Անորակ տնտեսություն. Ամբողջ միրգը կերա՞նք

02/02/2016 schedule11:45

 

2015 թվականը տնտեսական տեսանկյունից հակասական տարի էր: Մի կողմից Հայաստանը ճգնաժամի մեջ է, բնակչությունը աղքատանում է, տրանսֆերտները նվազում են, բյուջեն թերակատարվել է եւ այլն, մյուս կողմից տնտեսության երկու հիմնական ճյուղերում հզոր աճեր են գրանցվել: Խոսքը գյուղատնտեսության եւ արդյունաբերության մասին է:

Գյուղատնտեսությունում, ըստ պաշտոնական վիճակագրության, արձանագրվել է 11.7 տոկոս աճ, արդյունաբերությունում` 5.2 տոկոս աճ: Համարենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած այս ցուցանիշները ճշգրիտ են, լիովին արտացոլում են իրական պատկերը եւ ուսումնասիրենք, թե ինչ որակի աճ ենք ունեցել այս երկու ոլորտներում:

Գյուղատնտեսություն 

Տարին, ինչպես հայտնի է, բերքառատ էր: Նույնիսկ պնդումներ եղան, որ աննախադեպ բերքառատ տարի էր: Դա զգացինք նաեւ մենք բոլորս` մրգի ու բանջարեղենի պակաս չզգացվեց: Ըստ պաշտոնական վիճակագրության, բանջարեղենի արտադրությունը աճել է 10 տոկոսով, մրգինը` 35 տոկոսով, խաղողինը` 19 տոկոսով...: Լավ է, շատ լավ: Բայց սրան զուգահեռ կան, մեղմ ասած, տարօրինակ երեւույթներ: Այսպես, խաղողի արտադրության 20 տոկոսանոց աճի պայմաններում արձանագրվել է դրանից պատրաստվող հիմնական արտադրատեսակների զգալի նվազում: Կոնյակի արտադրությունը նվազել է 10 տոկոսով, գինու արտադրությունը` 4 տոկոսով:

Սա տոկոսային պատկերն է: Խոսքը մի քանի տասնյակ կամ հազար լիտրի մասին չէ. գինու արտադրությունը նվազել է մոտ 200 հազար լիտրով, իսկ կոնյակինը` 1.8 միլիոն լիտրով: Եվ ուրեմն խաղողի արտադրությունը աճում է, վերամշակումը` նվազում: Այլ կերպ ասած, այդ բերքառատ, աննախադեպ բերքառատ, գերբերքառատ տարին որեւէ «նստվածք» չի թողել վերամշակման իմաստով:

Շատ ավելի կասկածելի է պատկերը «ամենագլխավոր» բանջարեղենի` լոլիկի բերքի ու վերամշակման առումով: Թե որքան լոլիկ է ի վերջո հավաքվել տարվա կտրվածքով, պաշտոնական ցուցանիշները կներկայացվեն միայն երկու ամսից: Սակայն տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները խոսում են այն մասին, որ այս դեպքում եւս շատ լավ բերք է ստացվել` ավելի քան 300 հազար տոննա: Իսկ վերամշակումը նույնպես աննախադեպ է եղել: Աննախադեպ ցածր: Լոլիկի վերամշակման հիմնական արգասիքը տոմատի մածուկն է: ԱՎԾ-ի երեկ հրապարակած տվյալներով 2015-ի ընթացքում արտադրվել է 1400 տոննա տոմատ 2014-ի` 3400 տոննայի դիմաց: Այսինքն արտադրությունը նվազել է ավելի քան երկու անգամ:

Ուրախացնում է, իհարկե, որ գոնե մրգերի վերամշակման առումով փայլուն ցուցանիշ է արձանագրվել: 2014 թվականին արտադրվել էր 2500 տոննա մրգի պահածո, 2015-ին` 3500 տոննա: Աճը կազմել է ավելի քան 36 տոկոս: Սակայն եթե խնդիրը դիտարկենք մրգերի վերամշակման ընդհանուր ցուցանիշներով, ապա այստեղ ամեն ինչ չէ, որ լավ է: Մասնավորապես, մրգի պահածոների արտադրության 1000 տոննայով աճելը զուգորդվել է մրգահյութերի արտադրության 4000 տոննա նվազմամբ:

Մի խոսքով, եթե կարող ենք ուրախանալ աննախադեպ բնակլիմայական պայմաններով, որի արդյունքում նույնքան աննախադեպ բերք ենք հավաքել, ապա ոչ մի կերպ չենք կարող ուրախանալ մեր տնտեսության արձանագրած ցուցանիշներով: Պատկերավոր ասած, բերքը հավաքել ենք ու կերել: Մեկ քայլանի «օպերացիա» ենք իրականացրել: Այնինչ տնտեսության որակը հիմնականում որոշվում է նրանով, թե հումքը` տվյալ դեպքում խաղողը, լոլիկը, մրգերը... ինչպես ենք վերամշակում: Ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության որակը վատթարանում է եւ նույնիսկ առատ բերքի պայմաններում այդ բերքը չի թողնում, այսպես ասենք, արդյունաբերական հետք մեր տնտեսության վրա: 

Արդյունաբերություն 

Դե այստեղ, թերեւս, ամեն ինչ պարզ է` արդյունաբերությունում արձանագրված աճ ասելով՝ ուղիղ եւ անվերապահորեն նկատի ունենք հանքարդյունաբերությունը: Ցուցանիշները, նույնիսկ պաշտոնական, ուղղակի սահմռկեցուցիչ են: ԱՎԾ-ի երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, պղնձի խտանյութի արտադրությունը անցած տարի կազմել է 315 հազար տոննա նախորդ տարվա 192 հազար տոննայի դիմաց: Աճը 64 տոկոս է: Սա՝ քանակական առումով: Գումարային առումով, որով հաշվարկվում է արդյունաբերական արտադրանքի ծավալը, աճը կազմել է ավելի քան 50 տոկոս:  Եթե մեր արդյունաբերության «ամենազանգվածեղ» ճյուղում` հանքարդյունաբերությունում գրանցվում է 50 տոկոս աճ, իսկ ընդհանուր արդյունաբերության մեջ` միայն 5,2 տոկոս, ապա ակնհայտ է, որ տնտեսության մյուս ճյուղերում տեղի է ունեցել անկում:

Մասնավորապես մշակող արդյունաբերությունում անկումը 5.6 տոկոս է: Դիտարկելով հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված 50 տոկոս աճը, կարող ենք պնդել, որ մեր տնտեսության մեջ մի նոր փուչիկ է փչվում: Եթե 2008-2009թթ. ճգնաժամերից առաջ հավեսով փչվեց շինարարական փուչիկը ու նույնքան հավեսով էլ  պայթեց, ապա հիմա փչվում է հանքարդյունաբերության փուչիկը, որի պայթելը կախված է նրանից, թե ինչ դրսեւորումներ կունենան գունավոր մետաղների գները աշխարհում: Իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կամ նվազելու են, կամ  չեն աճելու ու մնալու են ներկայիս ցածր մակարդակին:

Մի խոսքով, մեր տնտեսությունը որակական առումով առաջընթաց ապրելու ոչ մի հավակնություն չի ցուցադրում:

Տպել
1790 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա