Ցնցող նշանակում Ազգային անվտանգության ծառայությունում

13/02/2016 schedule12:58

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Գեորգի Կուտոյանը նշանակվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Սերժ Սարգսյանը վերջին տարիներին յուրահատուկ կադրային քաղաքականություն է իրականացնում, բայց այս նշանակումով գերազանցեց անգամ ինքն իրեն: Գեորգի Կուտոյանը ընդամենը 35 տարեկան է, երբեք ԱԱԾ-ական չի եղել, եթե, իհարկե, մի օր չպարզվի, որ նա կոնսպիրատիվ գործունեություն է ծավալել: Թեեւ Կուտոյանի կենսագրությունը նման կասկածների հիմքեր չի տալիս:

1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում ծնված ԱԱԾ նոր տնօրենը առաջին բարձրագույն կրթությունը ստացել է ՌԴ-ում, նա 2002թ. ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Այնուհետեւ 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Երկու տարի անց ավարտել է նաեւ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: 

Մինչեւ 2010 թվականը Կուտոյանը դասախոսությամբ է զբաղվել միաժամանակ  Հայ-֊ուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Միաժամանակ 2005-2006թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ: Դրանից հետո 2006-2010թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Այդ ընթացքում` 2008 թվականին Կուտոյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր եւ 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը: Նա նաեւ պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով, իսկ զինվորական ծառայությունն անցել է ոչ թե ՀՀ-ում, այլ զինվորական ուսուցում է ստացել Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: Նորանշանակ ԱԱԾ տնօրենը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին, ամուսնացած է, ունի մեկ որդի:

Մինչեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի փետրվարի 3-ի հրամանագրով 9 օրով վերադարձավ Գլխավոր դատախազություն` զբաղեցնելով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Սա, իհարկե, տարօրինակ է, սակայն բանն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ԱԱԾ պետ կարող է նշանակվել առնվազն գնդապետի կոչում ունեցող եւ իրավապահ որեւէ կառույցի բարձրագույն խմբի պաշտոն ունեցող անձը: Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվող անձը ստանում է նաեւ արդարադատության առաջին աստիճանի խորհրդականի կոչում, որը համարժեք է գնդապետին: Այսինքն, դեպի դատախազություն նրա 9-օրյա «տուրը» լուծեց թե՛ գնդապետական ուսադիրների, եւ թե՛ օրենքով անհրաժեշտ պաշտոնի հարցը: Այսպիսով, ամբողջությամբ քաղաքացիական անձ Գեորգի Կուտոյանը ընդամենը 10 օրվա գնդապետական ուսադիրներով` իր ենթակայության տակ ունենալու է թվով 4 գեներալ-լեյտենանտ եւ առնվազն 5 գեներալ-մայոր:      

Երեկ ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ տնօրենին, Սերժ Սարգսյանը նրա հասցեին գովեստի խոսքեր չի խնայել: Նա Կուտոյանին ներկայացրել է որպես սկզբունքային, հետեւողական, աշխատասեր եւ իր ու իր ենթակաների նկատմամբ  խստապահանջ անձ:

 «Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները եւ գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Վերջինս նաեւ շնորհակալություն է հայտնել Գորիկ Հակոբյանին երկար տարիների նվիրական աշխատանքի համար եւ նրան պարգեւատրել է Սբ. Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Գորիկ Հակոբյանը միաժամանակ  նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Ի դեպ, երկար տարիներ Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին փոխարինող  չէր գտնում եւ 2011 թվականին, երբ լրանում էր Գորիկ Գուրգենիչի թոշակի անցնելու տարիքը, նույնիսկ ստիպված եղավ հատուկ հրամանագրով 5 տարով երկարացնել նրա պաշտոնավարման ժամկետը: Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու հրամանագիրը եղել է 2011 թվականի փետրվարին, մինչ այդ հունվարին` Գեորգի Կուտոյանն արդեն նշանակվել էր խորհրդական: Չի բացառվում, որ Սարգսյանը դեռ 2011 թվականից Կուտոյանին պատրաստում է որպես ԱԱԾ տնօրեն:

Հ.Գ. Քանի որ վերջին 14 տարում առաջին անգամ ԱԱԾ տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, ներկայացնում ենք Հայաստանի երրորդ հանրապետության  ԱԱԾ ղեկավարներին.

Հուսիկ Հարությունյան (1991-1992),  գեներալ-մայոր

Վալերի Պողոսյան (1992-1993), գեներալ-մայոր

Էդուարդ Սիմոնյանց (1993-1994), գեներալ-մայոր

Դավիթ Շահնազարյան (1994-1995)

Սերժ Սարգսյան (1995-1999)

Կառլոս Պետրոսյան (1999-2004)

Գորիկ Հակոբյան (2004-2016), գեներալ-գնդապետ

Տպել
13429 դիտում

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ