Դիմում ռուսաց թագավորին. Էժան գազ ենք ուզում

19/01/2016 schedule17:15

Շաբաթ օրը ՀՀ վարչապետը ընդունել է կենցաղային ապրանքներ եւ սննդամթերք արտադրող մի շարք տնտեսվարողների:

Ըստ այդ հանդիպման մասին տարածված պաշտոնական տեղեկատվության, «Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության եւ աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման եւ արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով»:

ՀՀ վարչապետն էլ, ըստ նույն հաղորդագրության, ասել է, թե «Ռուսաստանի Դաշնության եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից եւ նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, եւ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում»:

Կարծես թե ամեն ինչ նորմալ է` տնտեսվարողները դիմում են կառավարությանը, որ վերջինս էլ իր հերթին դիմի ՌԴ իշխանություններին, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնեն: Բայց ամեն ինչ այդքան էլ նորմալ չէ: Ներկայացնենք մի քանի փաստեր:

Մինչեւ անցած տարի ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը Հայաստանին գազ էր տրամադրում 1000խմ-ն՝189 դոլարով: Անցած տարի գինը նվազեց եւ հիմա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը 165 դոլար է: Այսինքն, գազի գինը նվազել է 24 դոլարով կամ 12.6 տոկոսով: Բայց սա թվացյալ իրականություն է` տեսիլք: Իրականում էժանացել է ոչ թե Հայաստանին մատակարարվող գազի գինը, այլ նույն «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ-Արմենիային» մատակարարվող գազի գինը: Իսկ այստեղ, մեղմ ասած, տարբերություն կա:

Հայաստանյան սպառողները գազը գնում են ոչ թե «Գազպրոմից», այլ «Գազպրոմ-Արմենիայից»: Եվ գնում է ոչ թե 165 դոլարով, այլ 270-ից մինչեւ 320 դոլարով: Այսինքն մենք` բնակիչ սպառողներս յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց «Գազպրոմ Արմենիային» վճարում ենք 156 հազար դրամ, որը այսօրվա փոխարժեքով ավելի քան 320 դոլար է, իսկ խոշոր սպառողները վճարում են 270 դոլար, ընդ որում, օրվա փոխարժեքով, կամ պարզ ասած՝ դոլարով: Սպառողներին վաճառվող գազի սակագները չփոխվեցին, երբ Հայաստանին մատակարարվող գազի գինը վերանայվեց: Այսինքն, երբ գազը գալիս էր Հայաստան 189 դոլարով, մենք էլի վճարում էինք 156 հազար դրամ եւ 270 դոլար, հիմա էլ, երբ 165 դոլար է, վճարում ենք նույնքան:

Իհարկե, այդ ընթացքում տեղի ունեցավ դրամի արժեզրկում, եւ գազի գնի նվազումը ընդամենը թույլ տվեց «Գազպրոմ-Արմենիային» խուսափել դրա հետեւանքներից: Բայց դա վերաբերում էր միայն բնակիչ սպառողներին: Իսկ ահա խոշոր սպառողների` տնտեսվարողների համար գազի սակագնի չվերանայումը, այսպես ասենք, հարցեր է առաջացնում: Վերջիններս վճարում են դոլարով, եւ դրամի արժեզրկումը նրանց հետ պետք է կապ չունենար: Այլ կերպ ասած, «Գազպրոմ- Արմենիան» մեծապես շահեց ՀՀ-ին մատակարարվող գազի գնի նվազումից: Յուրաքանչյուր հազար խմ գազը նա ստանում էր 189 դոլարով եւ վաճառում 270 դոլարով, հիմա ստանում է 165 դոլարով եւ վաճառում կրկին 270 դոլարով: Այսինքն, ամեն 1000 խմի մեջ ստանում է լրացուցիչ 24 դոլար:

Վարչապետի մոտ բողոքողները հենց տնտեսվարողներն են, այսինքն նրանք, ում վաճառվող գազի գինը կարող էր նվազել 12,6 տոկոսով, բայց չի նվազել: Թերեւս բնական կլիներ, եթե վարչապետը տնտեսվարողներին լսելուց հետո իր մոտ հրավիրեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին եւ մի պարզ հարց տար. «Բա որ գազի գինը ռուսները նվազեցրել են, բա ինչո՞ւ չեք վերանայել խոշոր սպառողներին վաճառվող գազի 270 դոլար սակագինը»:

Եթե այդ հանձնաժողովը վերանայեր խոշորների սակագինը, ապա Հայաստանում գործող ջերմաէլեկտրակայանները կստանային 12 տոկոսով էժան գազ, ու կարող էին նվազեցնել նաեւ էլէներգիայի սակագինը: Ավտոգազալցակայանները կստանային ավելի էժան գազ ու կարող էին նվազեցնել ավտոմեքենաների լիցքավորման գինը: Սա իր հերթին տնտեսվարողների համար կնվազեցներ տրանսպորտային ծախսերը...:

Բայց վարչապետը իր մոտ չի հրավիրի Նազարյանին այն պարզ պատճառով, որ ստեղծված պատկերը հայ-ռուսական ոչ հրապարակային պայմանավորվածությունների արդյունք է: ՀՀ իշխանությունները ամեն ինչ արեցին, որ «Գազպրոմը» ունենա բացարձակ մենաշնորհ: Այդ մենաշնորհը այնքան «բացարձակ է», որ Հայաստանը նույնիսկ համարձակություն չունի իր հարեւան Իրանի հետ գազի գնի եւ մատակարարման շուրջ բանակցություններ վարելու: 

Տարեկան Հայաստանը ստանում է 1.7-2 միլիարդ խմ գազ: Դրա ընդհանուր արժեքը գործող փոխարժեքով կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Կհամաձայնվի՞ արդյոք ՌԴ նվազեցնել ՀՀ-ին մատակարարվող գինը եւ դրան զուգահեռ նվազեցնել իր դոլարային եկամուտները, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Համեմատության համար նշենք, որ նույն տնտեսական տարածքում` ԵՏՄ-ում մեր արտադրողների հետ մրցող ռուս գործարարները իրենց արտադրության համար օգտագործվող գազի դիմաց վճարում են 4 անգամ պակաս:

Տպել
1601 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել