«Հայկական վերածնունդ»-ում կարծում են, որ հնարավոր չէ միաժամանակ լինել կույս եւ կին

25/02/2016 schedule02:48

Երեկ մեր թղթակիցը պարզել է, որ իրականում Հայաստանում գոյություն չունի «Կույս կանանց միավորում», որի լուծարման եւ Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միավորվելու մասին խոսվում է մի քանի օր շարունակ:  

Պարզվում է, ինչ-որ մարդիկ նուրբ հումոր են արել, ֆեյսբուքում էլ էջ բացել եւ անգամ ՀՎ-ին անդամագրվելու դիմում ուղարկել:

***

Կիրակի պաշտոնապես ազդարարվեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գալստյան մասին, որը ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ:

Նաեւ հայտնի դարձավ, որ նորաստեղծ միավորման կազմում ընդգրկվել են 12 կուսակցություն եւ ավելի քան 140 հասարակական կազմակերպություն՝ տարատեսակ ու զարմանազան անվանումներով: Եվ էդ օրվանից մինչեւ օրս լուրջ ու անլուրջ տարբեր լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով տեղեկատվություն է տարածվում, թե նորաստեղծ ուժին է միացել նաեւ «Կույս կանանց միավորում» հասարակական կազմակերպությունը:

Ոմանց մեջ, թերեւս, «Հայկական վերածնունդին» անդամակցած կազմակերպությունների ներկապնակից դատելով, կասկածներ չեն առաջանում, որ «Կույս կանանց միավորումը» նույնպես կա, գոյություն ունի: Բայց մի շարք հարցեր, միեւնույն է, նրանց հանգիստ չեն տալիս, ասենք՝  ինչպես է հնարավոր լինել ե՛ւ կույս, ե՛ւ կին: Կամ` ինչ չափանիշներ են գործում՝ կազմակերպությանն անդամագրվել ցանկացողներին իրենց շարքերն ընդունելու համար, տղամարդկանց մուտքը կազմակերպություն կտրականապես արգելվա՞ծ է, թե ամեն դեպքում բացառություններ արվում են:

Իմիջիայլոց, կա նաեւ «Կույս կանանց միավորում» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջ: Այստեղ կրքերը բավական թեժ են: Կազմակերպության՝ իր անվանը հարիր գրառումները օգտատերերից ոմանց զայրացնում են լրջորեն, ոմանք, իրենք էլ դերի մեջ մտած, շարունակում են սկսված խաղը:

Եվ պարզվում է՝ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունում նույնպես հետեւում են «Կույս կանանց միավորումն» իրենց շաղկապելու փորձերին ու այդ ամենի շուրջ ընթացող քննարկումներին: Բայց այստեղ  չեն կարծում, որ համագումարից հետո այս զարգացումները վկայում են նորաստեղծ ուժի նկատմամբ հանրության անլուրջ կամ բացասական վերաբերմունքի մասին: Երեկ այս թեմայով մի քանի հարց ենք ուղղել «Հայկական վերածնունդի» խոսնակ Վահե Մոսինյանին:

- Պարոն Մոսինյան, արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ «Կույս կանանց միավորումը» եւս միացել է «Հայկական վերածնունդին»: Թեպետ հանրության շրջանում կան մարդիկ, որոնք դա լուրջ են ընդունում, կազմակերպությանը վերագրվող ֆեյսբուքյան էջի բովանդակային պարունակությունը կասկածի տեղիք չի տալիս, որ գործ ունենք կեղծ օգտատիրոջ հետ: Հետեւո՞ւմ եք վիրտուալ տարածքում թեմայի շուրջ ծավալվող քննարկումներին եւ ինչ տպավորություն ունեք:

- Այո, ամեն օր հետեւում եմ՝ ճիշտն ասած, գրեթե ամեն ժամի, անգամ երեկոյան, թեկուզ ուշ գիշերով: Հիմնականում կան լավ արձագանքներ ֆեյսբուքյան տիրույթում, բայց կան նաեւ  չարակամ մոտեցումներ, ու չեմ կարող հստակ ասել՝ միտումնավո՞ր բնույթ են կրում, թե ուղղակի մարդկանց տեսակետներն են կամ համոզմունքները: Բայց որ փորձում են այլ գույներով ներկայացնել «Հայկական վերածնունդի» հիմքում դրված գաղափարը, դա կա անգամ որոշ լրատվամիջոցներում:

- Իսկ հանրության այսօրինակ արձագանքը ձեզ մտորումների տեղիք չէ՞ տալիս: Փաստորեն գաղափարական ոչ մի հարց, ծրագրային որեւէ ելույթ չհետաքրքրեց մարդկանց: Սա չի՞ խոսում այն մասին, որ հանրությունը  լուրջ չի վերաբերվում նորաստեղծ կուսակցությանը ու արդեն իր կայուն կարծիքն ունի:

- Չէ, գիտեք, ես ձեր հարցադրման հետ այնքան էլ համաձայն չեմ, քանի որ հանրության կողմից իրականում մեծ հետաքրքրություն կա «Հայկական վերածնունդի» եւ հիմքում դրված գաղափարի նկատմամբ: «Հայկական վերածնունդի» եւ անգամ իմ անձնական ֆեյսբուքյան էջերին կան մի քանի նամակներ՝ գրված քաղաքացիների կողմից, որտեղ իրենք ինքնակամ Գյումրիից, Էջմիածնից (փաստեր կան, ես կարող եմ դա ձեզ տրամադրել սքրին շոթի տեսքով), որտեղ մարդիկ ցանկություն են հայտնում միանալ «Հայկական վերածնունդին», խնդրում են կոնտակտային տվյալներ, տվյալ տարածքի գրասենյակի հեռախոսահամար եւ այլն: Այսինքն՝ իրականում հետաքրքրությունը շատ մեծ է: Գրեթե ամեն օր հրապարակվում են նյութեր, որ նոր ուժեր, նոր անհատներ միանում են «Հայկական վերածնունդին»: Տվյալ պարագայում ասել, որ գաղափարը չի ընկալվել հանրության կողմից, կարծում եմ, սխալ կլինի:

- Պարոն Մոսինյան, հավաստի տեղեկություններ ունենք, որ «Կույս կանանց միավորում» կազմակերպության անունից, սարկազմը շարունակելով, նաեւ դիմում է ուղարկվել կուսակցություն՝  դրան անդամագրվելու վերաբերյալ: Այս մասին ի՞նչ կասեք:

- Ոչ էլեկտրոնային հասցեով, ոչ փոստով նման դիմում չենք ստացել: Իրականում չգիտեմ էլ, ես չեմ նայել՝ պետական ռեգիստրում նման կազմակերպություն գոյություն ունի՞, թե՞ դա ինչ-որ մտացածին հումորային էջ է ֆեյսբուքում: Եթե անգամ նման նամակ մեզ հասնի, սեւ հումորի ժանրից կդիտվի եւ բնականաբար դրան լուրջ չենք վերաբերվի:

- Ես  փնտրել եմ. նման կազմակերպություն պետռեգիստրում գրանցված չէ:

- Ես այդպես էլ մտածում էի, անկեղծ ասած, ուղղակի անձամբ չէի փորձել: Եթե լիներ, անվանումը իր մեջ հակասություն կպարունակեր, քանի որ եթե կույս է՝ կույս է, իսկ եթե կին է, արդեն իսկ կույս չէ: Դա ինչ-որ մտացածին հումորային էջ է, եւ չեմ բացառում, որ ի սկզբանե էջը ստեղծվել է՝ ֆեյսբուքյան տիրույթում նման պրովոկացիա իրականացնելու:

- Հենց ձեր կուսակցությա՞ն հետ կապված, թե՞ առհասարակ՝ անհրաժեշտության դեպքում:

- Ինձ թվում է՝ հատկապես մեր՝ «Հայկական վերածնունդ» միավորում կուսակցության հետ կապված: Չգիտեմ՝ որքանով իմ համոզմունքները ճիշտ կլինեն, բայց դա իմ անձնական կարծիքն է:

- Այսինքն՝ կուսակցությունն այնքան լուրջ ուժ դառնալու հավակնություն ունի, որ արդեն էս գլխից ինչ-որ մարդիկ փորձում են ստվե՞ր գցել նրա հեղինակության վրա:

- Ոչ միայն հավակնություն ունի՝ այդքան լուրջ ուժ դառնալու, կարծում եմ այդ ուժը արդեն իսկ ձեւավորվել է եւ օր օրի շարունակում է ավելի հզորանալ: Դուք տեսնում եք, անընդհատ մամուլով հրապարակումներ են լինում, որ նոր մարդիկ են մեզ անդամակցում: Անհատներ, որոնք հանրությանը հայտնի են, ունեն ներուժ, գաղափար եւ ցանկանում են այդ գաղափարները իրագործել հենց «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հետ համատեղ: 

- Անուններ կնշե՞ք:

- Երեկ շատ լուրջ հեղինակություններ եւս միացել են. Դիլիջանի նախկին քաղաքապետ եւ քաղաքապետի վերջին թեկնածու Ժորա Սահաբալյան, Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյան եւ ֆոտո-կինոդոկումենտալիստ, նաեւ ազատամարտիկ Մուշեղ Գասպարյան:

Տպել
2087 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին