Ֆեյքից մինչեւ Ազգային անվտանգության ծառայության պետ

23/02/2016 schedule17:11

Սերժ Սարգսյանի կողմից շռնդալից կերպով ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյանին ԱԱԾ հին գայլերն, այնուամենայնիվ, փորձում են «կծմծել»: Կուտոյանն իր նշանակումից հետո հանրությանը ներկայացավ բավական դրական կերպարով՝ լավ կրթություն, անթերի կենսագրություն...:

Հանգստյան օրերին, սակայն, հայտնի դարձավ, որ Գեորգի Կուտոյանը նախագահի աշխատակազմում աշխատելու ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մելս Խաչատրյան» անունով «Ֆեյք» է ունեցել, այսինքն՝ կեղծ էջ եւ թաքնվել այդ անվան տակ, զանազան գրառումներ է արել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին: Ավելին, այդ էջը Կուտոյանը բացել է նախագահական նստավայրում իր աշխատանքային էլեկտրոնային փոստից, ինչը ԱԱԾ ապագա տնօրենի համար բավական անխոհեմ վարմունք է: Թեեւ դա իր բացատրությունը կարող է ունենալ. պարզապես Կուտոյանը թերեւս երբեք չի մտածել, որ այդ ֆեյքը երբեւէ կարող են իր դեմ օգտագործել:

Բանն այն է, որ իր կեղծ էջում ԱԱԾ նորանշանակ տնօրենը բացառապես իշխանահաճո գրառումներ է կատարել: Ընդդիմադիրների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստ երիտասարդների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելիս նա չի կաշկանդվել:

«Գասպարին, տեսնես, ինչո՞վ է զբաղվում օրվա մեջ, որպես սովորական մարդ: Աշխատո՞ւմ է ինչ-որ տեղ, մասնագիտություն ունի՞, լավ, իր ընտանիքի հաց հանապազօրյան ո՞նց է վաստակում, կինը նրան հարգո՞ւմ է որպես ամուսին, երեխաներ ունի՞, նրանք ո՞նց են նայում իրենց պորտաբույծ ու հիստերիկ հոր «գասպարալողին», «Պետք է վերջապես հասկանանք, որ բարձրագույն կրթությունը պետք է թանկ հաճույք լինի, որ ամեն պատահական մեկին հասու չլինի, պետք է կրկնակի, եռակի ավելանան, որ սոցիալական արդարությունը համոզիչ, արժանահավատ լինի, որ վերջապես բուհերը բեռնաթափվեն միջակությունից` կործանիչ միջակությունից, որ սրիկաների պես բազմապատկվում, բազմապատկվում, լցվում-նվաճում են հասարակությունն ու էսօր դառել են պատուհաս պետության համար. կենդանի օրինակը` կուսակցությունների երիտթեւերը, գրանտակեր ակտիվիստները, համացանցային պորտաբույծները...» «Արդյոք մենք պետք է ոգեւորվե՞նք, որ դրսի արատավոր բարքերն այլեւս անկոմպլեքս իրացվում են մեր քաղաքացիների կողմից, որ ակտիվիստ աղջիկը, հայ աղջիկն ամեն ինչ անում է, որ ոստիկանը ֆիզիկական կոնտակտի մեջ մտնի իր հետ, բերման ենթարկի, ինչ ա մեկ րոպե հետո կարողանա այդ «էքսկլյուզիվը» հրամցնել համացանցում ու... «համընդհանուր հեշտանքը» անընդհատ, շարունակական մնա». սրանք միայն ծաղիկներ են նորանշանակ ԱԱԾ տնօրենի ֆեյք էջի գրառումներից:

Դրանցում մի հերոս կա սակայն, գրեթե կուռք, ներշնչանքի աղբյուր. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Դե ասեք, որ Գասպարյան Վովայի ձեռքը իրադարձությունների զարգացման պուլսին չի. Սոչիում երկու Վլադիմիրներն իրար փաստորեն կես խոսքից հասկանում են... Ճիշտն ասած՝ չեմ էլ զարմանում, որ հենց Վովա Գասպարյանն այդ արեց: Էդ մարդուն իսկապես էլ հալալ ա. էս մարդու իրականացրած ռազմավարությունը երկրի ներսում էլ, դրսում էլ իսկապես հարգանքի արժանի մի բան ա», սա էլ ոստիկանապետին նվիրված բազմաթիվ գրառումներից մեկն է:

Ամեն դեպքում, սիրուն բան չեղավ. ֆեյսբուքյան «ֆեյքը» իսկապես անարժանապատիվ է եւ կարող է նսեմացնել յուրաքանչյուրին: Պետական ծառայողները, սակայն, իրենց կարծիքը հայտնում են «ֆեյքերի» միջոցով, ինչին հետեւում է Ազգային անվտանգության ծառայությունը եւ պետք եղած դեպքում հանրության սեփականությունը դարձնում:

Տպել
4402 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին