Մի «մորթեք» ՏՄՊՊՀ-ին. Ինչ է թաքցնում Արտակ Շաբոյանը

18/02/2016 schedule18:33

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչպես տեղեկացրել էինք երեկ, մեր հարցմանը ի պատասխան՝ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից բենզինի ներկրման ամբողջ շղթայում ներառված ընկերությունների միջեւ իրականացված գործարքները առեւտրային գաղտնիք են հանդիսանում:

Այսպիսով, Հայաստանում բենզինի գնի անտրամաբանական բարձր մակարդակի պատճառները պարզելու գործում ՏՄՊՊՀ-ի վրա հույս դնելը անիմաստ է: Մի առիթով պնդել էինք, որ այդ հանձնաժողովը կարող է հրապարակել ցանկացած տեղեկություն, բայց մի պայմանով, որ դրանից պարզ չդառնա, թե ինչու է բենզինը Հայաստանում թանկ: Մեր կանխատեսումը լիովին իրականացավ: Պետք է նշել, որ առանձին ընկերությունների միջեւ գործարքների ծավալը եւ գինը իրոք կարելի է համարել առեւտրային գաղտնիք, եւ հանձնաժողովը իրավական տեսանկյունից նման տեղեկություններ հրապարակելու իրավունք չունի:

Սակայն ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ, առանց օրենքը խախտելու տրամադրել որոշ ցուցանիշներ, որոնցից պարզ կդառնար, թե ինչու է Հայաստանում բենզինը այդքան թանկ: Մասնավորապես, առեւտրային գաղտնիք է, թե օրինակ «Ֆլեշ» ընկերությունը որքան բենզին է գնել «Ռոսնեֆտ-Արմենիայից» եւ ինչ գնով: Բայց թե որքան բենզին են Ռուսաստանում գնել «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս» ընկերությունները միասին վերցրած եւ ինչ միջին գնով՝ մեծագույն ցանկության դեպքում էլ դժվար է առեւտրային գաղտնիք համարել: Այդ տեղեկությունները ՏՄՊՊՀ-ն, իհարկե, ունի եւ, իհարկե, չի հրապարակի երբեք: Ու պատճառը ամենեւին էլ առեւտրային գաղտնիքը չէ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում բենզինի գինը մի կեղտոտ գործարքի  հետեւանք է: 2013 թվականի վերջին մեր՝ ԵՏՄ-ին անդամակցելու խոստման դիմաց Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց ներքին գներով բենզին ձեռք բերելու քվոտա: Այս քայլը այն ժամանակ լայնորեն գովազդվեց: Նշվում էր, թե սա դեռ առաջին քայլերն են ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհին եւ տեսեք, թե հետո ինչեր են լինելու...: Բայց այդ ժամանակ չէր խոսվում այն մասին, որ այդ գործարքը ունի նաեւ ոչ այնքան հրապարակային դրույթ: Պետք է ստեղծվեր մի ընկերություն, որը պետք է ստանար այդ քվոտավորված բենզինը եւ վերավաճառեր բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերություններին: Ու այդպես ստեղծվեց «Ռոսնեֆտ-Արմենիան»: Ու ահա այս «դետալը» ամեն կերպ քողարկելու նպատակն է հետապնդում ՏՄՊՊՀ-ն, երբ «առեւտրային գաղտնիք է» ձեւակերպում բենզինի ձեռքբերման եւ ներկրման հետ կապված գրեթե բոլոր տեղեկությունները:

Բայց 21-րդ դարում շատ դժվար է քողարկել որեւէ տեղեկատվություն, մանավանդ՝ երբ այն նյարդայնացնում է մեր հանրությանը: Հիմա հղում անելով պաշտոնական փաստաթղթերի՝ պարզենք, թե ինչ գնով է ՌԴ-ն տրամադրում քվոտայով Հայաստանին հատկացված բենզինը, եւ այդ բենզինի գինը ինչու է այդքան բարձր ստացվում Հայաստանում:

ՌԴ մաքսային ծառայության տվյալների շտեմարանում արձանագրված է, որ 2014 թվականին Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 100 հազար տոննա բենզին, որի մաքսային արժեքը կազմել է 72 միլիոն դոլար: Այսինքն, մեկ լիտր բենզինը Ռուսաստանում ձեռք է բերվել 0.72 ցենտով (հաշվարկների պարզության համար մեկ լիտր բենզինը համարում ենք մեկ կիլոգրամ, չնայած մեկ լիտր բենզինի քաշը մոտ 0.85 կիլոգրամ է): Այդ ժամանակ Հայաստանում մեկ լիտր բենզինի մանրածախ գինը 1.14 դոլար էր` 470 դրամ: Այլ կերպ ասած, ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը, կամ այդ շուկայում գործող տնտեսվարողների մարժան 44 ցենտ էր յուրաքանչյուր լիտրից: Այդ տարի «Ռոսնեֆտ-Արմենիան» արանքում չկար, կամ եթե կար, ապա վերավաճառելիս մեծ գումարներ չէր վաստակում: Համենայն դեպս նա ներառված չէր խոշոր հարկատուների ցանկում:

2015 թ. ըստ նույն աղբյուրի, ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 122 հազար տոննա բենզին 55 միլիոն դոլար մաքսային ընդհանուր արժեքով: Այսինքն, մեկ լիտրի գինը կազմել է արդեն 44 ցենտ: Այդ ժամանակ մեկ լիտր բենզինը Հայաստանում վաճառվում էր 430 դրամով կամ 90 ցենտով: Այս դեպքում եւս տնտեսվարողների մարժան կազմում է 46 ցենտ: Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ նորմալ է` բենզին ներկրողները յուրաքանչյուր լիտրի ներկրումից եւ վաճառքից ստացել են ճիշտ այնքան, որքան 2014 թվականին: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Ամբողջ խնդիրն այն է, որ 2015թ. մեր խոշոր հարկատուների ցանկում հանկարծ հայտնվել է «Ռոսնեֆտ-Արմենիան» իր վճարած 3.3 միլիարդ դրամ հարկերով: Ուսումնասիրելով այս ընկերության հարկերի կառուցվածքը, դժվար չէ կռահել, որ 2015 թ. նա ստացել է մոտ 15 միլիարդ դրամի շահույթ: Որտեղի՞ց այդքան շահույթ «Ռոսնեֆտ-Արմենիային»: Հենց վերավաճառքից:

Գրեթե ոչինչ չանելով՝ այս ընկերությունը ընդամենը էժան քվոտավորված բենզինը ձեռք է բերել եւ տեղում վաճառել «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս» ընկերություններին: 122 հազար տոննա բենզինը վերավաճառելու արդյունքում 15 միլիարդ դրամի շահույթ ստանալու համար այս ընկերությունը յուրաքանչյուր լիտրի մեջ պետք է «մտներ» մոտ 125 դրամ: Եվ ահա, երբ հանում ենք ամեն լիտրից «Ռոսնեֆտ-Արմենիայի» «հախը», ստացվում է, որ Հայաստանում բենզինը անցած տարի պետք է արժենար մոտ 300 դրամ, ոչ թե 430:

Ահա թե ինչն է թաքցնում ՏՄՊՊՀ-ն: Մեկ անգամ եւս արձանագրենք, որ այս պահին մեկ լիտր բենզինը Վրաստանում արժե 250 դրամ, Ռուսաստանում` 230 դրամ, իսկ Հայաստանում` 390 դրամ: Եվ սա ուղղակիորեն եւ աներկբայորեն «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերության կողմից իր գերիշխող դիրքի չարաշահման ուղղակի հետեւանքն է: Բայց որ ՏՄՊՊՀ-ին «մորթես»՝ այդ մասին նույնիսկ չի ակնարկի:

Տպել
2350 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա