Շախմատի ՀՀ առաջնության չեմպիոն Մարիա Գեւորգյան. վերջին տուրին բարդ էր տրամադրվել

22/01/2016 schedule13:27

Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հիանալի հանդես եկավ շախմատի Հայաստանի 71-րդ առաջնության ընթացքում, որում տիտղոսը վիճարկում էին 10 շախմատիստուհիներ: 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ նա առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա այդ արդյունքին հասավ մրցաշարի ավարտից 1 տուր առաջ:

Armtimes.com-ի հետ զրույցում 21-ամյա շախմատիստուհին ընդգծեց, որ շատ ուրախ է նվաճման համար:

«Ուրախ եմ. վերջապես հաջողվեց նվաճել չեմպիոնի կոչումը»,-ասաց նա:

2014 եւ 2015 թվականներին Մարիան փոխչեմպիոն է դարձել: Ընդ որոմ՝ 2014-ին նա մրցաշարն ավարտել է չեմպիոնուհու՝ Շուշաննա Սարգսյանի հետ հավասար միավորներով եւ զիջել է միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Այս առաջնության ընթացքում Մարիա Գեւորգյանը տարել է 8 հաղթանակ եւ միակ ոչ-ոքին խաղացել է նախավերջին է՝ 8-րդ, տուրում 2013թ Հայաստանի չեմպիոնուհի միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի հետ: Մարիան ընդգծեց, որ կենտրոնացած մնալու լավ միջոց է գտել:

«Հանգիստ էի: Ընթացքում սպորտով էի զբաղվում, խաղից հետո մոռանում էի այդ օրվա խաղի մասին»,-պատմեց նա:

Վերջին տուրից առաջ՝ արդեն չեմպիոնուհու կարգավիճակում, տրամադրվելը հեշտ չի եղել, սակայն Մարիա Գեւորգյանը փորձել է մտածել վարկանիշային արդյունքը բարելավելու մասին, եւ դա շարժառիթ է դարձել, որ նա ձգտի հաղթանակի: Հետաքրքիր է, որ նրա վերջին մրցակիցը 2015 թվականի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանն էր:

«Վերջին տուրին իսկապես շատ բարդ էր տրամադրվել, մանավանդ որ Սուսաննայի հետ մոտ ընկերուհիներ ենք: Կարելի է ասել՝ երկուսս էլ կորցնելու բան չունեինք, երկուսս էլ պետք է փորձեինք լավ խաղալ. նրան հարկավոր էր հաղթանակ տանել, անկախ Աննա Հայրապետյանի ու Սիրանույշ Անդրիասյանի արդյունքից, 2-րդ տեղը գրավելու համար, ինձ էլ հարկավոր էր վարկանիշային արդյունքս բարելավելու համար: Շատ հետաքրքիր պարտիա ստացվեց, եւ արդյունքում ինձ հաջողվեց առավելության հասնել»,-ասաց նա:

Այս տիտղոսի շնորհիվ՝ Մարիա Գեւորգյանը 47 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշն ու համալրեց Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմը:

Տպել
1925 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին