Եթե թաքցրել եք հարկերը, 10 տոկոս քցվեք ֆոնդին

19/02/2016 schedule21:30

ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ մի հաղորդագրություն է տարածել, որը առանց երախտիքի արցունքների դժվար է ընթերցել:

«ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի՝  պետական կառավարչական հիմնարկների, ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները եւ եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից եւ դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ինչ է նշանակում այս բառակույտը: Ասենք՝ հարկայինը եկավ, ձեր ընկերությունում ստուգումներ արեց, հայտնաբերեց, որ խախտումներ եք թույլ տվել եւ պետք է 1 միլիոն դրամ լրացուցիչ վճարում անեք, ապա դրանից միայն 900 հազար դրամն է գնում պետական բյուջե, իսկ 100 հազար դրամը գնում է հարկայինի զարգացման եւ պարգեւատրման ֆոնդին: Ընդ որում, եթե այդ մեկ միլիոնի հետ կապված դուք նաեւ պետք է տույժ-տուգանքներ մուծեք, ապա դրանց 10 տոկոսն էլ է գնում վերը նշված ֆոնդին:

Եվ ուրեմն, ինչն է ուշագրավ: Նախ «Հարկային ծառայության մասին» օրենքում պետական ձեռնարկությունները առանձին նշված չեն եւ նման դրույթ չկա, որ փոխվի: Օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ներկայումս բոլորը հավասար են այդ պահանջի առաջ: Հիմա ֆիննախը պարզապես նոր դրույթ է ուզում մտցնել օրենքի այդ հոդվածում, պետական ընկերությունների նկատմամբ բացառություն անել եւ նրանցից գանձվելիք լրացուցիչ պարտավորության հաշվին չի ուզում հարստացնել իր սեփական «զարգացման եւ պարգեւատրման ֆոնդը»: Ինչպիսի շռայլություն, ինչպիսի մարդասիրություն: Այստեղ սրբում ենք մեր արցունքները եւ սկսում ավելի սառը դատել:

Խնդիրն, իհարկե, այն չէ` օրենքում կար նման դրույթ, թե չկար: Խնդիրը բուն հենց այդ ֆոնդն է: Որեւէ մեկը որեւէ տեղ կարդացե՞լ է, թե տարեկան որքան գումար է «նստում» այդ ֆոնդին: Որեւէ մեկը որեւէ տեղ կարդացե՞լ է, թե ինչպես են ծախսվում այդ գումարները: Որեւէ տեղ հրապարակվե՞լ է այդ ֆոնդի հաշվետվությունը...: Չկան նման հրապարակումներ: Նույնիսկ հարկային տեսչության պաշտոնական կայքում հիշատակում անգամ չկա նման ֆոնդի մասին:

Բայց որոշակի մոտավոր հաշվարկներ կարող ենք անել: Օրինակ, խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հարկային մարմնի հրապարակած տեղեկանքներում նշվում է, թե ստուգումների արդյունքում որքան լրացուցիչ պարտավորություն է ներկայացվել վերջիններիս: Օրինակ, անցած տարի դա կազմել է 18 միլիարդ դրամ: Բայց այս դեպքում խոսքը վերաբերում է ընդամենը 520 հարկատուներին:

Թե տարեկան ընդհանուր առմամբ որքան լրացուցիչ պարտավորություններ է ներկայացնում տնտեսվարողներին հարկային մարմինը՝ հայտնի չէ: ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար փոքր կրպակներին առաջադրված 150 հազար դրամ տուգանքներից 15 հազար դրամը գնում է հենց այդ ֆոնդին: Կարելի է կռահել, որ տարեկան հարկային մարմնի ֆոնդը ստանում է 3-4 միլիարդ դրամ: Ճիշտ այդքան կորցնում է պետական բյուջեն: Բայց, ի տարբերություն բյուջեի, որից կատարված ծախսերը շատ թե քիչ հրապարակային են, հարկայինի ֆոնդին նստած այդ գումարների ծախսման մեխանիզմները հայտնի չեն:

Հնարավոր չէ ասել` դրանք արդյունավե՞տ են ծախսվում, թե ոչ: Հայտնի չէ, թե ում են պարգեւատրում, ինչի համար եւ որքան, հարկային մարմնի զարգացում ասելով՝ ինչ նկատի ունեն...: Ըստ որոշ տեղեկությունների, գումարների մի մասը ուղղվում է Դիլիջանում կառուցվող ֆինանսների նախարարության, այսպես կոչված, «ուսումնական կենտրոնի» շինարարությանը: Ընդ որում, ըստ նույն տեղեկությունների՝ ինչ իրականացվում է այդ կենտրոնի շինարարությունը, հարկայինի աշխատողները ավելի քիչ պարգեւատրումներ են ստանում:

Տարբեր գերատեսչությունների համար նմանատիպ «խրախուսման» ֆոնդերի ստեղծման նպատակը այն էր, որ աշխատակիցները լավ աշխատելու դեպքում մի քիչ ավելի շատ փող ստանան ու կաշառք չվերցնեն: Այսինքն, ուներ հակակոռուպցիոն նպատակ: Սա՝ տեսականորեն: Գործնականում, սակայն, կոռուպցիան այդ մարմիններում չի վերանում: Ու ստացվում է, որ տարեկան բյուջեն մի քանի միլիարդ դրամ է կորցնում, ու դրա հետ մեկտեղ կոռուպցիան չի վերանում: Ու այս պարագայում պետական հիմնարկներին առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների 10 տոկոսից հրաժարվելը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ «մարդասիրական» քայլ համարել:

Տպել
3463 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը