Ճգնաժամ. մի քիչ էլ կվատանա ու էլի կվատանա…

30/01/2016 schedule21:00

Այն, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է, թերեւս պարզ է բոլորի համար: Պարզ է նաեւ մեր պաշտոնյաների համար: Սակայն վերջիններս նախընտրում են իրավիճակը ոչ թե ճգնաժամ անվանել, այլ «տնտեսական դժվարություններ», «տնտեսական բարդություններ» եւ այլն:

Պաշտոնյաները, խուսափելով «ճգնաժամ» եզրույթից, միաժամանակ խոսում են այն մասին, որ առաջիկայում ավելի դժվար է լինելու, ավելի բարդ է լինելու: Մի խոսքով, ճգնաժամը գնալով խորանալու է: Բայց ամենաուշագրավն այն է, որ պաշտոնյաները «տնտեսական բարդությունների» մասին սկսեցին խոսել միայն մի կես տարի առաջ: Մինչ այդ նրանք մերժում էին բոլոր հոռետեսական կանխատեսումները, հայտարարում, թե հեսա-հեսա ամեն ինչ կկարգավորվի: Դժվար է ասել՝ իրականում նրանք հենց այդպե՞ս էին մտածում, թե՞ փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք լավ են աշխատում, ու հենց դրա շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի: Չկարգավորվեց: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ժամանակին մեր կառավարությունը կանխազգար գալիք բարդությունները եւ փորձեր «դիմադրություն» ցույց տալ:

Փորձենք պարզել, թե երբ սկսվեց ճգնաժամը, կամ, ինչպես ասում են մեր պաշտոնյաները, «տնտեսական բարդությունները»: Դրա համար պետք է ուսումնասիրել անցած մեկ-մեկուկես տարվա թեկուզեւ պաշտոնական վիճակագրությունը: Կարեւորն այն է, թե կոնկրետ ինչ ցուցանիշ պետք է նայել, որպեսզի գտնենք ճգնաժամի «մեկնարկը»: Եթե նայենք, օրինակ,  արդյունաբերությունը բնորոշող ցուցանիշները, պատկերը այնքան էլ պարզ չի լինի: Արդյունաբերությունը, շնորհիվ հանքաքարերի արդյունահանման տեմպերի խելահեղ աճերի, տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում: Գյուղատնտեսությունում անցած տարի բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում աննախադեպ բերք է ստացվել: Այդպիսի բերք դժվար թե առաջիկա տարիներին ստանանք: Բայց մեր բնակչությունը աղքատացել է, եւ դա կասկածից վեր է: Եթե աղքատացել է, ապա ավելի քիչ առեւտուր պետք է արած լինի: Այդ իսկ պատճառով մեր բնակչության կողմից ապրանքների գնման ցուցանիշը երեւի թե այն ամենաբնորոշիչ ցուցանիշն է, որը կարտացոլի իրական վիճակը:

Վերը նշված գծապատկերում ներկայացված է Հայաստանում մանրածախ առեւտրի ցուցանիշը: Յուրաքանչյուր ամիսը համեմատված է նախորդ տարվա նույն ամսին արձանագրված ցուցանիշի հետ: Եվ ի՞նչ է ցույց տալիս այս գծապատկերը: Ինչպես տեսնում ենք, 2014 թվականի հուլիսին բնակչությունը 5.7 տոկոսով ավելի շատ է առեւտուր արել, քան 2013 թվականի հուլիսին: Օգոստոսին նույնպես ավելի շատ` 6.1 տոկոս: Իսկ 2013-ի սեպտեմբերին մանրածախ առեւտրի ծավալը եղել է նույնը, ինչ 2013-ի սեպտեմբերին: Հոկտեմբերից սկսած առեւտրի ծավալը սկսում է նվազել եւ անընդհատ նվազում է մինչ այժմ:

Այլ կերպ ասած, կարելի է արձանագրել, որ ճգնաժամի նշանները արդեն երեւում էին նախանցած տարվա վերջին: Դա, իհարկե, պայմանավորված է ուկրաինական դեպքերի պատճառով ռուսական ռուբլու արժեզրկմամբ, որի հետեւանքով սկսեցին նվազել ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ շատ շատերը` անկախ տնտեսագետներ, ֆինանսիստներ, նույնիսկ լրագրողներ, արդեն ահազանգում էին գալիք տնտեսական ճգնաժամի մասին, բայց կառավարությունը դրանում ոչ մի վտանգ չէր տեսնում:          

Ի՞նչ կարող էր անել կառավարությունը, եթե այդքան «արխային» չլիներ: Ավելի հեշտ է նայել, թե ինչ արեց: Չարեց ոչինչ, իսկ այն, ինչ արեց, ավելի լավ է չաներ: Նախ, Հայաստանը միացվեց Եվրասիական տնտեսական միությանը: Միացվեց 2015 թվականի հունվարին` այն ժամանակ, երբ այդ միության «շոգեքարշը» հանդիսացող Ռուսաստանը արդեն վատ վիճակում էր: Հետո սկսեց պայքարել դրամի արժեզրկման դեմ արտաքին պահուստներից հսկայական միջոցներ փոշիացնելով: Հետո սկսեց ինտենսիվորեն արտաքին պարտք ներգրավել...:  Ոչինչ չօգնեց` վիճակը շարունակեց վատանալ, իսկ հիմա էլ պաշտոնյաները խոստովանում են, որ ավելի վատանալու:

Այդպես էլ պետք է լիներ: Մեր տնտեսության հիմնական դժբախտությունները ներսում են: Ճգնաժամերին դիմագրավելու լավագույն միջոցը բարեփոխումներն են` տնտեսության արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի նվազեցումը, ստվերի կրճատումը...: Հայաստանի դեպքում այս երեւույթները այնքան խորն են, որ մեզ մոտ անհրաժեշտ են ոչ թե բարեփոխումներ, այլ արմատական բարեփոխումներ: Գործող իշխանությունը պատրա՞ստ է դրան, ցանկանո՞ւմ է բարեփոխել: Իհարկե ոչ: Ուստի իշխանությանը մնում է նախ չնկատել, կամ չնկատելու տալ վրա հասած ճգնաժամը, իսկ հետո լացուկոծ կապել, թե հետագայում ավելի վատ է լինելու: Եվ ուրեմն՝ հաստատ վատ է լինելու: Ավելի վատ, քան կարելի է պատկերացնել:

Տպել
1907 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան