Սատանա՞ն, թե սատանայի փաստաբանն է հրահանգել Ր. Հովհաննիսյանին. Հայրիկյանը վաղը ցնցելու է

29/12/2015 schedule19:30

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ վաղն Ազատության հրապարակում ցնցող բացահայտումներ է անելու դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ:

ԱԻՄ-ը սոցհարցում է պատվիրել, որի ընթացքում պարզվել է, որ այո-ն իրականում չի հաղթել: «Այս նյութով կարծես թե բավարար հիմք է ստեղծվում ԿԸՀ-ին մեղադրանք ներկայացնելու, որը չի կարողացել կանխել դավադրությունը եւ ժողովրդի քվեարկությունը ակնհայտորեն կեղծված է»,- ասել է Հայրիկյանը: Իսկ ֆեյսբուքյան իր էջում ԱԻՄ առաջնորդը երեկ գրել էր. «Վերջ, կեղծ «ԱՅՈ»-ականներ, ինքներդ ձեզ դատապարտեցիք ազգային արտաթորանք կոչվելու «պատվին»: Ինչքա՞ն մարդ փչացրիք ձեր տերերի ստոր նկատառումների համար: Ապաշխարեք, ողորմելիներ, ապաշխարեք, որ սատկելիս ստիպված չլինեք հիշել, որ Ձեր արժանի պատիժն եք կրում»:

- Պարոն Հայրիկյան, ովքե՞ր են հարցումն իրականացրել:

- Հարցումն արել է հատուկ մասնագիտական խումբ, հիմնականում չեզոք մարդիկ եւ նրանց նկատմամբ վստահությունն այնքան մեծ է, մենք պատրաստ ենք կրկնել: Հարցումը ԱԻՄ-ն է պատվիրել, կալիֆոռնիական ԱԻՄ-ականներն են միջոցներ հատկացրել: Տվյալները հրապարակելու իրավունք մինչեւ երեկ չունեինք: Իրենք կոմերցիոն գործ են անում: Բայց երեկ մենք իրավունք ստացանք հրապարակել:

- Այսինքն, դուք պատրաստվում եք վաղն Ազատության հրապարակում հանրահավաք անե՞լ:

- Այո: Քաղաքապետարանում իրազեկեցինք, բայց ասացին, որ այդ օրը միջոցառում ունեն, բայց դա մեզ չի խանգարի:

- Վերջին շրջանում դուք Նոր Հայաստանի հանրահավաքներին չէիք մասնակցում:

- Մենք մասնակցեցինք, միայն վերջինին ես ցուցադրաբար չմասնակցեցի, որովհետեւ չեկիստական բան նկատեցի: Իմ ասածները շատ հիմնավոր են եղել, որովհետեւ ԱԻՄ-ը եղել է նախաձեռնողը հանրային փրկության ճակատի, որ հետագայում կոչվեց Նոր Հայաստան, ընկան Րաֆֆի Հովհաննիսյանի պղտոր ջրերը, ես ուզում եմ մաքուր աշխատել: Մենք առաջարկում էինք Ազատ Հայաստան, բայց հետո հասկացանք, որ դավադրություն կա, Րաֆֆի Հովհաննիսյանը խաղ է խաղում, վերջում էլ երբ տեսանք, որ իրենք ամեն կերպ աշխատում են, որ նախաձեռնողը, կազմակերպողը չեւերա, անառողջ բաներ էին անում, չեկիստական դրսեւորում եղավ, հակասություն ունեցանք:

- Բայց ինչո՞ւ եք ասում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պղտոր ջրերը, անհասկանալի է:

- Շատ հասկանալի է, Ազատ Հայաստանն է գեղեցի՞կ, թե Նոր Հայաստանը:

- Երկուսն էլ:

- Չէ, Հայաստանը մեկն է: Նոր Հայաստանը չգիտենք ուր է գնում, ուրեմն, ՀՀՇ-ական Հայաստանը հին Հայաստանն է՞, սա՞ է հին Հայաստանը, նոր Հայաստան կարող է լինել բոլշեւիկյան Հայաստանը, չեկիստական, ստալինյան, մեզ պետք է Հայաստան եւ ազատ: Վերջերս իրենք ասացին չէ՞, որ Նոր Հայաստանը պայքարում է ազատ Հայաստան ունենալու համար, բա էն ժամանակ ինչո՞ւ չուզեցիք: Ես զգացի, որ անառողջ բան կա, քանի որ 2 տարի առաջ Նոր Հայաստանից է բարբաջել, դրա համար չեկիստական մոտեցում է դրսեւորում հիմա:

- Հիմա ինչպե՞ս եք ընթացք տալու այս հարցումներին:

- Այս պահին ընդամենը քննարկման փուլում ենք, մի կողմից ունենք կեղծիքներ, մյուս կողմում՝ գիտականորեն այդ կեղծիքները բացահայտելու հստակ հնարավորություն: Մենք ասում ենք՝ մեր պատվիրածին չեք հավատում, դուք կազմակերպեք, բայց հրապարակավ, եկեք հանրային կարծիքի ուսումնասիրման, ճշմարտությունը պարզելու գիտական այս մեխանիզմը օգտագործենք, տեսնենք, թե ինչքանով են կեղծված:

- ԱԻՄ-ը միայնակ է դա անելո՞ւ, թե մյուսներին էլ է հրավիրելու:

- Մենք մշտապես ինչ արել ենք, բոլորին հրավիրել ենք, բայց վճռական պահին… օրինակ, երթերը տեսաք չէ՞, երթով գնում էին դեպի ԿԸՀ: Երբ մենք ԿԸՀ-ից պահանջում էինք ապօրինի հանրաքվե չկազմակերպել, ցույց էինք անում, իրենք չէին անում, ասում էին՝ ի՞նչ գործ ունենք ԿԸՀ-ի մոտ: Բայց ԿԸՀ-ն էր գործիքը: Հետո սկսեցին շարքով գնալ ԿԸՀ: Դա մեծամտություն է, միշտ չէ, որ իրենք ընդունակ են հաղթահարել իրենց մեջ եղած նախանձն ու մաղձը: Բայց դա նշանակություն չունի: Սա այնպիսի միջոցառում է, որ կարող է նույնիսկ ԱԻՄ-ը չանել, ես կարող եմ մենակ ներկայացնել այս տվյալները եւ ասել, որ այսպիսի բան կա՝ ովքեր են ուզում, ովքեր են պատրաստ սատարել այս նախաձեռնությանը: Բայց ասեմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե սրանք մինչեւ այսօր անաչառ, ողջախոհ վերաբերմունք, պատրաստակամություն ցույց չեն տվել: Պատկերացրեք, ՀԱԿ-ի հայտարարությանը մերոնք միացել էին, ՀԱԿ-ի վերջին ցույցին միայն ԱԻՄ-ի դրոշներն էին, բայց երբ ասում ես՝ մենք էլ ենք միացել, մի 5 րոպե էլ մերոնցից մեկը խոսի, պատկերացնո՞ւմ եք, ասում են՝ չէ, ժամանակ չկա: Իսկ այս Նոր Հայաստանը ընդհանրապես, պատահական չէ, որ չեկիստ կոչեցի, ոնց որ մի տեղից հանձնարարություն ստացած լինի, որ հանկարծ ԱԻՄ-ը չերեւա, չխոսի: Դրա համար էլ մենք այս հարցում, դուք ճիշտ եք նկատում, արդյունավետ կլիներ, եթե միասին աշխատեինք, բայց այս հարցում մենք հո չե՞նք սպասելու, մինչեւ իրենք հասունանան: Մենք անում ենք, իրենց նպատակադրումների մասին միայն դրական ենք խոսում, չենք սպասում, մինչեւ իրենք գործի մասին մտածեն եւ ոչ թե իրենց նկատառումների:

- Իսկ ձեր կարծիքով ո՞վ կարող էր Րաֆֆի Հովհաննիսյանին հրահանգ տալ:

- Դժվարանում եմ ասել, կարող են լինել մարդու մեջ եղած սատանայական դրդապատճառները, կարող է լինել սատանան, կարող է լինել սատանայի որեւէ սպասավոր, որեւէ նախանձ: Մի անգամ Ռուբեն Հախվերդյանը չէր եկել խոստացված համերգին, ԱԻՄ-ականները մոտեցան, ասացին, որպեսզի չձախողվի, Հայրիկյանն էլ պատրաստ է իր երգերից կատարել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ են ասում: Ասում են՝ մենք չենք ուզում քաղաքականացնել: Նման հոգեկան հիվանդ պատկերացնո՞ւմ եք: Բայց միանգանից չեն ասում, սկզբում ասում են՝ ի՝նչ լավ է, փրկվեց իրավիճակը, հետո ես որ տեսա Լիլիթ Պիպոյանն եկել է, ասացի՝ տղաներ, ասեք՝ քանի որ եկել է, Հայրիկյանը էլ չի երգի: Մոտենալիս նրանք ասում են՝ չենք ուզում, որ Հայրիկյանը երգի:

- Ո՞վ է ասել:

- Կոնկրետ անուն չեմ ուզում ասել, երիտասարդ է, կուղղվի երեւի: Այսինքն, մենակ չի ասել, Չուքասզյանի, Սեֆիլյանի հետ: Այդ թիմն է ասել, այդ դժբախտների թիմը: Դրա համար ես իրենց կոչեցի չեկիստներ: Միայն չեկիստներն են զբաղված եղել ԱԻՄ-ականներին չեզոքացնելու գործով: Բայց մեկ է, չի ստացվելու:

Տպել
10061 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)