Շաբոյանի բեմելը. բեմել է, բեմում է եւ դեռ կբեմե

05/02/2016 schedule10:00

Ամեն անգամ, երբ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության» վեհ անվանումը կրող հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում է իր ղեկավարած կառույցի ուսումնասիրությունները այս կամ այն մոնոպոլիզացված շուկայի մասին, թվում է, թե դա վերջն է. ավելի աննպատակ ու որեւէ բան չբացահայտող ելույթ լինել այլեւս չի կարող:

Բայց ամեն անգամ սխալվում ենք, եւ յուրաքանչյուր հաջորդ ելույթ «գերազանցում է» նախորդը: Երեկ Արտակ Շաբոյանը կառավարության նիստում ներկայացնում էր բենզինի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը, կարելի է ասել, այդ հանձնաժողովի ստեղծագործությունների գագաթնակետն է: Համենայն դեպս՝ մինչ այս պահը... Ի՞նչ էր ասում ՏՄՊՊՀ նախագահը:  «Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման երեւույթներ չկան»,- իր ելույթի վերջում հայտարարեց Շաբոյանը:

Որպեսզի այս պնդումը համոզիչ լինի, դրանից առաջ երկար ելույթ ունեցավ՝ բերելով որոշ ցուցանիշներ: Ասում էր, որ 2014-2015 թվականների ընթացքում Հայաստանում բենզինի գինը 480 դրամից նվազել է մինչեւ 390 դրամի: Բայց քանի որ այդ ընթացքում տեղի է ունեցել դրամի արժեզրկում, իսկ Հայաստան ներկրվող բենզինը արտերկրում գնվում է դոլարով, ուստի դոլարով հաշված բենզինը Հայաստանում էժանացել է շուրջ 28 տոկոսով:

Շատ ճիշտ է ասում Շաբոյանը, երբ ասում է, որ այդ ընթացքում դրամը արժեզրկվել է: Բայց դա նրա ասածների մեջ միակ փաստն է, որը համապատասխանում է իրականությանը: Խնդիրն այն է, որ 2014 թվականի հունվարից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը մեկ լիտր բենզինի մանրածախ գինը Հայաստանում, դոլարով հաշված, 1 դոլար 15 ցենտից նվազել է մինչեւ 85 ցենտ: Իսկ դա նշանակում է, որ դոլարով հաշված բենզինը Հայաստանում էժանացել է ոչ թե 28 տոկոսով, ինչպես պնդում է ՏՄՊՊՀ նախագահը, այլ 22 տոկոսով:

Սա, իհարկե, շատ փոքր «վրիպակ» է, եւ սրա վրա կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել: Սակայն սա սկզբունքային, արմատական, ամեն ինչ բացատրող «վրիպակ է»: Սա նշանակում է, որ Արտակ Շաբոյանը ընդամենը ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բենզինի գինը շատ է իջել ու դրա համար ոչ ճիշտ թվեր է ներկայացնում: Իսկ ինչո՞ւ է Շաբոյանը այդքան շահագրգռված, որպեսզի հասարակությանը համոզի, թե բենզինի գները իջել են այնքան, որքան պետք է իջնեին, որ շուկայում հակամրցակցային երեւույթներ չկան, եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի պարզ պատճառով. որպեսզի ստիպված չլինի խոսել բենզինի շուկայում տիրող իրական վիճակի մասին:

Այսօր ասել, թե ուսումնասիրել ես շուկան, բայց նույնիսկ ակնարկ անգամ չանել «Ռոսնեֆտ-Արմենիա» արդեն «հռչակավոր» դարձած ընկերության մասին, նշանակում է ուսումնասիրել ես ոչ թե բենզինի շուկան, այլ, ասենք, արեւածաղիկի մանրածախ շուկան: Արեւածաղիկի մանրածախ շուկայում «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունը չկա հաստատ: Կամ գոնե առայժմ չկա: Այդ ինչպե՞ս Շաբոյանի հանձնաժողովը ուսումնասիրեց շուկան, որ դրա ընթացքում չհանդիպեց «Ռոսնեֆտ Արմենիային»: Ախր հենց այս ընկերությունն է բենզինի շուկայի ամենակարեւոր խաղացողը:

Եթե Շաբոյանը իսկապես ուզենար ուսումնասիրել Հայաստանի բենզինի շուկան, ապա նրա ուսումնասիրության պայմանական վերնագիրը կլիներ այսպիսին` ««Ռոսնեֆտ Արմենիան» եւ ՀՀ բենզինի շուկան»: Թե քանի տոկոսով է բենզինը էժանացել Հայաստանում, դա ոչ մի նշանակություն չունի: Պետք էր պարզել, թե եթե մի քանի մասնավոր ընկերություններ գնային Ռուսաստան, Հայաստանին հատկացված քվոտայով ձեռք բերեին բենզինը, իրար հետ մրցակցելով հասցնեին Հայաստան ու բաշխեին բենզալցակայաններին,  ապա ինչպիսի գին կունենար բենզինը մեր լցակայաններում:

Շաբոյանի գրեթե 15 րոպե տեւած հուզիչ ելույթում չկային ամենակարեւոր ցուցանիշները: Մասնավորապես` ինչ գնով է Ռուսաստանից առաքվում քվոտայով Հայաստանին հատկացվող բենզինը, ինչ արժույթով են հատկացնում այդ բենզինը, ինչ արժե այդ բենզինը մինչեւ ՀՀ սահման հասցնելը, ինչ գնով է ՀՀ սահմանին «Ռոսնեֆտ Արմենիան» վաճառում «Ֆլեշ» եւ «CPS» ընկերություններին...: Ահա այսպիսի մի քանի տվյալներ ունենալով, յուրաքանչյուր հայաստանցի կարող է ինքը հաշվել, թե որքանով են արդարացված բենզինի գները Հայաստանում: Այդ ինչպես է ստացվում, որ ՌԴ կառավարությունը Հայաստանին արտոնյալ գներով բենզին է հատկացնում, բայց հարեւան Վրաստանում, որտեղ ոչ մի արտոնություն չկա, բենզինը մոտ 30 տոկոսով էժան է, քան Հայաստանում:

Ամենավատն այն է, որ երբ Շաբոյանը սահուն կարդաց ու ավարտեց իր գրած «պատմավեպը», կառավարության նիստի մասնակիցներից եւ ոչ մեկի մեջ ոչ մի հարց չառաջացավ: Իսկ նիստին մասնակցում է մեր գործադիր «էլիտան»` վարչապետ, նախարարներ, փոխնախարարներ, կառավարությանն առընթեր բազմատեսակ գերատեսչություններ, նախարարների օգնականներ, պաշտոնյաներ նախագահականից...: Ու այս մեծ մարդակույտը լուռ ըմբոշխնում էր Շաբոյանի «ստեղծագործությունը»: Բա այսքանը իմանալով, որեւէ մեկը կարո՞ղ է հույս ունենալ, որ այս, ներողություն արտահայտության համար, «էլիտան», ուզում է Հայաստանում տնտեսություն զարգացնել, մտահոգված է երկրի ապագայով...: Անհամբեր սպասում ենք, թե երբ է Շաբոյանը ներկայացնելու իր ստեղծագործությունների ընտրանու երկրորդ հատորը` բանանի շուկայի ուսումնասիրությունը:

Տպել
2369 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ