Իսահակյանի անվ. գրադարանն այլեւս «տուն» չի վերադառնա, տեղում կկառուցվի հյուրանոց (ֆոտոներ)

23/02/2016 schedule00:17

Երեւանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքից պահպանված միակ հատվածը՝ ճակատային պատը, շաբաթ օրը սկսել էին քանդել, եւ միայն հանրային բողոքի արդյունքում այդ աշխատանքները դադարեցվեցին:

Հիշեցնենք, որ Ամիրյան 2 հասցեում գտնվող այդ շենքի վերաբերյալ ժամանակին հայտարարվել էր, թե մշակութային արժեք է ներկայացնում շենքի միայն ճակատային հատվածը: Դա պահպանվել էր, մնացած մասը՝ ապամոնտաժվել: Գրադարանը ժամանակավորապես տեղափոխվել էր կառավարության թիվ 3 շենք, մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարեւանությամբ, որպեսզի նախկին շենքի տարածքում կառուցապատում իրականացնելուց հետո գրադարանը վերադառնա «հայրենի օջախ»: Երեկ, սակայն, տեղեկացանք, որ մշակութային այդ կենտրոնն այլեւս չի վերադառնա, եւ ներկայիս հասցեն նրա համար կդառնա մշտական: Ինչ վերաբերում է նախկին շենքի ճակատային պատին, որն, ի դեպ, պետք է դառնա այդ տարածքում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի մի մասը, կպահպանվի միայն մասամբ: Բանն այն է, որ հիմա էլ հայտարարվում է, թե հուշարձան է ոչ ամբողջ պատը:


Այն, ինչ գրադարանի շենքի փոխարեն լինելու է կառուցապատումից հետո

Կառուցվելիք համալիրի նախագծի գլխավոր ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը մեր զրույցում ասաց. «Այսօր բոլորին անհանգստացնում է սեւ շենքի պահպանված հատվածի ապամոնտաժման աշխատանքները, որոնք սկսվել են առանց հանրությանը պատշաճ տեղեկացնելու, եւ մարդիկ կամուկացի մեջ են, չեն պատկերացնում՝ արդյոք պատրաստվում են պատմական այդ հատվածը քանդե՞լ, թե՞ չէ: Ես ուզում եմ պարզաբանել, որ այն, ինչ  հիմա ունենք, ամբողջությամբ պատմական կառույց չէ: Շուրջ 35 մետր երկարությամբ ճակատային պատի 8 մետրանոց հատվածը, որ կպած է հիմնական մասնաշենքին, կառուցվել է  70-ականներին՝ որպես լրացում՝ Իսահակյանի անվան գրադարանի կարիքների համար: Հետո՝ 90-ականներին, ավելացրել են մի հատ շատ տգեղ մանսարդային հարկ, եւ այդ տարածքը բավականին ձեւափոխումների է ենթարկվել: Հիմա մենք փորձում ենք այդ պատմական շենքը, որը իմիջիայլոց կառուցվել է 1896թ. եւ հանդիսացել է այն ժամանակ արական գիմնազիայի երկրորդ մասնաշենքը, բերել նախնական տեսքին՝ ապամոնտաժելով 8 մետրանոց հատվածը»:

Իսահակ Ներսիսյանն ընդգծեց, որ շենքի պահպանված ճակատային հատվածի կցակառույց պատը քանդելը միմիայն հուշարձանի շահերից է բխում: «Ես միշտ ընդգծում եմ, որ դա միասնական շենք չէ, միաժամանակ կառուցված չէ: Դեկորը, որ ավելի պարզ է, չի համընկնում հիմնական շենքի հետ: Պանելներով ծածկված լինելը, պատերի հաստությունը, անգամ շինարարության որակը անհամապատասխան են, որովհետեւ, ի տարբերություն պատմական շենքի, այդ մի հատվածը շատ վատ է պահպանվել, եւ եթե, ասենք, ցանկություն լինի դա պահպանելու, միակ ձեւը քար առ քար հանելը եւ նորից տեղում հավաքելն է,- ասաց նա եւ հավելեց:- Բայց ասեմ՝ պատճառը, որ այդ հատվածը որոշել ենք ապամոնտաժել, ոչ թե այն է, որ լավ չի պահպանվել կամ մեր կառուցելիք շենքին է խանգարում, չէ՛, զուտ այն է, որ արժեքավորենք բուն պատմական շենքը: Այն սիմետրիկ, ավարտուն կոմպոզիցիա ունի, եւ կողքից կպածը ավելի շատ խանգարում է իր ամբողջական ընկալմանը, քան թե օգնում է»: Հնի ու նորի համադրման ճարտարապետական լուծումներն էլ, ըստ նրա, արվել է այն սկզբունքով, որ մշակութային արժեք սեւ շենքի պահպանված հատվածը չխեղճանա նորի կողքին, այլ ընդհակառակը՝ ընդգծի իր արժեքը՝ որպես քաղաքի պատմության մի հատված:

Գրադարանի, իսկ ավելի վաղ՝ գիմնազիայի շենքը՝ ապամոնտաժվելուց առաջ

Մեր զրուցակից ճարտարապետը նաեւ մանրամասնեց, որ գիմնազիայի, ապա նաեւ  գրադարանի շենքի փոխարեն վեր է խոյանալու 6-7 հարկանի հյուրանոցային համալիր, որի երկու հարկը՝ սեւ դիմապատի հատվածում, կծառայեցվեն ոչ թե հյուրանոցի կարիքներին, այլ այնտեղ կլինեն հասարակական նշանակության տարածքներ՝ նախատեսված տարբեր միջոցառումների  համար: Նաեւ ներքին բակ է լինելու՝ մուտքը կամարանցումից, իսկ այդտեղ գտնվող մյուս հուշարձան շենքը՝ բակում գտնվող գիմնազիայի առաջին մասնաշենքը, հնարավոր է վերածվի հայկական կերակրատեսակներ առաջարկող ռեստորանի: 

Տպել
7903 դիտում

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ