Կենտրոնական բանկը չի կանխում գնանկումը. դրանից տուժում է տնտեսությունը

30/01/2016 schedule12:00

Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է գնանկում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական ապրանքների գները նվազել են 0.1 տոկոսով:

Տնտեսագետների լեզվով ասած՝ 12-ամսյա գնանկումը 0.1 տոկոս է: Լա՞վ է սա, թե՞ վատ: Կենցաղային մակարդակով քննարկումներում սա կարող է դրական երեւույթ համարվել. խանութներում ապրանքները էժանացել են 0.1 տոկոսով: Բայց երկրի տնտեսության տեսանկյունից սրանում ոչ մի լավ բան չկա:

Գնանկումը նույնիսկ կենցաղային խոսակցություններում կարող է դրական համարվել միայն այն դեպքում, երբ բնակչության գնողունակությունը աճել է, իսկ գները՝ նվազել: Բայց եթե բնակչությունը, պայմանականորեն ասած, աղքատացել է 5-6 տոկոսով, իսկ գները իջել են 0.1 տոկոսով, ապա դա վատ է` շատ վատ: Ընդհանրապես գնանկումը նույնքան վատ երեւույթ է, որքան չափից ավելի գնաճը: Եվ ահա թե ինչու: Ամեն տարի պետական բյուջեն կազմելիս սահմանվում է թիրախային գնաճ, որը պետք է կազմի 4-5 տոկոս: Սա շատ կարեւոր, կարելի է ասել՝ ամենակարեւոր ցուցանիշներից մեկն է պետության համար: Հենց այդ թիրախային գնաճն է դրվում պետական եկամուտների ու ծախսերի ծրագրավորման, վարվող դրամավարկային քաղաքականության հիմքում: Ու եթե գնաճը դրանից զգալիորեն ցածր է կամ շատ բարձր, ապա դա լուրջ խնդիր է դառնում տնտեսության համար:

Հիմա այս դասական տնտեսագիտական թեզը տեղայնացնենք Հայաստանի համար ու կհամոզվենք, որ մենք էական վնասներ ենք կրում գնանկումից: Նախ սկսենք նրանից, որ եթե համաշխարհային շուկաներում ապրանքների գների նվազումը նույնությամբ արտացոլվեր մեր ներքին շուկաներում, ապա  ապրանքները մեր խանութներում շատ ավելի կէժանանային: Բայց սա առանձին թեմա է: Հիմա փաստ է, որ ապրանքները էժանացել են 0.1 տոկոսով, իսկ բնակչությունն էլ աղքատացել է: Ի՞նչ է պետք անել այս պարագայում: ՀՀ կենտրոնական բանկը պատասխանատու է գնաճի ցուցանիշի համար: Բայց ԿԲ-ն ոչ միայն պատասխանատու է, որ գները չաճեն, այլ նաեւ, որ գները չափից շատ չնվազեն:

Որպեսզի գնանկում չլինի, ԿԲ-ն պետք է իջեցնի, այսպես կոչված, վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն, պատկերավոր ասած, փող է տալիս առեւտրային բանկերին: Որքան բարձր տոկոսով են բանկերը փող վերցնում ԿԲ-ից, այնքան բարձր է լինում այդ նույն բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսը: Որքան բարձր են վարկերի տոկոսները, այնքան ավելի քիչ «թթվածին» է ստանում տնտեսությունը: Հիմա, երբ գնանկում է արձանագրվել, ԿԲ-ն կարող է իջեցնել այդ տոկոսադրույքը ու բանկերին ավելի էժան փող տալ: Վերջիններս էլ կարող են իջեցնել իրենց տոկոսները ու բիզնեսին ավելի էժան վարկ տալ: Դա, անշուշտ, դրական ազդեցություն է թողնելու մեր խղճուկ տնտեսության վրա: Հիմա վարկերի միջին տոկոսադրույքը 15-ից մինչեւ 23 տոկոս է:

Այսինքն, 10 միլիոն դրամի վարկ վերցրած գործարարը ամեն տարի ստիպված է իր բիզնեսից ստացած եկամուտից միայն վարկը սպասարկելու համար բանկերին վճարել 1.5-2.3 միլիոն դրամ: Այդ ի՞նչ բիզնեսով պետք է զբաղվի գործարարը, որ բացի իր մյուս բոլոր ծախսերից՝ մի 2 միլիոն էլ տա բանկերին: Երեւի՝ թմրանյութերի վաճառքով: Ու հենց այս թանկ վարկերն են հիմնականում հարվածում մեր գործարարներին: Եթե վարկերը էժանանան, ապա բիզնեսն էլ կշնչի, նոր աշխատատեղեր կբացվեն, աշխատավարձերը կբարձրանան, առեւտուրը կաշխուժանա...: Մի խոսքով, մարդիկ մի քիչ, շատ քիչ կհարստանան, ու ապրանքների գների 4-5 տոկոս աճը նրանց չի դժգոհեցնի: Այսինքն, ստացվում է, որ եթե ԿԲ-ն գնանկումը կանխելու եւ 4-5 տոկոս գնաճ ապահովելու համար նվազեցնի վարկերի տոկոսադրույքը, ապա դա լավ է` տնտեսությունը խթան կստանա:

ԿԲ-ի մյուս գործիքը, որով կարելի է գնանկումը կանխել, դրամի արժեզրկումն է: Առաջին հայացքից դա շատ վատ է: Բայց եթե տնտեսությունը աշխուժանա, նոր աշխատատեղեր բացվեն, մարդկանց եկամուտները ու գնողունակությունը աճեն, ապա դրամի փոքր-ինչ արժեզրկումից կրկին ոչ մեկը չի դժգոհի: Իսկ այն, որ դրամի չափավոր, սահուն ու վերահսկելի արժեզրկումը կբերի տնտեսության աշխուժացմանը, թերեւս անվիճելի է: Երբ ամբողջ աշխարհում երկրների արժույթները արժեզրկվում են, իսկ հայկական դրամը համառորեն կայունություն է պահպանում, դրանում ոչ մի լավ բան չկա: Դա պարզապես արհեստական ու հզոր խոչընդոտ է արտահանողների համար: Իսկ եթե այդ խոչընդոտը վերանա կամ մեղմվի, ապա արտահանողները, պատկերավոր ասած, ավելի շատ ապրանքներ կպատվիրեն տնտեսությանը, տնտեսությունն էլ ավելի շատ կարտադրի, ու էլի կունենանք աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում, կենսամակարդակի աճ եւ այլն:

Իսկ ինչ է անում Կենտրոնական բանկը: Վերջինս շատ դանդաղ, մի տեսակ չուզենալով իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Իջեցնում է այնքան, որ տնտեսությունը դա նույնիսկ չի էլ զգում: Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա այստեղ ԿԲ-ն հրաշքներ է գործում: Ինչ-ինչ գործիքներ կիրառելով, տարատեսակ նորմատիվներ փոխելով հասել է նրան, որ դրամը աշխարհի ամենակայուն արժույթն է դարձել: Իսկ դա ուղղակիորեն ու շատ ցավոտ հարվածում է արտահանողներին եւ լայն հորիզոններ բացում ներմուծողների համար: Տրամաբանությունը հուշում է որ ԿԲ-ն պետք է հակառակն աներ:

Տպել
1954 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ