Էլի ստեցին. փողը տվել են պետական բյուջեից

29/01/2016 schedule20:20

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կես տարի առաջ Երեւանի կենտրոնում սկսված «էլեկտրիկ Երեւան» շարժումը մի լավ վախեցրել էր ՀՀ իշխանություններին: Վախեցրել էր այնքան, որ նրանք անհասկանալի ու անտրամաբանական հայտարարություններ էին անում:

Մասնավորապես հայտարարվեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերում պետք է աուդիտ անցկացվի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նույնպես պետք է աուդիտ անցկացվի: Տարօրինակն այն էր, որ այդ աուդիտները պետք է անցկացվեին սակագինը բարձրացնելու մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջնական որոշումից հետո, չնայած ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ աուդիտները պետք է անցկացվեին դրանից առաջ: Ավելի ուշագրավ էր իշխանությունների որոշումը, որ մինչեւ աուդիտի արդյունքների հրապարակումը ՀՀ բնակչությունը չէր վճարելու սակագնի բարձրացված մասը եւ այդ գումարը վճարելու պարտավորությունը իր վրա էր վերցնելու կառավարությունը:

Իսկ ամենա, այսպես ասենք՝ հետաքրքիր հայտարարության հեղինակը դարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ սուբսիդավորման համար գումարները վերցնելու են «ոչ բյուջեի» միջոցներից: Հունիսի 30-ին «Տնտեսական օրակարգ» խորագրով միջոցառումից հետո լրագրողների այն հարցին, թե կառավարությունը սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը արդյոք պետական բյուջեի՞ց է վերցնելու, վարչապետը տառացիորեն հայտարարեց. «Ոչ, բյուջեի հաշվին չի լինելու, թե ինչ միջոցների հաշվին է լինելու, կհայտարարենք»:

Դրանից անցավ երկու օր, եւ Գյումրիում վարչապետը հայտարարեց, թե ինչ միջոցներից են վերցնելու սուբսիդավորման գումարները: «Արտաբյուջեի հաշվին, «Որոտանի» օտարման միջոցներից»,- լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Հիմա ամփոփենք` ստացվում է, որ անցած տարի «Որոտանի կասկադի» վաճառքից ստացված գումարը արտաբյուջետային միջոց է, բյուջեի հետ որեւէ կապ չունի: Սա՝ ըստ վարչապետի հրապարակային հայտարարությունների:

Հիմա նայենք Հայաստանի առաջին 1000 հարկատուների եւ նրանց կողմից վճարված հարկերի ցուցակը, որը օրերս հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեն: Ցանկի 5-րդ հորիզոնականում հենց «Որոտանի կասկադն է», որը, ըստ այդ ցանկի, 2015 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 16 միլիարդ 955 միլիոն դրամ: Սա անհավանական մեծ գումար է «Որոտանի կասկադի» համար:

Օրինակ, նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2014 թվականին «Որոտանը» վճարել էր ընդամենը 2.8 միլիարդ դրամի հարկ եւ գտնվում էր առաջին 1000 հարկատուների ցանկի միայն 47-րդ հորիզոնականում: Այդ ի՞նչ պատահեց, որ մեկ տարվա ընթացքում «Որոտանի» վճարած հարկերը միանգամից աճեցին 14 միլիարդ դրամով կամ 6 անգամ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ մինչ այդ պետական ձեռնարկություն լինելով՝ «Որոտանը» հսկայական ստվերային շրջանառություն է ունեցել, իսկ ամերիկացիների կողմից այն գնելուց հետո այդ ստվերը ամբողջությամբ վերացել է, միեւնույն է` վճարած հարկերի այդպիսի շեշտակի աճ լինել չէր կարող: Եվ ուրեմն «Որոտանի» վաճառքից ստացված ողջ գումարը նստել է պետական բյուջեում, ընդ որում՝ որպես հարկային եկամուտ: 

Տեսականորեն, իհարկե, կարելի է ընդդիմանալ ու ասել, որ սա ոչ հարկային եկամուտ է: Բայց ուշադիր կարդանք ՊԵԿ-ի հրապարակած ցուցակի վերնագիրը. «2015 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներին հարկ վճարողի կողմից  ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը»: «Վճարված ՀԱՐԿԵՐԻ ընդհանուր գումարը»: Հատկապես՝ «հարկերի»: Ավելին, նույնիսկ կարելի է այդ ցանկում գտնել, թե ինչ հարկատեսակի տակ է վճարվել այդ գումարը:  «Որոտանի» վճարած մոտ 17 միլիարդ դրամի հարկից 15 միլիարդը դրված է «անուղղակի հարկեր, այդ թվում ԱԱՀ, ակցիզային հարկ» սյունակում:

Մի խոսքով, ի հեճուկս ՀՀ վարչապետի հայտարարության, էլէներգիայի սուբսիդավորումը իրականացվել է ՀՀ պետական բյուջեի եւ ամենեւին էլ ոչ «արտաբյուջեի», «ոչ բյուջետային միջոցների» հաշվին:

Բայց «Որոտանի կասկադի» վաճառքի գումարը հարկերի տեսքով բյուջե մտցնելը մի այլ հմայք էլ ունի: Ինչպես արդեն նշել ենք, 2015 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են 75 միլիարդ դրամով, կամ 7 տոկոսով: Այս հաշվարկի մեջ փաստորեն մտնում է նաեւ  «Որոտանի կասկադի» վաճառքից ստացված գումարը: Եթե 2015 թվականին հավաքված հարկային եկամուտներից հանենք «Որոտանի» վաճառքից անցած տարի ստացած մոտ 14 միլիարդ դրամը, ապա կստացվի, որ պետական բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են ոչ թե 75 միլիարդ դրամով, այլ մոտ 90 միլիարդ դրամով:

Ֆիզիկապես հնարավոր չէ կարճ ժամկետում ուսումնասիրել, թե մեր բյուջեի հարկային եկամուտները հավելագրելու համար էլ ինչ մեքենայություններ են արվել: Սա ուղղակի մի օրինակ է, թե ինչպես են մեր պետական կառույցները «կատարում» պետական բյուջեն: Ամենեւին պետք չէ զարմանալ, որ իրականում բյուջեն թերակատարված լինի շատ ավելի մեծ գումարով, ու դրա մի քանի ուրվագծեր արդեն կան եւ շուտով կներկայացնենք ընթերցողին:

Ի դեպ, «Որոտանի» վաճառքի օրինակով փորձեցինք գտնել Մարզահամերգային համալիրի վաճառքից ստացված գումարները, բայց ապարդյուն: Անցած տարվա ամռանը ՀՀ կառավարության որոշմամբ համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվեց ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ ՍՊԸ-ին: Թե ուր է գնացել այդ 30 միլիոնը, որ մի «արտաբյուջետային» հաշվին՝ առայժմ անհայտ է:

Տպել
2047 դիտում

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)