Էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հիմքերն առկա են. փորձագետ

20/01/2016 schedule18:15

Անցած տարի, երբ հանձնաժողովը բարձրացրեց սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, որպես հիմնավորում ներկայացվում էր ատոմակայանի երկար կանգնելը եւ սակավաջրությունը:

Այսինքն, համեմատաբար էժան էլեկտրաէներգիա արտադրող ԱԷԿ-ն ու ՀԷԿ-երը քիչ արտադրանք էին տվել, իսկ «պակասորդը» լրացրել էին ջերմաէլեկտրակայանները, որոնց արտադրանքը ավելի թանկ է:

Բայց դրանից հետո իրավիճակը փոխվել է 180 աստիճանով` ատոմակայանը մեծացրել է իր արտադրանքի ծավալը, ավելացրել են իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները նաեւ  հիդրոէլեկտրակայանները: Իսկ ՋԷԿ-երը հակառակը` ավելի քիչ էլէներգիա են արտադրել: Այլ կերպ ասած, էներգահամակարգ է մտել ավելի ցածր ինքնարժեքով էլէներգիա: Արդյոք սա հիմք չի՞ ստեղծում էլէներգիայի սակագինը Հայաստանում վերանայելու եւ նվազեցնելու համար: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը պնդում է, որ էլէներգիայի սակագնի նվազեցման բոլոր հիմքերն առկա են:

«Իրոք, անցած տարի, երբ հանձնաժողովը օգոստոսին բարձրացրեց սակագինը, որպես հիմնավորում ներկայացվում էր ատոմակայանի երկար պարապուրդը, սակավաջրությունը ու նաեւ  դոլար/դրամ փոխարժեքի փոփոխությունը: Հարկ է նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը կարող է իրականացվել տարվա ընթացքում երկու անգամ ինչպես ընկերության (տվյալ դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»), այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Եվ ահա փետրվարի 1-ը լրացուցիչ փորձաքար է հանձնաժողովի արդյունավետության գնահատման համար»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը:

Այսինքն, մի քանի օրից ՀԾԿՀ-ն արդեն իրավունք ունի վերանայել էլէներգիայի սակագինը: Իսկ վերանայելու հիմքերը ավելի քան բավարար են: «Ինչպես հիշում եք, չնայած Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը 2015 թվականին փաստացիորեն նվազել է 12.6%-ով (հազար խորանարդ մետրը 189 դոլարից դարձել է 165 դոլար), այդուհանդերձ, գործնականում խոշոր սպառողները, ինչպես նախկին գնի, այնպես էլ իջեցված գնի պարագայում վճարում են 270 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այսինքն, եթե ռուսական գազի գնի նվազման պայմաններում համարժեքորեն նվազի նաեւ ջերմաէլեկտրակայաններին մատակարարվող գազի սակագինը, ապա վերջիններս կունենան իրենց արտադրած էլէներգիայի ինքնարժեքի նվազում եւ հետեւաբար, այլ հավասար պայմաններում հանձնաժողովը պետք է իջեցնի էլէներգիայի սակագինը»,- ասում է Արտակ Մանուկյանը եւ ներկայացնում մի քանի փաստական տվյալներ:

«Գնահատումները ցույց են տալիս, որ գազի գնի նվազեցումը շուրջ 5 դրամով նվազեցնում է ՋԷԿ-ի արտադրած էլէներգիայի ինքնարժեքը, ինչը ընդհանուր առմամբ 2 դրամով նվազեցնում է հոսանքի ինքնարժեքը Հայաստանում: Պետք է նշել, որ ՋԷԿ-երի արտադրած հոսանքի ինքնարժեքը, նաեւ գազի գնի պատճառով, ամենաթանկն է եւ 2014-2015թթ. ՋԷԿ-երին էր բաժին ընկնում էլէներգիայի արտադրության 40 տոկոսը: 2015-2016 սակագնային տարում իրավիճակը փոխվել է. ՋԷԿ-ի արտադրության ծավալները նվազել են էականորեն` 15 տոկոսով, իսկ ավելի էժան էլէներգիա արտադրող Ատոմակայանինը եւ ՀԷԿ-երինը աճել համապատասխանաբար 15 եւ 11 տոկոսով: Այս ամենն էլ օբյեկտիվ հիմքեր են նախատեսում սակագնի առնվազն 4 դրամ նվազեցման համար»,- իր հաշվարկները ներկայացրեց փորձագետը: Բայց սա դեռ ամենը չէ: Կան սակագնի նվազեցման այլ հիմքեր:

«Հիմա վերադառնանք ՀԾԿՀ-ի այն փաստարկներին, որոնք բերվում էին սակագնի բարձրացման ժամանակ 1) Դոլար/դրամ-ազդեցություն: Այդ ազդեցությունը հիմա գրեթե չկա, քանի որ դրամը տարածաշրջանի ամենակայուն արժույթն է:  2) Սակավաջրություն: Այս ազդեցությունը այլեւս հակառակ ուղղությունն ունի` տարին ջրառատ է: 3) Ատոմակայանի պարապուրդ: Սա էլ այլեւս չկա`ՀԱԷԿ-ը արտադրել է ավելի շատ հոսանք:

Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ սակագնի բարձրացման շնորհիվ պետք է փոխհատուցվեին ՀԷՑ-ի կուտակած այսպես կոչված «օբյեկտիվ վնասները» 24 միլիարդ դրամի չափով, ապա դրա համար տրված էր մեկ տարի ժամկետ: Այսինքն սա նախադրյալներ է ստեղծում, որ 2016թ. օգոստոսին սակագինը այլ հավասար պայմաններում նվազի եւս 6 դրամով` ի հաշիվ այդ վնասների ամբողջական մարման»,-ասում է փորձագետ Արտակ Մանուկյանը:

Մի խոսքով, բոլոր հիմքերը կան, որ  այս տարվա փետրվարից էլեկտրաէներգիայի սակագինը  նվազեցվի առնվազն 4 դրամով, իսկ օգոստոսին` եւս 6 դրամով: Այսինքն, տեսականորեն Հայաստանում մեկ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է լինել 38-39 դրամ ներկայիս գործող 49 դրամի փոխարեն: «Դե մնում է, որ այս գործոնները տեսնի նաեւ Ռոբերտ Նազարյանը»,- «լիահույս է» Արտակ Մանուկյանը:

Տպել
2469 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից