Անտեր նախարարներն ու ...ունիքի մարզը

20/02/2016 schedule16:25

Երեկ օրվա ավարտին Սերժ Սարգսյանը ստորագրեց «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքը, սա նշանակում է, որ այսուհետ մենք կունենանք ոչ թե մեկ`արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարություն, այլ առանձին արտակարգ իրավիճակների նախարարություն եւ առանձին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պատրաստվում են համագործակցության մասին հուշագիր ստորագրել, որի շրջանակներում ՀՅԴ-ին պետք է երեք նախարարական պորտֆել տրվի: Տարածքային կառավարման նախարարությունը դրանցից մեկն է: Դաշնակցությունը, սակայն, տարին մեկ միացվող եւ առանձնացող այդ նախարարությանը որոշակի լրջություն հաղորդելու համար հոգ է տարել, որ դրա անվան մեջ հայտնվի նաեւ զարգացում բառը. այսինքն, իրենք Հայաստանի Հանրապետության տարածքները ե՛ւ կառավարելու են, ե՛ւ`զարգացնելու:

Մինչ ՀՀ նախագահական նստավայր հասնելը, սակայն, վերոնշյալ օրենքը երեկ արտահերթության կարգով եւ բավականին բուռն ընթացքով քննարկվեց խորհրդարանում: ԱԺ արտահերթ նիստը սկսվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի բարձր տրամադրությամբ: Նա մի քանի ուրախ լուր հայտնեց, որոնցից մեկը այս օրերին հիվանդանոցում գտնվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առողջություն մաղթելն էր: Շարմազանովի բարձր տրամադրությունը պայմանավորված էր օրակարգում դրված օրենքի նախագծով, որի ընդունմամբ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ բանակցությունները համագործակցության շուրջ պետք է որ թեւակոխեն եզրափակիչ փուլ:

Հարցի քննարկումը, սակայն, նույն տրամադրությամբ չընթացավ, որովհետեւ բացի ՀՅԴ եւ ՀՀԿ պատգամավորներից, մնացած բոլորը, բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նախարարություն տարանջատելու մեջ խնդիր էին տեսնում, մանավանդ որ այդ երկու նախարարությունները միավորվել էին ընդամենը 1 տարի 3 ամիս առաջ: Բանը հասավ այնտեղ, որ օրենքի նախագծի հիմնական զեկուցողը հայտարարեց. «Այնպիսի տպավորություն է, որ ես ձեզ գույժ եմ հայտնում, դուք էլ ինձ ցավակցում եք»:

Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունը տարանջատող օրենքի նախագիծը ճակատագրի, թե կառավարությունում իր որոշ գործընկերների  հեգնանքով, ներկայացնում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս ուղիղ մեկ տարի 3 ամիս առաջ նույն այդ ամբիոնից, որպես հարակից զեկուցող, հիմնավորում էր այդ երկու նախարարությունները միավորելու անհրաժեշտությունը: «Ես շատ ցավում եմ, որ այս նախագիծը դուք եք ներկայացնում: Նոր ենք միավորել այդ նախարարությունները եւ միավորման նպատակն էր՝ ապահովել է՛լ ավելի արդյունավետ կառավարման համակարգ, բյուջեն խնայել (...) Մենք ի՞նչ երաշխիք ունենանք, որ վաղն էլ մյուս նախարարությունները չեն առանձնացվի, օրինակ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը կամ գիտության եւ կրթության նախարարությունը»,- Հովհաննիսյանին հարցրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե զգում է, որ տիկին Հովհաննիսյանը դիսկոմֆորտի մեջ է, քանի որ կառավարության հիմնավորումը շատ թույլ է: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչու են առանձնացնում եւ ինչու նախարարությունն ամբողջությամբ չեն տալիս ՀՅԴ-ին եւ ընդհանրապես ինչու են կոալիցիա կազմում: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այնպիսի տպավորություն է, թե տուն հարս են բերում, սակայն պայմաններ չունեն եւ սենյակներից մեկը կիսում են, որպեսզի զույգը տեղավորվի այնտեղ: Արփինե Հովհաննիսյանը, որ հաճախ հոգոց էր հանում, հեւում, քթի տակ ասում «վայ մամա ջան», միայն մի պատասխան ուներ. «Քաղաքական պայմանավորվածություններն այդ են պահանջում»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ավելի ագրեսիվ էր, նրան դուր չեկան իր երբեմնի ընդդիմադիր գործընկերների ելույթները: «Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն ու աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները: Մենք այս քայլին գնում ենք հավատով ու հույսով: Չարախոսությունը, չկամությունը մեզ հետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից»,- ասաց նա:

Դժվար է ասել, թե Վարդանյանը ում նկատի ուներ չկամեցող ասելով, բայց ակնհայտ էր, որ դա չէր կարող վերաբերվել Նիկոլ Փաշինյանին: Վերջինս հարց բարձրացրեց, թե ինչու է ՀՀԿ-ն իր մյուս գործընկերների` Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ճշմարիտյանի նկատմամբ այդպես անարդար, որոնք ՀՅԴ-ի հետ ՀՀԿ համագործակցության արդյունքում կորցնում են իրենց պաշտոնները, քանի որ ՀՅԴ-ին տրվելիք մյուս երկու նախարարական պորտֆելները հենց իրենցն են: Պատգամավորը նշեց, որ ժողովրդի մեջ խոսակցություններ են գնում, որ անտեր նախարարներին հանում են պաշտոններից, իսկ տերովներին` թողնում: «Ինչո՞ւ գնալ նման ոչ կառուցողական ճանապարհով, երբ մենք ունենք նախարարությունները միացնելու եւ հետո հանուն ազգային նպատակների կիսելու բազմամյա գեղեցիկ ավանդույթ»,-ասաց Փաշինյանը՝ առաջարկելով առանձնացնել կրթության եւ գիտության նախարարությունը եւ, ինչպես տարիներ առաջ, դարձնել կրթության նախարարություն եւ լուսավորության նախարարություն: ՀՀԿ-ական Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, իսկ դաշնակցական Լեւոն Մկրտչյանին՝ կրթության նախարար: Նույն կերպ եւ էկոնոմիկայի նախարարությունը կիսել, դարձնել էկոնոմիկայի նախարարություն եւ առեւտրի նախարարություն, ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանին նշանակել առեւտրի նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ էկոնոմիկայի նախարար: «Ի դեպ, ասում են՝ մի քանի մարզ նույնպես տալու են դաշնակցությանը եւ դրա պատճառով երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու է քաղաքական կոնյունկտուրային: Բայց ինչո՞ւ գնալ նման անարդար լուծումների, չէ՞ որ կարելի է կիսել նաեւ մարզերը: Թող լինի առանձին Արագածի մարզ, եւ առանձին Ոտնի մարզ: Թող լինի առանձին Գեղարի մարզ եւ առանձին (հազում է)...ունիքի մարզ»,-առաջարկեց Փաշինյանը:  

Տպել
2284 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»