Շվեդիայի ԱԳ նախարը կհանդիպի նաեւ Հայաստանի ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ

09/02/2016 schedule18:30

Պաշտոնական այցով Հայաստանում է  գտնվում Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը: Այսօր նախարարը հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Օրը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցով:

Ինչպես նշված է այցի մասին նախապես տարածած ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, այսօր Մարգոտ Վալստրյոմը  պետք է հյուրընկալվի նաեւ «Թումո» կենտրոնու:  Ենթադրվում է, որ դա տեղի կունենա աշխատանքային ճաշից հետո:

Այսքանը`համաձայն այցի մասին պաշտոնական հաղորդագրության: Սակայն Շվեդիայի ԱԳ նախարարը, ըստ մեր տեղեկությունների, հանդիպելու է նաեւ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ, եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:  

Բացի այդ, այսօր ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Մարգոտ Վալստրյոմի խոսքից պարզ դարձավ, որ նա նախատեսում է հանդիպում նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Թե կոնկրետ ովքեր են ներգարավված լինելու այս հանդիպմանը, մեզ հայտնի չէ:

Շվեդիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի վերջին երկու դրվագների մասին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հաղորդագրությունը, սակայն, լռում է:

Նշենք, որ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները այնքան էլ հարուստ պատմություն չունեն:

Հաաստանն ու Շվեդիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն դեսպանություն Ստոկհոլմում մենք բացել ենք միայն 2014 թվականին, իսկ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի նստավայրը դեռեւս Թբիլիսիում է:

Այս 24 տարիների ընթացքում Հայաստանից վեց անգամ է պաշտոնական պատվիրակություն այցելել Շվեդիա` չորս անգամ ԱԳ նախարարի մակարդակով, մեկ անգամ՝ վարչապետի եւ մեկ անգամ՝ նախագահի: Շվեդիայից  4 պատվիրակություն է այցելել Հայաստան, բոլորը նախարարների մակարդակով: Սա փաստորեն հինգերորդ այցն է, որը սակայն, վերոնշյալ վիճակագրության ֆոնին,  բավական ջերմ է ընթանում, դատելով երկկողմ հայտարարություններից:

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ վիճակն էլ ավելի վատ է: 2015 թվականին 2014 թվականի համեմատ էականորեն նվազել է մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը. Հայաստանից Շվեդիա է արտահանվել 480 հազար դոլարի ապրանք, նախորդ տարվա 725 հազարի փոխարեն, եւ ներմուծվել է 15 միլիոն դոլարի ապրանք, նախորդ տարվա`31 միլիոնի փոխարեն:

Եւ այնուամենայնիվ Շվեդիան հաստատապես մեր բարեկմ երկրների շարքում է: Օրինակ՝ ԵԽԽՎ-ում վերջին աղմկոտ քվեարկության ժամանակ Շվեդիայի 5 հոգանոց պատվիրակության երեք ադմաները դեմ են քվեարկել   Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով բանաձեւին: Մյուս երկուսը`ձեռնպահ:

Ներկայում էլ  Շվեդիայի հնագույն թանգարանում`Թագավորական զինապալատում անցկացվում են Հայաստանի օրերը:

Նշենք նաեւ, որ Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը, եւ այժմ հայ համայնքը (այդ երկրում 12 հազար հոգանոց հայ համայնք կա) ջանքեր է գործադրում կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցած պաշտոնական հանդիպումներին, ապա, ինչպես նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մարգոտ Վալստրյոմը վստահեցրել է, որ «Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը և համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր: «Անդրադարձ արվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններին: Մարգոտ Վալստրյոմը նշեց, որ Շվեդիան սատարում է Հայաստանի հետ հավակնոտ համաձայնագրի մշակմանը»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպումից հետո երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Շվեդիայի ԱԳ նախարարը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությոան մասին հայտարարել է, որ այն ռազմական լուծում չունի։Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել  հակամարտության սրումից խուսափելու  համար, եւ  ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո լուծում գտնելու համար։

Ասուլիսի ընթացքում հնչել է երկու հարց երկուսն էլ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված: Սահմանադրական հանրաքվեի մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի հրապարակած զեկույցին վերաբերող հարցին ի պատասխան, մասնավորապես ինչպես այն կգնահատեր ՀՀ ԱԳ նախարարը,  Էդվարդ Նալբանդյանը նախ պարզաբանել է, որ ԺՀՄԻԳ-ը չի զբաղվում հանրաքվեների դիտարկմամբ, եւ չնայած դրան, Հայաստանը հրավիրել է ԺՀՄԻԳ-ին` մեկ նպատակ ունենալով, որպեսզի հանրաքվեն անցկացվի հնարավորինս թափանցիկ և հնարավորինս շատ դիտորդների ներկայությամբ: Նալբանդյանը չի խոսել զեկույցում առկա քննադատությունների մասին, փոխարենը նշել է, որ Հայաստանը ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցության պրակտիկա ունի, եւ ինքը առաջին նախարարն է,  որն այցելել է Վարշավայում տեղակայված ԺՀՄԻԳ-ի գլխավոր գրասենյակ: ՀՀ ԱԳ նախարարը փոխանցել է, որ հանրաքվեի մասին զեկույցին կից իրենց ստացած նամակում ԺՀՄԻԳ-ը հույս է հայտնում, որ Հայաստանը նկատի կառնի այն առաջարկները, որոնք արվել են այս զեկույցում:

Տպել
1523 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին