Հրաժեշտի վիճակագրություն: Միայն բարի հուշեր

25/02/2016 schedule16:00

ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ամեն ինչ անում էր, որ հետագայում այդ գերատեսչության գործունեության` իր ղեկավարման ժամանակահատվածի մասին միայն քաղցր հուշեր մնան:

Էկոնոմիկայի նախարարությունը «մեկնաբանել» ու «պարզաբանել էր» ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած «Ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները», որոնք վերաբերում են այս տարվա հունվարին: Ընդամենը 10 օրվա ընթացքում ԱՎԾ-ն կհրապարակի ոչ թե «ընթացիկ-օպերատիվը», այլ հիմնական զեկույցը, որը շատ ավելի ծավալուն է, ավելի շատ ու մանրամասն տվյալներ է պարունակում եւ ավելի հարմար է ուսումնասիրության եւ եզրահանգումներ անելու համար: Բայց էկոնոմիկայի նախարարությունը շտապում էր: Եվ պատճառը ամենեւին էլ այն չէ, որ այդ 10 օրերի ընթացքում Ճշմարիտյանը հրաժեշտ էր տալու իր պաշտոնին ու չեր հասցնելու ներկայացնել ավելի համապարփակ մեկնաբանություններ: Նախկինում էլ, երբ դեռ օրակարգում ակնարկ անգամ չկար Ճշմարիտյանի հրաժարականի վերաբերյալ, նախարարությունը մեկնաբանում էր «ընթացիկ-օպերատիվ» տվյալները:

Ինչու է նախարարությունը այդպես շտապում: Պատճառը բավականին պարզ է: Խնդիրն այն է, որ այդ «ընթացիկ-օպերատիվ» վիճակագրական տեղեկանքում ընդամենը մի քանի թիվ է ներկայացված, որոնք ստացվում են բազում տվյալներ «պլպլացնելուց» հետո, ու դժվար է բացահայտել, թե ինչպես են դրանք նկարվել: Իսկ ամբողջական վիճակագրության հրապարակումից հետո նկարչության տարբեր դրսեւորումներ են ի հայտ գալիս: Դա է պատճառը, որ նախարարությունը այդքան «օպերատիվ է» իր մեկնաբանությունները տալիս:  

Եթե ուշադիր ընթերցենք այդ մեկնաբանությունը, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը կրկնում է Հարավային Կորեայի զարգացման պատմությունը: Բայց իրականությունը ճիշտ հակառակն է: Օրինակ, անցած տարիներին անընդհատ աճեր գրանցելով, մեր տնտեսությունը անընդհատ անկում է ապրում, բայց դա էկոնոմիկայի նախարարությանը այնքան էլ չի հետաքրքրում: Այս եւ մեր պետական մյուս կառույցների առաջնահերթ նպատակը միայն «դրականը տեսնելն է»: Պարզապես Կարեն Ճշմարիտյանի ղեկավարության օրոք այս նախարարությունը միայն «դրականը տեսնելու» հարցում միանձնյա եւ բացարձակ առաջատարն է: 

Այսպես. էկոնոմիկայի նախարարությունը ազդարարում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին աճել է 5.5 տոկոսով, իսկ մասնավորապես արդյունաբերությունում աճը կազմել է 15.7 տոկոս: Ինչի՞ հաշվին ունեցանք այդ, մեղմ ասած, երկնիշ աճը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իհարկե, նախարարությունը մի թեթեւ ակնարկում է այդ մասին, նշելով, որ հանքարդյունաբերությունը աճել է 30 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 17 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունը՝ միայն խեղճուկրակ 0.4 տոկոսով: Մի խոսքով, արդյունաբերությունում գրանցված աճը ապահովվել է հանքարդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի հաշվին:

Հիմա նայենք, թե ինչ աճեր են դրանք: Դե, հանքարդյունաբերության հարցում ամեն ինչ պարզ է` Թեղուտի հանքի ինտենսիվ շահագործման հաշվին ավելի շատ պղնձի հանքաքար ենք «քամել» մեր ընդերքից: Այստեղ ուրախանալու առիթ չկա: Ինչպես է ստացվել, որ աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Շատ պարզ` ուղղակի այս տարվա հունվարը համեմատվում է անցած տարվա հունվարի հետ: Իսկ անցած տարվա հունվարին էլէներգիայի արտադրությունը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազած է եղել 20 տոկոսով: Այսինքն, անցած տարվա 20 տոկոս նվազումից հետո այս տարի ընդամենը 17 տոկոսի աճ է եղել: Այստեղ էլ առանձնապես ուրախանալու բան չկա` ընդամենը վերականգնվել է էլէներգիայի արտադրության սովորական ռիթմը:

Հիմա անդրադառնանք մշակող արդյունաբերությանը, որտեղ 0.4 տոկոսի աճ է արձանագրվել:  Նախարարությունը շեփորահարում է խմիչքների արտադրության 22 տոկոս աճի մասին: Մի՞թե այդ հսկայական նախարարությունում տեղյակ չեն, որ անցած տարվա հունվարին այդ ոլորտում նվազումը 33 տոկոս է եղել: Գիտեն, իհարկե: Այսինքն, այս դեպքում եւս համեմատում են կտրուկ անկում արձանագրված ցուցանիշի հետ եւ հզոր աճեր «բացահայտում»:

Բայց իրենց պետք են միայն դրական ցուցանիշներ: Կարելի է իհարկե առանձին-առանձին անդրադառնալ նախարարության բերած «մեկնաբանություններին» ըստ ոլորտների, բայց մի նուրբ ցուցանիշ ներկայացնենք, որը վերցրել ենք հենց նախարարության հաղորդագրությունից: Պարզվում է,  որ մշակող արդյունաբերության ենթաճյուղերից 50 տոկոսում աճ է արձանագրվել: Ընդ որում, դրանցից մի քանիսում աճը  3.6 կամ 2.2 անգամ է, բայց ընդհանուր մշակող արդյունաբերությունում աճ, ըստ էության, չկա: Իսկ ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ էկոնոմիկայի նախարարության կողմից «չնկատված» ենթաճյուղերում անկումը ուղղակի սարսափելի է: Այնտեղ ուղղակի գահավիժում է արձանագրվել: 

Բայց այս մասին լռենք, չէ՞ որ Կարեն Ճշմարիտյանը ուզում է, որ իր պաշտոնավարության ժամանակաշրջանի մասին միայն բարի հուշեր մնան: Տնտեսության հերն էլ անիծած:

Տպել
2022 դիտում

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր