Մեկ տարի մեզանից ապօրինի հարկ են գանձել

09/02/2016 schedule09:00

ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար, ԵՏՄ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան երեկ Երեւան-Մոսկվա- Աստանա հեռուստակամրջի ժամանակ «դանդաղ գործողության ռումբ» է տեղադրել մեր կառավարության՝ ընդհանրապես եւ ՀՀ ֆինանսների նախարարության տակ՝ մասնավորապես:

«ԵՏՄ ներսում ոչ տարիֆային պատնեշներ դե յուրե չկան: ԵՏՄ պայմանագրում հստակ գրված է՝ միության անդամ երկրները չեն կարող միմյանց նկատմամբ կիրառել ոչ տարիֆային պաշտպանության միջոցներ: Միևնույն ժամանակ, մենք բավականին հաճախ ենք հայտնաբերում նման պատնեշներ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կա՛մ պետությունները ամբողջովին հստակ չեն կատարում որոշումները, կա՛մ ինչ-որ մակարդակում մեզ մոտ հստակ չէ իրավակիրառական պրակտիկան»,- ասել է Վալովայան եւ ավելի կոնկրետացրել, թե ինչ նկատի ունի:

«Մեզ մոտ կան պատնեշներ, որոնք հստակորեն արգելված են օրենսդրությամբ, եւ դրանք պետք է վերացվեն: Անցած տարի ԵՏՄ-ում մենք վերացրել ենք մոտ 80 նման պատնեշներ եւ ակտիվորեն մոնիթորինգ ենք իրականացնում նման պատնեշները հայտնաբերելու նպատակով, որոնք նոր են կամ կրկին են հայտնվել: Ոչ տարիֆային պատնեշի մի օրինակ բերեմ, որը հստակ կերպով արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը: Նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց: Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում»,- ասել է ԵՏՄ կոլեգիայի անդամը: Այ հենց սա է այդ «ռումբը»:

Ինչի մասին է խոսքը: ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստանից ավտոմեքենա են գնում Հայաստան բերելու համար, ստիպված են ՀՀ սահմանին վճարել ավելացված արժեքի հարկ: Այն հաշվարկվում է ավտոմեքենայի գնից եւ կազմում 20 տոկոս:  Այսինքն, Եթե դուք Ռուսաստանում գնել եք 5 հազար դոլարանոց ավտոմեքենա, ապա ՀՀ սահմանը հատելուց հետո ձեւակերպումներ անելիս պետք է վճարեք դրա 20 տոկոսը որպես ավելացված արժեքի հարկ: Դա կկազմի հազար դոլար: Սա՝ լավագույն դեպքում: Հարկային մարմինը, ամենայն հավանականությամբ, չի հավատա, որ դուք մեքենան ձեռք եք բերել 5 հազար դոլարով եւ կկիրառի, այսպես կոչված, «հսկիչ գին», եւ կարձանագրվի, որ դուք մեքենան գնել եք 8 հազար դոլարով, եւ դրա ԱԱՀ-ն կկազմի արդեն 1600 դոլար: Իսկ տիկին նախարարը հայտարարում է, որ ավտոմեքենան ՌԴ-ից Հայաստան բերելիս քաղաքացիները չպետք է վճարեն ԱԱՀ:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ից : Իսկ դա նշանակում է, որ ավելի քան մեկ տարի Ռուսաստանից մեքենա ներկրող մեր քաղաքացիները ապօրինի վճարներ են կատարել: Իսկ գումարը բավականին մեծ է: Հրապարակային վիճակագրություն չկա, թե ԵՏՄ անդամ դառնալուց հետո որքան ավտոմեքենա է ներկրվել Հայաստան: ՀՀ ֆինանսների նախարարությունը արդեն մեկ տարի է, ինչ չի հրապարակում արտաքին առեւտրի վերաբերյալ ավանդական դարձած պաշտոնական տեղեկանքները:

Սակայն մոտավոր պատկերացումներ, թե մեր քաղաքացիներից ապօրինի ձեւով որքան գումար է կորզվել, կարելի է հաշվել: 2013 եւ 2014 թվականներին Ռուսաստանից Հայաստան ներկրված մեքենաների թիվը կազմել է տարեկան մոտ 2 հազար հատ: Դրանց մաքսային ընդհանուր արժեքը կազմել է մոտ 8 միլիոն դոլար: Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման եւ բնակչության գնողունակության հետեւանքով անցած տարի մեքենաների գները ՌԴ-ում էականորեն նվազեցին, եւ մեր դիտարկումներով ավտոմեքենաների ներկրումը ՌԴ-ից Հայաստան զգալիորեն աճել է:

Եթե համարենք, որ ավտոմեքենաների ներկրումը ՌԴ-ից աճել է մի 10-15 տոկոսով, ապա ներկրողների վճարած ԱԱՀ-ի ընդհանուր գումարը կկազմի մոտ 2 միլիոն դոլար կամ մոտ 1 միլիարդ դրամ:  Այլ կերպ ասած, անցած տարվա հունվարի 2-ից մինչեւ այս պահը ՌԴ-ից մեքենա  ներկրած մեր քաղաքացիները կարող են եւ պետք է հարկային ծառայությունից հետ պահանջեն իրենց մեկ միլիարդ դրամը: Ընդ որում, պետք է պահանջեն ոչ միայն իրենց վճարած գումարը, այլ նաեւ դրան ավելացրած բանկային միջին տոկոսադրույքը եւ ինչու չէ, նաեւ տույժ-տուգանքներ մարդկանց ապօրինի հարկելու եւ մարդկանց մոլորեցնելու համար:

Տպել
2947 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան