Առանց նոր ատոմակայանի. ՋԷԿ-երը՝ պահուստային տարբերակ

11/02/2016 schedule18:40

Մոտ 10 տարի անց Հայաստանը կարող է կորցնել միջուկային երկիր լինելու իր կարգավիճակը: Այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ ուսումնասիրելով մի շարք փաստեր, հայտարարություններ, կառավարության որոշումներ...

2008 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովին եւ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել: «Առաջիկա տարիներից» 7-8 տարին արդեն անցել են, իսկ թունելի վերջում նոր ատոմակայանը ոչ մի կերպ չի նշմարվում: Իհարկե, կառավարությունը պարբերաբար ինչ-որ որոշումներ է կայացնում, ծրագրեր է գրում, բայց հիմնական խնդիրը մնում է օդում կախված: Խոսքը, իհարկե, անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին է: Ըստ որոշ հաշվարկների, նոր ատոմակայանի արժեքը կարող է տատանվել 3.5 միլիարդից մինչեւ 5 միլիարդ դոլար:

Դա չի կարող լինել վարկ, չի կարող լինել բյուջետային հատկացում...: Դա կարող է լինել միայն ներդրում: Ամբողջ հույսը անցած տարիներին Ռուսաստանի վրա էր: Ու գուցե Ռուսաստանը իսկապես ներդրում աներ եւ կառուցեր այստեղ նոր ատոմակայան, բայց այդ երկրի տնտեսական ներկա վիճակը հույսի նշույլ անգամ չի թողնում: Ֆինանսական համապատասխան կարողություններ ունեցող այլ երկրի մեր էներգետիկան չի հետաքրքրում ընդհանրապես:

Բայց իրավիճակը սրվում է նրանով, որ նոր ատոմակայանի թեման ժամանակային հստակ սահմանափակումներ ունի: Խնդիրն այն է, որ նոր ատոմակայանը պետք է պատրաստ լինի եւ սկսի շահագործվել ամենաուշը 2027 թվականին: Հենց այդ տարի ավարտվում է գործող ատոմակայանի շահագործման վերջնաժամկետը: Եթե մինչ այդ նոր ատոմակայանի խնդիրը չլուծվի, ապա Հայաստանում էներգետիկ լուրջ խնդիրներ կծագեն: Գործող ատոմակայանը ապահովում է Հայաստանում արտադրված էլէներգիայի մոտ 40 տոկոսը: Օրինակ, 2015 թվականին ՀԱԷԿ-ում արտադրվել է մոտ 2.7 միլիարդ կիլովատ ժամ էլէներգիա այն դեպքում, երբ արտադրության ընդհանուր ծավալը 7.7 միլիարդ է եղել: Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ ատոմակայանն այլեւս չի աշխատում:

Այն, որ նոր ատոմակայանի հետ կապված՝ կառավարությունը ցայտնոտային վիճակում է, պարզ երեւում է նաեւ հենց կառավարության անդամների հայտարարություններից եւ կառավարության ընդունած ծրագրերից: Երկու շաբաթ առաջ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանին պետք է ոչ թե 1000 մեգավատանոց նոր ատոմակայան, ինչպես նախատեսվում էր մինչեւ վերջերս, այլ ընդամենը 600 մեգավատանոց: Նախարարը իր այս կարծիքը հիմնավորեց նրանով, որ փոքր ատոմակայանը ավելի հեշտ է կառավարել ընդհանուր ցանցի մեջ, եւ նաեւ ավելի կարճ ժամանակ է պահանջում դրա կառուցումը: Հետագայում նախարարի այդ կարծիքը արտացոլվեց նոր ատոմակայանի կառուցման ծրագրում, որը այսօր ընդունվեց կառավարության նիստում:

Ակնհայտ է, որ 1000 մեգավատանոց ատոմակայանից հրաժարվելու հիմնական դրդապատճառը հենց ժամանակայինն է: Այդպիսի ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ կլիներ 11-12 տարի, ու եթե հենց հիմա սկսվեին շինարարական աշխատանքները, մինչեւ 2027 թվականը դրանք չէին ավարտվի: Այդ պատճառով էլ կառավարությունը գնաց 600 մեգավատանոց ծրագրելու ուղղությամբ, որի համար կպահանջվի 9 տարի: Ու եթե առաջիկա մեկ-երկու տարիներին ատոմակայանի շինարարությունը սկսվի, ապա մինչեւ ճակատագրական 2027 թվականը այն հնարավոր է ավարտել:

Բայց կառավարությունում էլ շատ լավ հասկանում են, որ նույնիսկ այս 600 մեգավատանոցի համար փող ճարելն է դժվար: Մեղմ ասած՝ դժվար: Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ այդ գումարը պետական երաշխիքներով վարկ լինել չի կարող: Այսինքն, ՀՀ կառավարությունը այլ երկրից կամ ֆինանսական կառույցից վարկ ներգրավել չի պատրաստվում, եւ այդ գումարը պետք է լինի ներդրում: Իսկ դրա հավանականությունը, անկեղծ ասած, չնչին է: Եվ այդ իրավիճակի հետ կառավարությունը կարծես համակերպվել է:

Դա պարզ երեւում է կառավարության այլ գործողություններից: Նոր ատոմակայանի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր ընդունելուն զուգահեռ՝ կառավարությունը նաեւ նոր ջերմաէլեկտրակայաններ կառուցելու ծրագրեր է մշակում: Մասնավորապես երկու նոր հզոր ՋԷԿ- եր են կառուցվելու Երեւանում եւ Վանաձորում: Դրանց գումարային հզորությունը կազմելու է մոտ 500 մեգավատ: Այսինքն, դա շատ մոտ է կառուցվելիք ատոմակայանի հզորությանը: Բայց եթե հաշվի առնենք մի քանի այլ հանգամանքներ, ապա պարզ կդառնա, որ կառավարությունը պարզապես ռեզերվային հզորություններ է փորձում կուտակել, որոնք պետք է փոխարինեն նոր ատոմակայանին, եթե այն չկառուցվի:

Խնդիրն այն է, որ արդեն իսկ գոյություն ունեցող երկու հզոր եւ համեմատաբար արդիական ՋԷԿ էր` Երեւանի ՋԷԿ-ն ու 5-րդ բլոկը անցած տարի աշխատել են իրենց հզորությունների միայն 1/3-ով: Այս տեսանկյունից երկու նոր հզոր ՋԷԿ-երի կառուցման իմաստը այնքան էլ չի հասկացվում: Բայց երբ խնդրին նայում ենք այն տեսանկյունից, որ նոր ատոմակայան չի կառուցվելու, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Կառուցվելիք նոր ՋԷԿ-երի եւ գործող ՋԵԿ-երի դրվածքային հզորությունները միասին վերցրած՝ զգալիորեն գերազանցելու են 600 մեգավատը, այսինքն, ամբողջությամբ կարող են փոխարինել նոր ատոմակայանին: Մի խոսքով,  կառավարությունը պահուստային տարբերակ է մտածում, որը կգործադրվի նոր ատոմակայան չկառուցելու պայմաններում: Բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ առաջիկա տարիներին այդ տարբերակը պահուստայինից կվերածվի հիմնականի:

Տպել
1902 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ