Խորհրդարանը ՄԻՊ է ընտրում. կամակատարից մինչեւ օմբուդսմեն

23/02/2016 schedule13:28

Երեկ խորհրդարանը սկսեց հերթական քառօրյան, որի օրակարգային հարցերից մեկը Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն էր:

Հիշեցնենք, Մարդու իրավունքների նախկին պաշտպան  Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին հրաժարականի դիմում ներկայացրեց: Մամուլում գրվեց, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել, շանտաժ է կիրառվել, եւ Անդրեասյանը ստիպված է եղել հրաժարական տալ: Ինքը` Անդրեասյանը իր հրաժարականն այսպես բացատրեց. «Եթե 2016 թվականին էլ ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ», ըստ էության հաստատելով, որ ճնշումների արդյունքում է հրաժարական տվել: Եվ ահա աչքի առաջ ունենալով ՄԻՊ-ի պաշտոնում Անդրեասյանի գործունեության դեռեւս թարմ  «unhappy end»-ը,  խորհրդարանը քննարկում էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված Արման Թաթոյանի ընտրության հարցը: Թաթոյանը ծնվել է 1981 թվականին, թեեւ բավական երիտասարդ է, տպավորիչ աշխատանքային կենսագրություն ունի. ներկայում արդարադատության փոխնախարար է եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալը:

ՄԻՊ թեկնածուին ուղղված պատգամավորների հարցերի մեծ մասը նպատակ ունեին պարզելու՝ արդյոք Թաթոյանը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությա՞մբ է զբաղվելու, թե իշխանությունների կամակատարն է լինելու: Այդ նպատակով պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Էդմոն Մարուքյանը առանձին հարցերով, միմյանց շարունակելով եւ լրացնելով՝ փորձում էին Թաթոյանի դիրքորոշումն իմանալ երկու հարցի վերաբերյալ. 1.կա՞ն արդյոք այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, մասնավորապես քաղբանտարկյա՞լ են Վարդգես Գասպարին եւ Գեւորգ Սաֆարյանը, եւ 2. 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Հայաստանում եղե՞լ են արդյոք քաղհալածյալներ եւ մարդու իրավունքների ոտնահարման այլ դրսեւորումներ, թե՞ ոչ: ՄԻՊ թեկնածուն այս հարցերին պատասխանում էր՝ հղում անելով օրենսդրությանը. «Ես չեմ փորձում խուսափել կարծիք հայտնելուց, բայց դուք հիմա ինձ այդ հարցադրումով փորձում եք տանել այնպիսի դաշտ, որը պրոֆեսիոնալ չի լինի իմ կողմից: Չեք գտնի որեւէ օրենսդրական կարգավորում, որը պահանջի կամ թույլ տա ՄԻ պաշտպանին նման գնահատական տալ` առանց կոնկրետ դեպքեր ուսումնասիրելու»,- պատասխանելով Ուրիխանյանի հարցին, թե ՀՀ-ում այսօր քաղբանտարկյալներ կան, թե ոչ, ասաց Թաթոյանը: Նույն կերպ նա պատասխանեց նաեւ 2008 թ. քաղբանտարկյալների մասին հարցերին:

Ալեքսանդր Արզումանյանին հետաքրքրում էր նաեւ, թե Թաթոյանը ինչ ներգրավվածություն է ունեցել ՄԻԵԴ վարույթում գտնվող  «Մարտի 1-ի» գործերում: Թեկնածուի պատասխանն այն էր, որ իր նշանակման ժամանակ (2013 թ.) այդ գործերը ընթացակարգային վերջին փուլերում են գտնվել, եւ ինքը միայն տեխնիկական բնույթի գործողություններ է կատարել: Այս հայտարարությունը համոզիչ չէր Զարուհի Փոստանջյանի համար, որը նույնպես ՄԻՊ թեկնածուներից մեկն էր, բայց պետաիրավական հարցերի հանձնաժողովում բավարար չափով ձայն չհավաքեց: Փոստանջյանը հայտարարեց, որ Թաթոյանը շուրջ 2 տարի ՄԻԵԴ-ում սպասարկել է Հանրապետական կուսակցության քաղաքականությունը, իսկ այդ քաղաքականության հիմնական նպատակը ՀՀ-ում քաղաքական հալածյալների գոյության հերքումն է: Հաջորդ հարցը, որ հետաքրքրում էր պատգամավորներին, այն էր, թե արդյոք Թաթոյանը շահերի բախում չի՞ տեսնում, երբ մինչեւ հիմա դատական վեճերում պաշտպանում էր կառավարության շահերը առանձին քաղաքացիներից, իսկ ՄԻՊ ընտրվելու դեպքում առանձին քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի կառավարությունից: Թաթոյանն ասաց, որ ոչ մի բախում էլ չի տեսնում, ավելին, հիշեցրեց, որ լավագույն փաստաբանները նախկին դատախազներն ու նախկին քննիչներն են, քանի որ փորձը նրանց հնարավորություն է տալիս խորքից հասկանալ խնդիրները: 

Անսպասելիորեն իր գործընկերների այս տրամադրությունները չէր կիսում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, թեեւ նա նույնպես նախկին քաղբանտարկյալ է եւ լեգիտիմ իրավունք ուներ ՄԻՊ թեկնածուին այդ թեմայով «նեղը գցելու»: Փաշինյանը, սակայն, որոշակի եզրակացություններ է արել նախկին ՄԻՊ-երի գործունեությունից եւ չի շտապում կանխակալ վերաբերմունք ունենալ այս հարցում: Հիշեցնելով, որ նախկին երեք ՄԻ պաշտպանները` Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանն ու Կարեն Անդրեասյանը այդ պաշտոնում նշանակվել կամ ընտրվել են որպես իշխանությունների կամակատար, բայց պաշտոնից հեռացել են իշխանությունների հետ որոշակի խնդիրներ ունենալով, պատգամավորն ասաց. «ՄԻՊ պաշտոնում նրանց էվոլյուցիայի վիճակագրությունը ստիպում է մտածել, եւ ես մտածում եմ, որ այնուամենայնիվ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացման որոշակի ճանապարհ է անցել, եւ ձեւավորվել է մի ինստիտուտ, որը կարողանում է որոշակի իմիջ պարտադրել Մարդու իրավունքների պաշտպանին»: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաեւ, որ Կարեն Անդրեասյանը երկու տարի անընդմեջ ԱԺ-ում պատգամավորների աջակցությունն էր աղերսում, իսկ իրենք կասկածանքով եւ քմծիծաղով էին վերաբերվում այդ կոչերին, մինչդեռ պարզվեց, որ այդ աջակցության կարիքն Անդրեասյանն իրոք ուներ: Պատգամավորը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, ինչը, թեեւ, իր անձի հետ այնքան էլ կապ չունի: «Սա ավելի շատ պոստֆակտում վստահության քվե է ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտին, ես ուզում եմ այս ներդրումը ունենալ հանուն այդ ինստիտուտի կայացման»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նաեւ ասաց, թե սա նշանակում է, որ եթե Արման Թաթոյանը ցանկություն ունենա լինել ՄԻ այնպիսի պաշտպան, ինչպիսին համապատասխանում է ժողովրդի շահերին ու պատկերացումներին, եւ եթե դրա համար իր աջակցության կարիքն ունենա, կարող է երաշխավորված համարել այդ աջակցությունը: 

Հարցի քննարկումը կշարունակվի այսօր:

Աննա Հակոբյան

Տպել
1275 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր