ՌԴ-ին պահանջներ ներկայացնելու համարձակություն մեր իշխանությունները չունեն

21/01/2016 schedule18:45

Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը վերջին շրջանում հասարակական քննարկումների թեմա է դարձել:

Աշխարհում էներգակիրների գների փլուզումը գրեթե ոչ մի կերպ չի անդրադառնում դրանց հայաստանյան գների վրա, ինչը, բնականաբար նյարդայնացնում է: Իշխանությունն էլ է դա հասկանում, բայց գործուն քայլեր անելու նրա հնարավորությունները, այսպես ասենք, սահմանափակ են: Խնդիրն այն է, որ մասնավորապես գազի եւ նավթամթերքների առումով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, կարելի է ասել, կատարյալ է:

Իսկ անցած տարիներին մեր խրոխտ իշխանությունները իրենց ռուս գործընկերների հետ հարաբերություններում այնքան անողնաշար են եղել, հլու կամակատարների այնպիսի տպավորություն են թողել, որ, պատկերավոր ասած, ձեռքը սեղանին խփելու ու պահանջներ ներկայացնելու համարձակություն չունեն: Եվ հիմա ընդամենը տարբերակներ ու «պադխոդներ» են փնտրում ՌԴ ղեկավարությանը համոզելու, որ, օրինակ, գազի գինը պետք է իջեցնել:

Թերեւս հենց այս ենթատեքստում պետք է դիտարկել հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կազմակերպած քննարկումները գործարարների հետ: Գործարարները այդ քննարկման ժամանակ բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ նշել են նաեւ գազի գնի նվազեցման անհրաժեշտությունը: Քննարկումների վերաբերյալ կառավարության տարածած հաղորդագրությունը, սակայն, նվիրված է հենց գազի գնի նվազեցման անհրաժեշտության մասին հայտարարություններին:

«Վարչապետն ընդգծել է որ Ռուսաստանի Դաշնության եւ այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից եւ նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին եւ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում»,- նշված էր այդ հաղորդագրությունում:

    Էներգակիրների եւ մասնավորապես գազի գները սկսել են նվազել դեռ վաղուց, սակայն մեր բարձրաստիճան պաշտոնյաների համարձակությունը չի բավարարել այդ մասին հայտարարություններ անել: Հարցը ռուսական կողմի առաջ ուղիղ բարձրացնելու համարձակությունը իսպառ բացակայում է, ուստի պետք է շատ հեռվից եկող ակնարկներ անել, դեմքերի համապատասխան` խղճահարություն առաջացնող արտահայտություններով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե գնի նվազեցման նախադրյալներ կան, եւ ՀՀ կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար, եւ որ այդ հնարավորությունը չփորձելը սխալ կլինի:

    Իսկ որքանո՞վ են այդ նախադրյալները ծանրակշիռ, որքանո՞վ են այդ հնարավորությունները իրական: Այս հարցի պատասխանը գտնելու համար բերենք փաստեր: Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովը հենց երեկ, անդրադառնալով Եվրոպային մատակարարվող ռուսական գազի գնին, հայտարարել է. «2015 թվականի առաջին եռամսյակում գազի գինը (Եվրոպային մատակարարվող.- խմբ) եղել է 284 դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում կկազմի մոտ 180 դոլար»:

Այլ կերպ ասած, եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 104 դոլարով, կամ մոտ 37 տոկոսով: Իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազը այս նույն ընթացքում էժանացվել է միայն 13 տոկոսով: Այսինքն, Ռուսաստանը, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական Եվրոպային մատակարարվող գազի գինը նվազեցրել է երեք անգամ ավելի շատ, քան Հայաստանին տրվող գազի գինը:

Այն Հայաստանին, որը համարվում է Ռուսաստանի ռազմավարական, ամենահավատարիմ գործընկերը տարածաշրջանում: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ եթե ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գինը նվազեր նույն տեմպով, ինչ Եվրոպայի դեպքում, ապա հազար խմ գազը Հայաստանին պետք է տրամադրվեր ոչ թե 165 դոլարով, ինչպես հիմա, այլ 113 դոլարով: Եվ ուրեմն, եթե նայենք ռուսական գազի գնին՝ համադրելիության տեսակետից, ապա Հայաստանին մատակարարվող գազի գնի անհապաղ նվազումը անխուսափելի է, անհրաժեշտություն է, այլընտրանք չունեցող քայլ է...: Ու հիմա նայենք, թե ինչպես են գնի նվազեցման մասին խոսում մեր պաշտոնյաները` «ակնկալում ենք», «հնարավոր է», «նախադրյալներ կան»...:

Իսկ ինչո՞ւ է այսպես: Այն պարզ պատճառով, որ Եվրոպայում ռուսական գազի գինը որոշվում է մրցակցության մեջ, ենթարկվում է գնագոյացման շուկայական սխեմաներին: Իսկ Հայաստանի պարագայում «Գազպրոմը» գազի միակ մատակարարն է եւ պաշտոնապես ունի մենաշնորհային կարգավիճակ Հայաստանում: Ու նույնիսկ հիմա, երբ Իրանի վրայից հանվել են արեւմտյան պատժամիջոցները եւ ոչ մի խոչընդոտ չկա մեր հարավային հարեւանի հետ ազատ առեւտուր անելու, մեր իշխանությունների համարձակությունը չի բավարարում նույնիսկ բանակցություններ սկսել Իրանի հետ գազի մատակարարման շուրջ:

Նույն վիճակն է նաեւ բենզինի պարագայում: Մոսկվայի բենզալցակայաններում մեկ լիտր բենզինի գինը դրամով հաշվարկած 210 դրամ է: Այդ նույն ռուսական բենզինը, որը իբր արտոնյալ պայմաններով է մատակարարվում Հայաստանին, այստեղ վաճառվում է երկու անգամ թանկ՝ 400 դրամով: Դրա պատճառն էլ այն է, որ ՀՀ-ին բենզինի մատակարարման մենաշնորհը «Ռոսնեֆտ» ընկերությանն է: Բայց բենզինի գնի նվազեցման, կամ բենզինի մատակարարման շղթայից «Ռոսնեֆտին» հեռացնելու պահանջ ՌԴ իշխանություններին մերոնք ներկայացնելու համարձակություն չունեն:

Տպել
1932 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով