Գյումրիում Տիգրան Համասյանի համերգին մարդիկ ստիպված կլինեն գնալ ցեխերի միջով

24/02/2016 schedule16:30

Հայտնի ջազ երաժիշտ, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Տիգրան Համասյանը փետրվարի 27-ին՝ ժամը 15:00-ին, համերգով հանդես է գալու Գյումրիում, ընդ որում, ուշագրավ է, որ նրա ելույթը նախատեսված է անօթեւաններից մեկի ժամանակավոր կացարանի հարեւանությամբ:

Նախաձեռնությունը SOS Գյումրի թիմինն է ու մասնավորապես Հայկ Բարսեղյանինը, որը շատերին հայտնի համացանցային «SOS» հաղորդման հեղինակներից է: Այդպիսով, եւս մեկ անգամ փորձ է արվում ուշադրություն հրավիրել 88-ի ավերիչ երկրաշարժից տասնամյակներ անց էլ անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիների խնդիրների վրա, նպաստել բրիտանական www.crowdfunder.co.uk կայքում արդեն իսկ մեկնարկած հանգանակությանը, որի նպատակն է բնակարանով ապահովել անօթեւան ընտանիքներից գոնե մի քանիսին:

Մինչ այդ Հայկը լուսանկարում եւ հրապարակում էր իշխանության անտարբերության զոհը դարձած եւ կյանքից անխնա հարվածներ ստացող ընտանիքների ապրելակերպը, այն պայմանները, որտեղ նրանք քարշ են տալիս իրենց գոյությունը: Նաեւ նախորդ դեկտեմբերի 7-ը ամոթի օր էր հայտարարել: Այժմ, ահա, Հայկ Բարսեղյանը որոշել է անցնել գործնական քայլերի՝ ստանալով նաեւ իր տաղանդավոր համաքաղաքացու` Տիգրան Համասյանի աջակցությունը:

«Ամսի 27-ի համերգի նպատակներից մեկն է տարածում գտած դրամահավաքի մասին իրազեկել բոլորին: Մյուս իմաստն այն է, որ իշխանությունը, որը երկար տարիներ անտեսել է խնդիրը, այլեւս չկարողանա դա անել: Բացի այդ, տեղում փոքրիկ դրամահավաք կկազմակերպվի՝ համերգի տոմս վաճառելու փոխարեն եւ կավելացվի ընդհանուր հավաքվող գումարին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Բարսեղյանը: Մանրամասնելով՝ նա նշեց, որ Տիգրան Համասյանի համերգին ու նաեւ հանգանակությանը մասնակցել ցանկացող մարդիկ ասֆալտապատ ճանապարհով կհասնեն Գյումրու տնակային թաղամաս, այնուհետեւ ստիպված կլինեն ավտոմեքենաները թողնել այդտեղ եւ ցեխերի միջով քայլելով՝ հասնել համերգի վայրը: Միջոցառումն անցկացվելու է իր լուսանկարներից մեկի հերոսի, ինչպես Հայկն ասաց, կապույտ աչքերով Քրիստինեի ապրած ժամանակավոր կացարանի մոտ: «Բեմահարթակի կարիք բացարձակ չկա, ուղղակի տան հարեւանությամբ` հենց թիկունքում, կդրվի դաշնամուրը եւ այնպես կլինի, որ մարդիկ Տիգրանին նայելով` ստիպված կլինեն համերգի ամբողջ ընթացքում տեսնել նաեւ այդ տնակը: Ի սկզբանե որոշել էինք, որ համերգը լինի տնակի մեջ, բայց քանի որ միջոցառման մասին լուրերը շատ են տարածվում, հենց տնակի հարեւանությամբ կանցկացնենք»,- ասաց նախաձեռնության հեղինակը:

կապույտ աչքերով Քրիստինեն

Այդուհանդերձ, համերգի մասնակիցների համար նաեւ էքսկուրսիակկազմակերպվի այդ տնակում, որպեսզի նրանք շատ ավելի լավ պատկերացնեն այնտեղ ապրողների կենսապայմանները: «Տնակի տիրոջ՝ Գեղեցիկ տատիկի հետ խոսել ենք, նա ասել է, որ խնդիր չի լինի: Այսինքն` մուտքն ազատ կլինի, բայց նաեւ պիտի մտածենք, որ այդ մարդկանց տուն մտնել-դուրս գալիս քիչ ցեխոտենք եւ քիչ վնաս պատճառենք»,- շարունակեց Հայկը: Բայց, անկախ դրամահավաքին մասնակցելու հնարավորությունից, որեւէ մեկի առջեւ խոչընդոտ չի ստեղծվի եւ որեւէ մեկը չի զրկվի Համասյանի երաժշտությունն ունկնդրելու հնարավորությունից: «Նաեւ թող գան, տեսնեն՝ մարդիկ ինչպես են ապրում, վաղը գուցե մեկ այլ կերպ փորձեն նրանց օգնել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Դառնալով բրիտանական կայքում կազմակերպված հանգանակությանը՝ նշենք, որ 55-օրյա ժամկետում, որը լրանալու է մինչեւ մարտի կեսը, հարկավոր է ստանալ 120 հազար ֆունտ ստերլինգ (կամ 175 հազար դոլար) նվիրատվություն, այլապես, ժամկետը լրանալուց հետո, ըստ կարգի, գումարը վերադարձվելու է փոխանցողներին: Հայկ Բարսեղյանից տեղեկացանք՝ www.crowdfunder.co.uk կայքի միջոցով երեկվա դրությամբ հանգանակվել է ավելի քան 14 հազար ֆունտ ստերլինգ: Եվս մի այդքան գումար ստացվել է այլ հաշվեհամարների միջոցով եւ այդ գումարը նույնպես առաջիկա օրերին կվերափոխանցվի կայքին:

Ի սկզբանե նախատեսված է եղել, որ «SOS Գյումրի» թիմի հանգանակած գումարներով բնակարան է ձեռք բերվելու 13 ընտանիքի համար: «Բայց քանի որ մեր ցուցակների մեջ կան ընտանիքներ, որտեղ վեց հոգի են, իրենց մեկ սենյականոց տունը ինձ թվում է քիչ կլինի: Մենք ունենք հաստատ որոշում, որ չորս ընտանիքի միանշանակ տուն պիտի տրամադրենք բազմաթիվ պատճառներով: Անհրաժեշտության դեպքում հետո անպայման կբացատրեմ` ինչու հենց այդ չորս ընտանիքը: Մնացած ընտանիքների վերաբերյալ որոշումը կամ թե ինչպես պիտի գումարները ծախսվեն, կընդունվի ժողովով, որովհետեւ այս ընթացքում նաեւ բազմաթիվ շինարարական կազմակերպություններ՝ եվրոպական եւ ոչ եվրոպական, առաջարկներ են արել շատ էժան գներով տներ կառուցելու: Հիմա ավելի շատ կենտրոնացած ենք գումար հավաքելու վրա, իսկ ծախսելու պրոցեսը բոլորով կհավաքվենք, ժողով կանենք: Ովքեր կուզեն գալ կամ ովքեր մասնակցություն կունենան հանգանակությանը, հնարավորություն կստանան իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնել: Ինչու չէ, կարող է կարիք լինի այդ մարդկանց տունը գալ, տեսնել, հետո նոր որոշում ընդունել»,- եզրափակեց Հայկ Բարսեղյանը: 

Լուսանկարները` Հայկ Բարսեղյանի

Տպել
4121 դիտում

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ