Մեկ քայլ առաջ... հե՜տ-դա՛րձ. Նոր թոք շոուները եւ հին «սկիլետները»

09/02/2016 schedule14:29

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական  հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանրաքվեին հետեւել է ոչ թե դիտորդական առաքելության մակարդակով, այլ փորձագիտական խմբի, որը հանրաքվեի օրը համակարգված ձեւով չի դիտարկել  դրա ընթացքը: «Հետևաբար, սույն զեկույցը սահմանափակված է շրջանակներով եւ չի ներկայացնում հանրաքվեի գործընթացի վերաբերյալ ընդհանուր գնահատական»,- նշված է զեկույցում: Դրա մեջ, ի դեպ, բացակայում է ավանդական «մեկ քայլ առաջ» ձեւակերպումը, որը, որպես կանոն, տեղ է գտնում ՀՀ-ում անցկացված ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր զեկույցներում, իբր ամեն հաջորդ ընտրություն մեկ քայլ առաջ է՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություն անցկացնելու` Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհին: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- ասվում է այս զեկույցում: Այսինքն, ոչ մի քայլ` ոչ առաջ, ոչ հետ, ոչ աջ, ոչ ձախ: Տեղում դոփեցինք, կարճ ասած:

Բանն այն է, սակայն, որ բոլոր այն ընտրությունները, որոնք գնահատվել են մեկ քայլ առաջ, ավելի լավ չեն անցկացվել, քան այս հանրաքվեն, պարզապես փորձագիտական խումբն ավելի ազատ է իր գնահատականներում, քան դիտորդական առաքելությունը: Ինչեւէ, այս անգամ էլ ՀՀ-ում անցկացված ընտրական գործընթացում մի շարք խնդիրներ են արձանագրվել, որոնք մանրամասն ներկայացված են զեկույցում. սկսած ներքաղաքական խմորումներից, մինչեւ ընտրողների ցուցակներում մահացածների անունների եւ հաշմանդամների համար անհասանելի տեղամասերի խնդիրները: Մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հետ անցյալ փետրվարին կատարվածին: «ԲՀ կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը, որի գլխավորած կուսակցությունը ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է խորհրդարանում, 2014 թ. դեմ արտահայտվեց Նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Սակայն 2015 թ փետրվարին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս քաղաքականությունից եւ զբաղվելու է գործարարությամբ: Չնայած, ԲՀԿ-ի խմբակցության նոր ղեկավարը ներկայացնում է սա որպես զուտ անձնական ընտրություն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՓԿ-ի զրուցակիցներն այս որոշումը վերագրում են քաղաքական ճնշմանը եւ հարկային օրինախախտման գործեր հարուցելու սպառնալիքին՝ ընդդեմ պարոն Ծառուկյանի բիզնեսների»,- նշված է զեկույցում: Այստեղ նաեւ արձանագրվում է, որ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, աջակցելով սահմանադրական փոփոխություններին, սահմանափակում են իրենց ընդդիմադիր գործունեությունը: Զեկույցում նշվում է, որ անմիջապես հանրաքվեից առաջ ամբողջությամբ փոխվեց Հանրաքվեի մասին ՀՀ օրենքը, ինչը չի համարվում բարենպաստ գործունեություն: Բացի այդ, հիշատակվում է նաեւ ԸՕ-ում կատարված փոփոխությունը, որով թույլատրվեց քվեարկությանը մասնակցել՝ ներկայացնելով նույնականացման քարտերը: «Այս փոփոխությունը առաջացրեց հակասություններ, եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ի որոշ զրուցակիցները մտահոգություն հայտնեցին, որ այն հնարավորություն է ստեղծում ընտրական հակաօրինական գործողությունների համար, քանի որ բացակայում են համարժեք երաշխիքներ բազմակի քվեարկության դեմ»:

Զեկույցում հերթական անգամ արձանագրված է, որ ՀՀ-ում ընտրությունների ընթացի հետ կապված բողոքների եւ դիմումների համակարգի արդյունավետությունը մտահոգության տեղիք է տալիս: «ԿԸՀ-ի որոշումները հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարանում՝ միայն Նախագահի կողմից կամ խորհրդարանի անդամների (ԽԱ) առնվազն մեկ հինգերորդի կողմից։ Դիմումներ ներկայացնելու այս սահմանափակ իրավական կարգավիճակը կասկածի տակ է դնում ընտրական շահագրգիռ կողմերի համար դատական պաշտպանության առկայությունը։ Սահմանադրական դատարանը իր տրամադրության տակ ունի 50 օր՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու համար, որը կարող է երկարացվել եւս մեկ ամսով, որը չափից դուրս երկար ժամկետ է ընտրական վեճերը ողջամիտ ժամկետներում լուծելու համար»,- ասվում է զեկույցում, որտեղ նաեւ փորձագիտական խումբն ավելացնում է. «Հանրաքվեի/ընտրությունների վարչարարության եւ դատարանների նկատմամբ վստահության եւ հավատի բացակայության պատճառով ընտրական վեճերի լուծման արժանահավատությունը խաթարվել է»:

«Ընտրողների գրանցում» ենթավերնագրում փորձագիտական խումբն արձանագրում է ընտրողների ցուցակների ճշգրտության չլուծված  խնդիրը, այդ թվում՝ միեւնույն հասցեում գրանցված անհարկի մեծ թվով մարդկանց կամ մահացած մարդկանց  ցուցակներում ընդգրկված լինելու հարցը։ «Քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք ընդդեմ ընտրախախտումների»,- ասվում է զեկույցում եւ արձանագրվում, որ իշխանությունները առանձնապես ոգեւորված չեն այս առաջարկով, ինչը վստահություն չի ներշնչում: «Հանրաքվեի օր եւ արդյունքների հրապարակում» ենթավերնագրի ներքո փորձագետները նշում են. որ ընտրողների նույնականացման վկայականները չէին կնքվել, իսկ տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը եւ լրատվամիջոցները բարձրաձայնում էին մեղադրանքներ համատարած խախտումների, միջամտությունների եւ ահաբեկումների մասին քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացի ընթացքում երկրի ամբողջ տարածքում։ «Դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է ուղարկել իրավապահ մարմիններին 67 ահազանգերի վերաբերյալ, որոնք իր գրասենյակը ստացել է այլ խախտումների հետ միասին, որոնց թվում են՝ քվեատուփերի լցոնում, հաշվարկման ընթացքում տեղի ունեցած խախտումներ, հանձնաժողովի անդամների կաշառում, վարչական միջոցների չարաշահում, բազմակի եւ ուրիշի փոխարեն քվեարկում, ընտրողի վրա անհարկի ճնշման գործադրում, դիտարկման միջամտություն։ Շատ դեպքերում կից ներկայացվել են տեսանյութեր: Պետական իշխանությունները խոստացել էին, որ բոլոր մեղադրանքները կքննվեին ԿԸՀ-ի եւ համապատասխան իրավապահ մարմինների կողմից, բայց միեւնույն ժամանակ հերքում էին, որ խախտումները համակարգված էին եւ ենթադրում էին, որ առաջատար քաղաքացիական հասարակական խմբերը կողմնակալ էին, քանի որ հայտնի էր, որ նրանք դեմ էին հանրաքվեին»,- ասվում է զեկույցում։

Փորձագիտական խմբի աչքից չի վրիպել նաեւ, որ այս հանրաքվեի ընթացքում, իշխանությունների կողմից «Այո» քարոզարշավի համար խոշոր հանրային միջոցներ են մոբիլիզացվել։  ««Այո» նախընտրական շտաբները ղեկավարվում էին վարչապետի կողմից, եւ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարը, Վերահսկիչ պալատի եւ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարները ներգրավված էին քարոզչության մեջ։ Հաղորդվում էր, որ մարզպետները անցկացրել են իրենց մարզերում «Այո» քարոզարշավներ: Քանի որ այս բոլոր պաշտոնյաները վարձատրվում են պետական եւ տեղական բյուջեների միջոցով, ապա նրանք զգալի հանրային միջոցներ են օգտագործել «Այո» քարոզարշավի ընթացքում, դրանով իսկ մարտահրավեր նետելով ԵԱՀԿ-ի 1990թ. Կոպենհագենյան փաստաթղթի 7.6 եւ 7.7 կետերին եւ այլ միջազգային պարտավորություններին»,- ասվում է զեկույցում: Այս ամենի հետ մեկտեղ հիշատակվում է նաեւ «Ոչ»-ի ճակատի մասնատվածության մասին: «ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, որոնք հանդես էին գալիս «ՈՉ» դիրքորոշմամբ, ընդհանուր առմամբ, գործում էին զուգահեռաբար, բայց ոչ անհրաժեշտաբար համակարգված աշխատաոճով, համագործակցելով արտախորհրդարանական «Նոր Հայաստան» շարժման հետ։ ՀԱԿ-ի քարոզչությունը հիմնականում կոչ էր անում քվեարկել հօգուտ «Ոչ»-ի եւ փաստավավերագրել օրենքի ենթադրյալ խախտումները, մինչդեռ «Նոր Հայաստանը» մեծապես կոչ էր անում չմասնակցել հանրաքվեին եւ հիմնականում ուշադրության կենտրոնում էր պահում հանրային բողոքի ակցիաների կազմակերպումը»,- գրում է փորձագիտական խումբը։ «Լրատվամիջոցներ» գլխում, հերթական անգամ արձանագրելով, որ Հայաստանում լրատվական դաշտը մեծապես քաղաքականացված է, փորձագիտական խումբը գրում է այն մտահոգության մասին, որ համապետական հեռարձակում ունեցող հեռուստաալիքները գտնվում են հայտնի քաղաքական կուսակցությունների վերահսկողության տակ:  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարողանում ստուգել այս պնդումը, քանի որ համապետական սփռում ունեցող մասնավոր հեռուստաընկերությունների մեծ մասը գրանցված են որպես փակ բաժնետիրական ընկերություններ, եւ, այդպիսով, դրանց մասին տեղեկությունները թափանցիկ չեն։ Զեկույցում հիշատակվում է նաեւ լրագրողների անվտանգության հարցը, մասնավորապես ասվում է. «Լրագրողները, որոնք լուսաբանում են հանրային միջոցառումները, հաճախ դառնում են ֆիզիկական կամ բանավոր հարձակումների օբյեկտ թե՛ ոստիկանության, եւ թե՛ կուսակցության ներկայացուցիչների կողմից, եւ նման դեպքերը հազվադեպ են մանրակրկիտ հետաքննության առարկա դառնում»:

Զեկույցում իր տեղն է գտել հայկական լսարանի համար իր տեսակի մեջ առաջին ռեալիթի շոուն, ավելի ճիշտ՝ դրա ձախողումը: Ըստ փորձագիտական խմբի, ռեալիթի շոուին չի հաջողվել զգալի լսարան ներգրավել, ամենայն հավանականությամբ, ընտրված ձեւաչափի պատճառով:

Փորձագետների ուշադրությունից չի վրիպել նաեւ  «Այո»-ի քարոզչության շրջանակներում կազմակերպված վեց հեռուստաալիքների ղեկավարների հետ Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցը եւ դրա լայնորեն լուսաբանումը թե՛ առանձին, թե՛ լրատվական թողարկումներում, եւ թե՛ կրկնություններում: «Այս լուսաբանումը չէր բխում լրատվամիջոցների կողմից՝ նախագահի գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտությունից եւ տրամադրվել է անվճար՝ ընձեռելով անհարկի առավելություն սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին»,- արձանագրում են փորձագետները: Փորձագիտական խումբը լավ չի արտահայտվում նաեւ Արմեն Աշոտյանի վարած թոք-շոուի մասին, որը նույնպես, ըստ զեկույցի, կասկածի տակ է դրել հանրային հեռուստաալիքի անկողմնակալությունը՝ հաշվի առնելով, որ թոք շոուի վարողը ՀՀԿ փոխնախագահն է եւ «Այո»-ի շտաբի անդամ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ չնայած ՀՀԿ-ի եւ դրա ղեկավարի գործադրած տիտանական ջանքերին՝ սահմանադրական հանրաքվեի շուրջ բացառապես դրական  ֆոն ստեղծել, միջազգային հանրության աչքում այն անցել է նույնիսկ ավելի վատ, քան 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունները: Ու բոլոր նորարարություններով` թոք-շոուներով, ռեալիթի շոուներով հանդերձ՝ չի հաջողվել հին կմախքները պահարանում թաքցնել:

Աննա Հակոբյան

Տպել
1793 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին