: Իհարկե, այս ձախողումներն արդարացնելու համար իշխանությունները փորձում են մատնանշել արտաքին անբարենպաստ գործոնները, սակայն, իմ կարծիքով, դրանք տնտեսության անկման գլխավոր պատճառը չեն: Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն ի վիճակի չեն պայքարել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ, քանի որ ակնհայտ է, որ այս երկու երեւույթները նրանց իշխանության գլխավոր հենասյուներն են: 

- ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը օրերս մեզ հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ 2017 թվականին քաղաքական ներկապնակը բոլորովին այլ է լինելու, եւ խորհրդարանական ընտրություններից հետո բացարձակ նոր քաղաքական իրավիճակ է լինելու, ըստ ձեզ, այդ նոր իրավիճակի ուրվագծերն արդեն երեւո՞ւմ են: Ի՞նչ է այս պահին ուրվագծվում:

- Ես չգիտեմ, թե Նաիրա Զոհրաբյանն ինչ է նկատի ունեցել, ասելով քաղաքական նոր ներկապնակ, եւ որտեղ է պատկերացրել իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց մեզ համար մի բան ակնհայտ է՝ քանի դեռ իրական ընդդիմությանը չի հաջողվել ձեւավորել Ինստիտուցիոնալ ընդդիմություն, Հայաստանում որակական փոփոխությունները հնարավոր չեն: Ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով՝ մենք նկատի ունենք վարչախմբի հեռացումից հետո իշխանությունը ստանձնելու ունակ քաղաքական թիմի ձեւավորում, բոլորին հասկանալի ու մատչելի գործողությունների ծրագիր, որը մենք կոչում ենք «Ապագա Հայաստանի» նախագիծ, ինչպես նաեւ շուրջ 6000 հոգանոց վստահված անձանց թիմի կազմավորում, որը կվերահսկի ամբողջ ընտրական գործընթացը: Մենք ներկայում աշխատում ենք այդ ուղղությամբ:

«Քաղաքացիական պայմանագիրը» նախկինում հայտարարել է, որ չի պատրաստվում մշտական տոմս ունենալ ընդդիմադիր դաշտում իրենց հավերժ տեղն ամրագրած ուժերի շարքում: Մենք առաջիկա տարում ամեն ինչ անելու ենք Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման համար, ինչը, կրկնեմ, որակական փոփոխությունների գլխավոր պայմանն է մեզ համար:

- Ի՞նչ կարելի է սպասել 2016-ին: Տարին թեեւ նախընտրական է, բայց տպավորություն է, որ հանրության մեջ ապատիկ տրամադրություններ են. գիտենք, որ հզոր ֆինանսական ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ն իր առջեւ դրված նպատակներում անցնող տարում ջախջախվեց, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը իշխանափոխություն անելու իր նշած ժամկետներում չհաջողեց, ՔՊ-ն խոսում է եկող ընտրություններում 6 հազար վստահված անձի մասին, բայց չմոռանանք, որ ընտրակեղծիքներ կազմակերպելու հարցում իշխանության երեւակայությունն անսպառ է, նաեւ Ընտրական օրենսգիրքն է առաջիկայում ռադիկալ փոփոխությունների ենթարկվելու, իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իշխանության տանող բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք Ադամյան փողոցով: Այդ ի՞նչ եք դուք կամ մյուս նորաստեղծ ուժերն անելու:

- Ձեր կողմից նշված քաղաքական ուժերի ձախողման պատճառների մասին ես արդեն խոսեցի: Չէի ցանկանա մեկնաբանել նաեւ ՀՀԿ խոսնակի ասածները եւ ձեր կողմից նշված հասցեում կայացված որոշումները: Առաջիկայում նրանք ստիպված են լինելու ավելի հաճախ անդրադառնալ Սայաթ Նովա 6-ում կայացված որոշումներին: Այս հանրաքվեն ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիներն այլեւս դուրս են Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակի վերահսկողությունից: ՀՀԿ-ին հաջողվեց կեղծել հանրաքվեի արդյունքները հիմնականում այն տեղամասերում, որտեղ դիտորդները եւ վստահված անձինք ներկայացված չէին: Հանրապետականների ընտրակեղծարար համակարգի բոլոր գործիքները հայտնի են, պարզապես հիմա անհրաժեշտ է լավագույնս նախապատրաստվել դրանց չեզոքացմանը:

Այստեղ նաեւ շատ էական է, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա ցույց տալ մեր հանրությանը, որ հենց այստեղ է կենտրոնացած այն ներուժը, որն ունակ է ապահովել շեշտակի փոփոխություններ մեր հանրային քաղաքական կյանքում: Այն, ինչ մենք ասում ենք, չափազանց բարդ է իրականացնել, բայց համոզված ենք, որ միայն այս ուղիով շարժվելն է հաջողության գլխավոր գրավականը: Այս առումով 2016 թվականը լուրջ հնարավորությունների տարի է խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ այդ հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել:

Ինձ համար 2015 թվականին ամենակարեւոր իրադարձությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումն էր: Այս շարժմանը միացած հազարավոր երիտասարդները միանգամայն այլ որակ բերեցին մեր հանրային-քաղաքական կյանք: Կարծում եմ, որ այս գեղեցիկ, ունակ, հնարամիտ երիտասարդության ակտիվությունն առաջիկա տարիներին նոր զարգացումներ են ապահովելու, այդ թվում նաեւ՝ քաղաքական գործընթացներում:

Տպել
8784 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում