ԵՄ-ից ակնկալվող ֆինանսավորումը վտանգի տակ է. ինչ հիմքով էր հոխորտում Հրայր Թովմասյանը

12/02/2016 schedule09:45

Օրեր առաջ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը ասուլիսում հայտարարեց, որ իրենք այստեղ են՝ աջակցելու եւ օգնելու նպատակով եւ կարծում են, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններն առաջ գնալու լավագույն ճանապարհն են:

«Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպես են ընթանում բարեփոխումները»,-հայտարարել էր Վալստրյոմը: Վերջինս բացի Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներից, հանդիպումներ ունեցավ նաեւ քաղհասարակության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մեր տեղեկություններով, ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության վրա: Վալստրյոմը հետաքրքրվել է, թե դրա հետ կապված ինչ մտահոգություններ ունի ընդդիմությունը եւ ինչպիսի մեխանիզմներ է տեսնում ընտրակեղծիքները բացառելու համար:

Մասնավորապես, արձանագրելով, որ ընտրությունները ՀՀ-ում շարունակաբար կեղծվել են, ԵՄ ներկայացուցիչը հետաքրքրվել է, թե ընդդիմության ներկայացուցիչների պատկերացումներով՝ ինչ պետք է անել, որ այլեւս չկեղծվեն: Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, եւ «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանը: Վերջինս մեր զրույցում հաստատելով, որ Վալստրյոմի հետ քննարկման հիմնական թեման ԸՕ փոփոխություններն են եղել, ասաց, որ ընդդիմությունը մի հարցում կոնսենսուս ունի եւ դա ներկայացրել է ԵՄ ներկայացուցչին. այն է՝ ընտրությունների կեղծման համակարգը Հայաստանում պետք է վերանա:

Ի դեպ, չի բացառվում, որ ՀՀ-Եվրամիություն շրջանակային համաձայնագրում, որի շուրջ բանակցությունների մեկնարկը հայտարարվեց անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին, տեղ գտնեն Հայաստանի ընտրական համակարգի առողջացմանն ուղղված դրույթներ: Ընդդիմադիրները մասնավորապես գտնում են, որ դա կարեւոր է եւ կոչ են արել Շվեդիայի ԱԳ նախարարին՝ նպաստել, որպեսզի այդ կարեւոր փաստաթղթում նման դրույթ լինի: Դա բխում է նաեւ ԵՄ-ի հետաքրքրություններից, քանի որ, ինչպես ներկայացրել է Շվեդիայի ԱԳ նախարարը, ԵՄ-ի պահանջն է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական մեխանիզմները կեղծիքների համար ճեղքեր չունենան:

Մեր տեղեկություններով, Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը օրակարգային է նաեւ իշխանությունների եւ ԵՄ ներկայացուցիչների շփումներում: Իշխանությունները ցանկանում են խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ ընտրական մեխանիզմների բարեփոխումների համար, ԵՄ-ն էլ ուսումնասիրում է՝ արժե՞ դա անել, թե՞ ոչ:

Նաեւ այս բանակցություններն են պատճառը, որ օրեր առաջ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ասուլիս հրավիրեց եւ բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց սահմանադրական հանրաքվեում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած խախտումների վերաբերյալ: «Եթե ընտրություններն անցկացվում են այնպես, որ կասկածներ են ծագում, ապա ոչ հայերը կկարողանան սեփական պետական կառույցներին վստահել, ոչ էլ Հայաստանի միջազգային հեղինակությունը կնպաստի, որպեսզի ավելի շատ ներդրումներ բերվի»,- հայտարարեց դեսպանը:

Հանրաքվեից մոտ 2 շաբաթ հետո Սերժ Սարգսյանն ընդունել էր Պյոտր Սվիտալսկիին: «Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար՝ ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո, Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Խոսքը հենց այն ֆինանսական աջակցության մասին է, որ իշխանություններն ակնկալում են ԵՄ-ից: Ու փաստորեն, ասուլիսում ԵՄ դեսպանը պատասխանում է Սերժ Սարգսյանին, ակնարկելով, որ ֆինանսական աջակցություն ակնկալելուց առաջ պետք է նախ դրա համար հիմքեր ստեղծել. մի բան, որ տեղի չունեցավ հանրաքվեի ընթացքում:

Այս ամենի ֆոնին մի տեսակ չի նայվում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի երեկվա պահվածքը: Նա, ի դեպ, ընդգրկված է նոր ԸՕ մշակման աշխատանքներում: Լրագրողների հետ զրույցում արձագանքելով հանրաքվեի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, ասել է. «Կարող ա՞ մի հատ էլ 2 նշանակեն, ստուգարք ու վերաքննություն էլ նշանակեն... Հայաստանը հարգանքով է վերաբերվում միջազգային կազմակերպություններին եւ լսում է նրանց կարծիքը: Այդ բոլոր դիտարկումներն ու մտահոգությունները մենք դիտարկում ենք գործընկերային հարաբերությունների շրջանակում: Երբեք Հայաստանը չի անում բաներ՝ ինչ-որ կառույցների հաճոյանալու համար»: Սա ամբարտավան է հնչում, որովհետեւ հնարավոր է, իհարկե, որ այդ ամենը Հայաստանը միջազգային կառույցների համար չի անում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ առանց այդ կառույցների չի կարող անել: Եվ մի բան, այնուամենայնիվ, զարմանալի է. ինչպես օրերս բացահայտեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանրաքվեներ դիտարկելու պրակտիկա չունի եւ իշխանությունը հատուկ է նրանց հրավիրել: Հետաքրքիր է, ի՞նչ է մտածել Սերժ Սարգսյանը: 

Տպել
1679 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել