Ինչպես են մոնոպոլիաները աղքատացնում ՀՀ բնակչությանը

16/01/2016 schedule09:49

 

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփեց անցած տարին սպառողական գների ցուցանիշի իմաստով: Ամփոփեց ու արձանագրեց, որ անցած 2015 թվականին 2014 թվականի համեմատ կյանքը Հայաստանում թանկացել է 3,7 տոկոսով:   

Շա՞տ է թանկացել, թե՞ քիչ: Պիտի ավելի շա՞տ թանկանար, թե՞ ավելի քիչ: Կամ պետք է ընդհանրապես չթանկանա՞ր, իսկ գուցե նաեւ էժանանա՞ր: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ունենալով մի քանի հստակ տվյալներ, կարելի է բավականին մեծ ճշգրտությամբ հաշվարկել, թե արդյոք սպառողական գների փոփոխությունը համահո՞ւնչ է իրավիճակին: Փորձենք շատ մոտավոր կատարել նման հաշվարկ: Հայաստանում սպառողական գների փոփոխության վրա ազդում են բազմաթիվ գործոններ:

Դրանցից ամենակարեւորը թերեւս մեր ազգային արժույթի` դրամի փոխարժեքի փոփոխությունն է եւ համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների փոփոխությունը: Համաշխարհային շուկայում սպառողական ապրանքների գների նվազումը պետք է հանգեցնի Հայաստանում ապրանքների էժանացմանը, իսկ դրամի արժեզրկումը պետք է բերի ապրանքների թանկացմանը: Հենց այս երկու երեւույթների հետ էլ մենք գործ ենք ունեցել նշված երկու տարիների ընթացքում:

Հաշվարկները պարզեցնելու համար դիտարկենք անցած տարվա դեկտեմբերը 2014 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրված փոփոխությունները: Այս դեպքում մենք կխուսափենք դրամի փոխարժեքի փոփոխության էֆեկտից, քանի որ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկումից հետո 2015 թվականի ընթացքում մեր արժույթը բավականին կայուն էր:

Եվ ուրեմն, ինչպե՞ս են փոփոխվել գները 2015 թվականի դեկտեմբերին 2014 թվականի դեկտեմբերի համեմատ: Ըստ ԱՎԾ-ի՝ սպառողական ապրանքների գները աճել են 1.7 տոկոսով: Ընդ որում, պարենային ապրանքների գները աճել են 3 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել աշխարհում: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության վերջերս հրապարակած տվյալների համաձայն, աշխարհում պարենամթերքը էժանացել է: Ընդ որում, էժանացել է զգալիորեն, կարելի է ասել՝ կտրուկ:

Օրինակ, կաթնամթերքն ու միսը էժանացել են 28-30 տոկոսով, բուսական յուղը` 19 տոկոսով, հացահատիկը` 15 տոկոսով, շաքարը՝ 21 տոկոսով եւ այլն: Ընդհանուր առմամբ հիմնական սննդամթերքների գների միջինացված նվազումը կազմել է 19 տոկոս: Նշված ապրանքներից թերեւս միայն կաթնամթերքն է, որ քիչ քանակությամբ է ներկրվում Հայաստան: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ նշված ապրանքների գները Հայաստանում 2015 թվականին պետք է ավելի էժան լինեին, քան 2014 թվականին: Մոտավորապես մի 15-20 տոկոսով ավելի էժան:

Բայց, ինչպես արձանագրել է ԱՎԾ-ն, ունեցել ենք սննդամթերքի 3 տոկոսանոց թանկացում: Սա՝ միայն պարենամթերքի մասով: Բայց եթե հաշվի առնենք, որ մեր ներմուծումների մի զգալի մասը իրականացվում է Ռուսաստանից, ապա պատկերը էլ ավելի տխուր կլինի: Խնդիրն այն է, որ նշված ժամանակահատվածում ռուբլու փլուզումը հանգեցրել է նրան, որ գները Ռուսաստանում, դոլարով հաշվարկած, նվազել են 1.7-2 անգամ:

Բայց հենց Ռուսաստանից ներկրվող ապրանքների գների նվազումը Հայաստանում, մեղմ ասած, համահունչ չէ արձանագրված միտումներին: Օրինակ, բենզինը, որի գնի հարցը վերջին շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել Հայաստանում, Ռուսաստանում 2014-ի համեմատ 2015-ին էժանացել է գրեթե կրկնակի:

Իսկ այդ նույն Ռուսաստանից Հայաստան բերվող բենզինը Հայաստանում էժանացել է միայն 12-15 տոկոսով: Ու հիմա Հայաստանում վաճառվող բենզինը 20-30 տոկոսով ավելի թանկ է Հարավային Կովկասի երկրների հետ համեմատած, ու մոտ 70 տոկոսով ավելի թանկ, քան Ռուսաստանում:

Եվ այդ ամենը միայն ներկրումների կենտրոնացվածության` մոնոպոլիաների պատճառով: Եթե Հայաստանի տնտեսությունում լիներ մրցակցություն, ապա դժվար չէ կռահել, որ կյանքը Հայաստանում 2015 թվականին կէժանանար առնվազն 20 տոկոսով: Մեր բնակչությունն էլ այդքան չէր աղքատանա մասնավոր տրանսֆերտների նվազման պատճառով: Այլ կերպ ասած, սա ցայտուն ապացույցն է նրա, որ մոնոպոլիաները հանգեցնում են բնակչության աղքատացմանը: 

Տպել
1944 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին