Ադրբեջանը քաղում է ԵԽԽՎ բանաձեւերի պտուղները. Բանակցությունները տապալվում են

11/02/2016 schedule16:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հերթական բանակցությունները, առայժմ միմիայն անհաջողության են մատնվում:

Վաղը Մյունխենում մեկնարկելու է Միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովը, որին Հայաստանը կմասնակցի արտաքին գործերի նախարարի մակարդակով: Երեկ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ փետրվարի 12-13-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի միջազգային անվտանգության համաժողովին, որի շրջանակներում հանդիպումներ կունենա մի շարք երկրների արտգործնախարարների, նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Մյունխենում նախատեսված էր սկսել քննարկումները կողմերի միջեւ ղարաբաղյան հարցով այս տարվա առաջին հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է դրանից: Ավելին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ առաջիկայում որեւէ հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի ունենալու: Նախկինում եթե համանախագահներին չէր հաջողվում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել երկու կողմերին էլ, նրանք առնվազն առանձին հանդիպումներ էին ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այժմ, փաստորեն, դա էլ չի լինի: Ի դեպ, Մամեդյարովը հայտնել է, որ Ադրբեջանը Մյունխենի գագաթնաժողովին կմասնակցի ամենաբարձր, այսինքն՝ նախագահի մակարդակով:

Փետրվարի 2-ին իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցի լուծման խաղաղ ճանապարհին այլընտրանք չկա, եւ որ «Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»: Նալբանդյանը նաեւ հայտնեց, որ առաջիկա օրերին նախատեսված է նոր հանդիպում եռանախագահների հետ։ Խոսքը հենց Մյունխենի հանդիպման մասին էր: Նույն օրը երեկոյան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ի պատասխան Նալբանդյանի այս հայտարարության, հարցազրույց տվեց եւ հերթական անգամ դժգոհություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից, հայտարարեց, որ այն բանից հետո, որ նրանք նամակ ուղարկեցին Ստրասբուրգ, ինքը չի կարծում, թե նրանց հետ հանդիպում հնարավոր է:

ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձեւերի նախագծերի քննարկման նախաշեմին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն հրապարակեցին, որով ԵԽԽՎ պատգամավորներին հորդորում էին «չանել քայլեր, որոնք կարող են վնասել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբին տրված մանդատը կամ էլ բարդացնել ընթացող բանակցությունները»: Վեհաժողովի պատգամավորները հետեւեցին համանախագահների կոչին եւ անմիջապես հակամարտությանը վերաբերվող՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով բանաձեւը այդպես էլ չընդունվեց, բայց ասել, որ Մինսկի խմբին տրված մանդատը վնաս չկրեց կամ բանակցությունները չբարդացան, լավագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ:

Ադրբեջանն առանց այն էլ արդեն երկար տարիներ հետեւողական կերպով «թուլացնում» է Մինսկի խմբի մանդատը, եւ ԵԽԽՎ-ում նշված բանաձեւերը թե ընդունվելու, եւ թե  չընդունվելու դեպքում ծառայելու էին այդ նպատակին, ինչին եւ ականատես ենք լինում: Ի դեպ, Ստրասբուրգում կատարվածը ադրբեջանցիներին լայն հնարավորություն է տվել զբաղվել ամեն ինչով, բացի  բանակցություններից: Երեկվա ասուլիսում Մամեդյարովը, օրինակ, հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարել է հետաքննություն սկսել եւ պարզել, թե պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ինչ դերակատարում է ունեցել ԵԽԽՎ-ում ադրբեջանանպաստ բանաձեւի տապալման գործում: Կոնգրեսական Ադամ Շիֆը, պարզվում է` բերանից թռցրել է, որ Նուլանդը հատուկ դերակատարում է ունեցել ԵԽԽՎ-ում այս բանաձեւի չընդունման հարցում, եւ խնդրեմ:

Իր տարեկան ամփոփիչ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել էր. «Ադրբեջանը միտումնավոր անում է ամեն ինչ, որպեսզի վնաս հասցնի եռանախագահների ջանքերին եւ այն ձեւաչափին, որի շրջանակներում ընթանում են բանակցությունները: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ ձեւաչափի շրջանակներում, բանակցային սեղանի շուրջ իրենք չեն կարողանում փաթաթել իրենց տեսակետները, իրենց միակողմանի դիրքորոշումները, դուրս են գալիս եռանախագահների մոտեցումների դեմ եւ ոչ միայն համանախագահների, այլեւ ԵԱՀԿ-ի, Եվրամիության, հենց Եվրախորհրդի դեմ»:

Նալբանդյանը սխալ չի ասում, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմը բանակցային սեղանի շուրջ ոչ շահեկան վիճակում է հայտնվել: Բայց նաեւ ակնհայտ է, որ նրանց ջանքերը՝ հարցը տեղափոխել Մինսկի Խմբի շրջանակներից, ապարդյուն չեն անցնում:

Ի դեպ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալությունը երեկ հրապարակել է աշխարհի 3 տասնյակ երկրներում առկա հակամարտությունների ու հնարավոր լարվածության օջախների վերաբերյալ տարեկան զեկույցը: Դրանում ներառվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ ընթացիկ տարում հակամարտության սրումը հավանական է համարվում:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է. «2015թ. ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը շարունակել է բարձր մնալ: Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումն Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016 թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու, ինչպես նաեւ Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը շարունակելու է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»։

Տպել
1756 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)