ՀՀԿ-ՀՅԴ. ռաունդ 1-ին. Ընկեր Հրանտը մի քիչ վատ էր

25/02/2016 schedule11:07

Վերջապես ավարտվեցին ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի շուրջ բանակցությունները եւ նախագահական նստավայրում կողմերի միջեւ ստորագրվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիրը:

Պաշտոնական արարողությունը, որը ուղեկցվում էր Սերժ Սարգսյանի լայն ժպիտով, կարճ տեւեց: Հաջորդած բրիֆինգում հայտարարվեց, որ այսուհետ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համատեղ կիրականացնեն պետության կառավարումը: Սա մի փոքր բարձրագոչ հայտարարություն էր, հաշվի առնելով, որ ՀՅԴ-ին տրվեցին ընդամենը կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարների եւ Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները: Մինչդեռ ստորագրված փաստաթղթում ամրագրված են Քաղաքական համագործակցության ռազմավարական մոտ 25 ուղղություն, որոնցից դաշնակցությունը իրեն տրված պատասխանատվության ոլորտներով, միայն 3-4-ն է կարող «ծածկել»: Ասենք, օրինակ, 1.2.8. կետը` «Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը...», կամ 1.1.6. կետը`«Վերանայել ՀՀ  վարչատարածքային բաժանումը ...»: Ու այսպես` եւս երկու-երեք ուղղության: Ճիշտ է, փաստաթղթում նշված է, որ Քաղաքական համագործակցության դաշտը ներառում է պետության կյանքի ներքին եւ արտաքին բոլոր ոլորտները, բայց բացի իրեն վստահվածներից, մյուս բոլորում ՀՅԴ-ի մասնակցությունը կարող է միայն խորհրդատվական բնույթի լինել: Իսկ եթե ՀՀԿ-ն ականջալուր չլինի այդ խորհուրդներին եւ որոշակի տարաձայնություններ առաջանան, ՀՅԴ-ն իրավունք չի ունենա դրանք հրապարակայնացնել, որովհետեւ համաձայնագրի վերջին կետը սահմանում է. «Կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել եւ մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ»:

Այս արդյունքը, կարծում ենք, Դաշնակցության համար հեռու է բավարար լինելուց, նախագահական նստավայրից դուրս եկող դաշնակցականների դեմքերին էլ, անկեղծ ասած, դժվար էր գոհունակության արտահայտություն գտնել: Նրանք բոլորն, ի դեպ, նախագահական նստավայրը լքեցին առանձին առանձին,10-15 րոպեանոց ինտերվալներով. նախ հեռացավ Հրանտ Մարգարյանը` լրագրողներին հայտնելով, որ լավ չի զգում, հիվանդ է, հետո Արսեն Համբարձումյանը, ապա Արմեն Ռուստամյանը, վերջում` Աղվան Վարդանյանը:

ՀՀԿ-ՀՅԴ երկարուձիգ բանակցություններն իրականում այնքան էլ հարթ ընթացք չունեցան: Հայ հեղափոխական դաշնակցության հետ Հանրապետական կուսակցության` հերթական անգամ հնարավոր համագործակցության մասին առաջին հեռավոր ակնարկը Սերժ Սարգսյանն արեց 2015 թվականի դեկտեմբերին 11-ին: Շնորհավորելով կուսակցության 125-ամյակի առիթով, Սարգսյանն ասաց. «Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը»: Սա, հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից մի քանի օր անց էր: Սերժ Սարգսյանի այս հայտարարությանն անմիջապես հետեւեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը այն մասին, որ ինքն առանձնազրույց է ունեցել Սարգսյանի հետ, որի ժամանակ ՀՅԴ-ին առաջարկություն է արվել համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Հրանտ Մարգարյանը ասաց, որ առաջարկն իրենք ընդունել են եւ խոսեց այն մասին, թե իրենք ինչ են հասկանում համագործակցություն ասելով: «Իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետեւ կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար իրար պետք է պետք ունենան: Դա է իրական կոալիցիան»,- ասաց Մարգարյանը: Ահա այս նոտայի վրա էլ սկսվեցին ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները, որոնք  շուրջ երկուսուկես ամիս ձգձգվելուց հետո ավարտվեցին երեկ:

Այդ ընթացքում պարբերաբար կանխատեսվում էր բանակցությունների ավարտը: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ունի ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն, բայց վերջնական համաձայնության մասին կխոսվի շաբաթվա վերջում: Այս հայտարարությունը եղավ փետրվարի 10-ին: Փետրվարի 12-ին, այսինքն այդ շաբաթվա վերջում, նախագահական նստավայրում տեղի ունեցավ հայտնի հավաքը, եւ հնչեց Սերժ Սարգսյանի ելույթը: Ի հեճուկս Շարմազանովի հայտարարության, ո՛չ այդ օրը, ոչ էլ հաջորդ մի քանի օրերին ՀՅԴ-ի հետ վերջնական համաձայնության մասին այդպես էլ չհայտարարվեց: 

Բանակցությունների ընթացքում եղավ մի փուլ նույնիսկ, որ դրանք առհասարակ վտանգի տակ հայտնվեցին: Այդ ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իշխանությունները հեղինակազրկված են, եւ դաշնակցությունն իր հեղինակությունն է վտանգում՝ նրանց հետ համագործակցելով: Երեկ, ի դեպ, նախագահական նստավայրից դուրս գալով, Արմեն Ռուստամյանը ասաց, որ իր այդ հայտարարությունը խեղաթյուրվել է ԶԼՄ-ների կողմից, եւ հրաժարվեց կրկնել օրիգինալը:

Ստորագրման արարողությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս համագործակցությունը ոչ հետընտրական կոալիցիա է եւ ոչ էլ նախընտրական դաշինք:

Հրանտ Մարգարյանը, սակայն, երբ առաջին անգամ այս  համագործակցության մասին խոսելով կարծիք հայտնեց, թե «կոալիցիա կազմում են խորհրդարանական ընտրությունից հետո, եւ կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար իրար կարիքն ունեն», ակնհայտորեն խոսում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին: Այսինքն, ՀՀԿ-ի հետ համագործակցության այս պրոցեսը ՀՅԴ-ն կապում էր 2017 թվականի ընտրությունների հետ: Երեկ նախագահական նստավայրում ստորագրված փաստաթղթում այդ կապը նշմարող ոչինչ չկար: Այդ մասին որեւէ ակնարկ չկար նաեւ  Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթում. երբ սպասվում էր, որ նա պետք է ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին խոսի, Սերժ Սարգսյանն այդ մասին որեւէ բառ չասաց, բայց փոխարենը հայտարարեց. «Ապագա խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ»: Տպավորություն կա, որ հենց այս սկզբունքային հարցի պատճառով էլ ձգձգվում էին բանակցությունները, եւ ի վերջո ՀՅԴ-ն ստիպված եղավ զիջել ու բավարարվել այնքանով, որքանով:

Աննա Հակոբյան

Տպել
1881 դիտում

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ