Համազգային թատրոնի համար շենք չի կառուցվի, իշխանությունը միտքը փոխել է

22/02/2016 schedule10:48

Մեր տեղեկություններով՝ իշխանությունների քաղաքաշինական օրակարգից դուրս է եկել Երեւանի «Համազգային թատրոնի» շենք կառուցելու հարցը: Նախատեսվում է փոխարենը թատրոնին տրամադրել պատրաստի կառույց: Թե հատկապես որը եւ որտեղ՝ մեզ պարզել չհաջողվեց: Պատկան մարմիններն առայժմ քչախոս են այդ թեմայով:

Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային թատրոնը» ստեղծման օրվանից գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում: Տարիներ շարունակ ստեղծագործական կոլեկտիվը հույս ունի, որ սեփական շենք է ունենալու: Այդ մասին խոստումներ է ստացել իշխանության ամենաբարձր մակարդակով, քաղաքի կենտրոնում թատրոնին տարածք էր տրամադրվել՝ շենք կառուցելու նպատակով, ճարտարապետ Լեւոն Ղալումյանը նախագիծ է հեղինակել, իսկ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը դրամահավաք է սկսել, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի: Բայց այժմ տարածքը փաստորեն այլ նպատակի է ծառայեցվելու:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություն չունեն, թե շենքը չի կառուցվելու: Նաեւ փոխանցեց, որ այդ պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 15 հազար դոլար: Ի դեպ, հաշվարկվել էր, որ նորակառույց թատրոն ունենալու համար անհրաժեշտ է 5 միլիոն դոլար: Շինության ճարտարապետական նախագծի հեղինակ Լեւոն Ղալումյանն էլ մեր զրույցում ասաց, թե լսել է, որ թատրոնի շենքն այլեւս չի կառուցվելու, սակայն ոչ ոք իրեն պաշտոնապես նման բան չի հայտնել: «Ես կողքից լսել եմ, բայց հարկ չեն համարել ինձ ասել»,- պատասխանեց ճարտարապետը: 

Նշենք, որ Գլխավոր պողոտայում, որտեղ պետք է «Համազգային թատրոնի» շենքը կառուցվեր, այժմ, պաշտոնական ձեւակերպմամբ, ընթանում են բարեկարգման աշխատանքներ, այդ տարածքում տարիներ շարունակ գործած «Մալիբու» սրճարանն էլ ապամոնտաժվել է: Հանրային այս տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը ձեռք է բերել «Տաշիր գրուպի» խմբերից մեկը հանդիսացող «Նոր Երեւան» ՍՊԸ-ն: Վերակառուցման նախագիծը մշակվել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից: Վերջինիս տնօրեն Սիրեկան Օհանյանը մեր զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ Գլխավոր պողոտայում թատրոնի շենք չի կառուցվելու: Սակայն ասաց, որ այդ ուղղությամբ քննարկումներ ընթանում են:

«Մենք հիմա առաջին փուլի նախագիծն ենք իրականացնում, մինչեւ ամֆիթատրոնների տեղը, մնացած մասով դեռ քննարկումներ են գնում. թունելների մոտ Համազգային թատրոնի եւ Սոս Սարգսյանի թանգարանի շենք կառուցելու առաջնահերթությունը կամ անհրաժեշտությունը պետք է վերանայվի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այգու վերակառուցման առաջին փուլում իրականացվելիք ծրագրին, «Երեւաննախագծի» տնօրենը մանրամասնեց. «Նախատեսվում է այգին վերակառուցել, ավելի մոդեռնիզացնել, որովհետեւ այնտեղ, եթե տեսել եք, հենապատերը, սալահատակները, ջրավազանները վնասվել էին, նստվածքներ էին տվել եւ այլն: Հիմա արդեն բոլոր սալահատակները նոր որակով, գունային նկարչությամբ կլինեն: Շատրվանների մասով մենք նախատեսել էինք հատային ջրավազաններ, ներկայումս պատվիրատուի խնդրանքով փոխում ենք, փորձում ենք դարձնել շատ ավելի ժամանակակից, որոնք կոչվում են «հետիոտն» կամ «չոր» շատրվաններ: Դրանք այն շատրվաններն են, որոնք հարթ են, մոզայիկ հատակ ունեն ու ջուրը տակից ցայտում է: Կլինեն նաեւ գունային երաժշտական ձեւավորումներ»:

«Մալիբու» սրճարանի փոխարեն, որն արդեն իսկ «Տաշիր գրուպի» տիրապետության տակ էր անցել, կկառուցվի նորը: «Այդ նույն երկարությամբ՝ աջ-ձախ հատվածում, կլինեն թեք տանիքներով ապակե տաղավարներ, ամառային սեզոնին ապակե պատերը դուրս կգան, ձմեռը կդրվեն: Սրճարանը շատ ավելի ժամանակից տեսք է ունենալու: Բացի այդ բավականին չորացած, վնասված ծառերի փոփոխություն կլինի, նոր ծառեր՝ նոճիներ կտնկվեն՝ ավելի ժամանակից քաղաքային ձեւավորմամբ»,- ասաց Սիրեկան Օհանյանը: Առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսին:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նույն այգում էլեկտրաենթակայան է կառուցվելու.. «Պարտադիր խնդիր ունենք էլեկտրաենթակայան կառուցելու` կենտրոնի սնման համար: Խնդիրներ են կուտակվել, որ հիմա պետք է վերանայել»:

Տպել
4304 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին