«Ոչ ադեկվատ» հարց. Էդքան թթվասերն ո՞վ կերավ

04/02/2016 schedule10:00

Մեր տնտեսության վիճակը վատ է եւ առաջիկայում չի լավանալու: Այս գնահատականը տալիս են նույնիսկ մեր բարձրաստիճան պաշտոնյաները:

Բայց կա առնվազն մի նախարար, որը առանձնանում է իր լավատեսությամբ: Ընդ որում, ամեն ինչ անում է այդ լավատեսությունը հանրությանը փոխանցելու համար: Խոսքը, իհարկե, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մասին է: Վերջինս երեկ ասուլիս էր հրավիրել ու ծավալուն զեկույց կարդաց Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին, որոնք արձանագրվել էին անցած տարի: Անտեղյակ մարդկանց համար այդ ելույթը կլիներ շատ ոգեւորիչ, որովհետեւ նախարարը բերում էր հիմնականում դրական ցուցանիշներ:

Բայց բոլոր, նույնիսկ պաշտոնական ցուցանիշներին ծանոթ որեւէ մեկի համար նախարարի խոսքը, այսպես ասենք, ամենեւին էլ համոզիչ չէր: Եթե Հայաստանի տնտեսական քաղաքականության համար հիմնական պատասխանատու մարմնի ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում արձանագրվել է արդյունաբերության աճ ավելի քան 5 տոկոս, բայց չի ասում, որ դա միայն ու բացառապես հանքարդյունաբերությունում արձանագրված 60 տոկոս աճի շնորհիվ է, ապա ակնհայտ է, որ նա չի ուզում խոսել, մեղմ ասած, խնդիրների մասին, այլ ընդամենը փորձում է ամեն գնով դրական պատկեր ներկայացնել:

Իսկ լրագրողների այն հարցերը, որոնց պատասխանելիս այդ վարդագույն պատկերը կարող էր մոխրագույն դառնալ, նախարարի կարծիքով «ոչ ադեկվատ» էին: Համատարած աճերի մեջ կան այնպիսիք, որոնց չկասկածելը առնվազն տարօրինակ է: Նախարարի ասելով՝ 2015 թվականին Հայաստանում արձանագրվել է թթվասերի 53 տոկոս աճ, պաղպաղակի 52 տոկոս աճ, մածունի` 30 տոկոս աճ...: Տնտեսությունից ու վիճակագրությունից մի քիչ տեղյակ որեւէ անձ չի կարող չկասկածել այսպիսի ցուցանիշների վրա: Լայն սպառման, առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման աճերի տարեկան փոփոխությունները որեւէ երկրում կարող են տատանվել մի քանի տասնորդական տոկոսով, կամ լավագույն դեպքում՝ 1-2 տոկոսով: Չի կարող որեւէ երկրում հացի, մսի, թթվասերի, մածունի սպառումը մեկ տարվա ընթացքում աճել, ասենք, 150 տոկոսով:

Դա աբսուրդ է: Նման բան չի կարող լինել երբեք, եւ ոլորտի ցանկացած մասնագետ դա կարող է ապացուցել պարզագույն բանաձեւերով: Ուստի հարց տվեցինք նախարարին, թե ինքը հավատո՞ւմ է, որ Հայաստանում թթվասերի սպառումը մի տարվա ընթացքում աճել է 50 տոկոսով: Հարցին Կարեն ճշմարիտյանը շատ տարօրինակ արձագանքեց.  «Ի՞նչ է նշանակում հավատում եք: ԱՎԾ-ն թիվ ա տալիս... դե լավ, մի հավատացեք: Ասենք նայեք ինձ, ու մի հավատացեք, որ ես այստեղ եմ:  Հո ասելով չի»,- բարձր տոնով պատասխանեց նախարարը:

Այլ կերպ ասած, ՀՀ էկոնոմիկայի նախարարը հավատում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում թթվասերի արտադրությունը կարող է աճել 1.5 անգամ: Ու ոչ միայն հավատում է, այլեւ փորձում է նաեւ մյուսներին համոզել դրանում: Համոզել, որ ահա այսպիսի աճերով մեր երկրի տնտեսությունն աճում է: Իսկ ովքեր չեն համոզվում դրանում, նրանց Ճշմարիտյանը այնքան էլ լավ չի վերաբերվում: «Եկեք ոչ թե հայտարարություններով, սեւացնելով փորձենք հարց լուծել: Երբ որ մտնում եք մասնագիտական դաշտ, որտեղ որ մասնագետ չեք, ես կառաջարկեի մի քիչ ձեռնպահ մնալ մեկնաբանություններից»,- շարունակեց նախարարը:  Փնտրում ենք մասնագետի, որն իր վրա պատասխանատվություն կվերցնի եւ կապացուցի, որ մեր բնակչությունը անցած տարի շեշտակի` մեկուկես անգամ մեծացրել է թթվասերի սպառումը եւ կբացատրի, թե Գինեսի ռեկորդի գրքին արժանի այդ համաշխարհային ռեկորդը ինչ հանգամանքների արդյունքում է եղել:     

Իսկ որքա՜ն «ոչ ադեկվատ են» մոնոպոլիաներին վերաբերող հարցերը: Մոնոպոլիաները արդեն հիմքից քայքայում են մեր առանց այդ էլ թույլ տնտեսությունը, զրկում նրան որեւէ հեռանկարից: Պետք է առնվազն տարօրինակ համարել,  որ երկրի տնտեսական խնդիրներին վերաբերող իր ծավալուն ելույթում էկոնոմիկայի նախարարը ոչ մի բառ չասաց այդ թեմայով: Նույնիսկ ակնարկ չարեց: Լրագրողները, իհարկե, այդ բացը փորձեցին լրացնել, բայց ստացան չափազանց ընդհանուր պատասխաններ: 

Ուստի ընդհանուր եւ ծավալուն դատողություններից խուսափելու համար մի հերթական «ոչ ադեկվատ» հարցով բերեցինք մեկ՝ բոլորին քաջ հայտնի օրինակը: Հարցրինք, թե երբ ինքը Նոր տարվա սեղանին դնելու համար բանանը մեր խանութներից գնում էր 970 դրամով, իսկ այդ պահին Կրասնոդարի մարզում բանանի գինը 310 դրամ էր, դա իրեն չէ՞ր նյարդայնացնում: Նա չի՞ կարծում արդյոք, որ բանանի միակ ներկրողը չարաշահում է իր մոնոպոլ դիրքը:

Այս չափազանց «ոչ ադեկվատ» հարցին նախարարը խիստ ադեկվատ պատասխանեց: Նա ուղղակի չպատասխանեց: Երեւի համոզված էր, որ այդ հարցին պատասխանելով՝ կմտնի շատ մասնագիտական դաշտ, որտեղ ինքը մասնագետ չէ եւ նախընտրեց պարզապես «ձեռնպահ մնալ մեկնաբանություններից»: Չասաց, դա իրեն նյարդայնացնում է, թե ոչ, չասաց՝ դա մոնոպոլ դիրքի չարաշահում է, թե ոչ:

Այս ամենը հանգեցնում է «ոչ ադեկվատ» եզրակացությունների: Հայաստանի տնտեսությունը իրոք ապագա չունի, քանի դեռ տնտեսական քաղաքականության համար պատասխանատու հիմնական անձը` էկոնոմիկայի նախարարը ամեն առիթ չի օգտագործում մեր երկրում բուն դրած ֆեոդալական ժամանակներին հարիր երեւույթների, մասնավորապես մոնոպոլիաների մասին բարձրաձայնելու, դրանց լուծման համար պետք եղած ժամանակ ձեռքը սեղանին խփելու համար: Ճշմարիտյանը եւ իր նախորդները դա չեն արել, հաջորդներն էլ դժվար թե անեն: Իսկ տնտեսության վարդագույն պատկեր ներկայացնելու համար ցուցանիշներ գտնելը շատ հեշտ է:

Տպել
2155 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա