Լ.Մկրտչյանը «Ֆեյսբուքում» չի գրանցվի, նաեւ կփոխի Աշոտյանի ներկած պատերի գույնը (ֆոտոներ)

25/02/2016 schedule12:59

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ նախարարների փոփոխություն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ Լեւոն Մկրտչյանին, նրան հաջողություններ մաղթեց, իսկ արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանին շնորհակալությամբ հրաժեշտ տվեց: Նաեւ գոհունակություն հայտնեց, որ փոփոխությունը տեղի է ունենում համերաշխության մթնոլորտում:

«Մենք աշխատել ենք երկար տարիներ, նաեւ կուսակցական գործընկերներ ենք, աշխատել ենք Ազգային ժողովում: Կարծում եմ` այդ տարիների ընթացքում բավականին կարողացել ենք ճանաչել միմյանց, եւ ես բոլոր հարթակներում պարոն Աշոտյանի աշխատանքային գործունեությունը գնահատել եմ բարձր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աշոտյանին համատեղ աշխատանքի համար, եւ դուք տեղյակ եք նաեւ հանրապետության նախագահի մոտեցումները, որ պարոն Աշոտյանը զբաղվելու է կուսակցությունով, մեծ դերակատարություն ունի այդ գործընթացներին, մինչեւ նոր պառլամենտական ընտրությունները: Շնորհակալ եմ, պարոն Աշոտյան»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետեւ դարձավ Լեւոն Մկրտչյանին. «Պարոն Մկրտչյանին բոլորդ ճանաչում եք, նրա հետ մենք աշխատել եք նաեւ 2000-ական թվականներին` կառավարությունում, եւ այդ տարիների ընթացքում նույնպես հաջողվել է ճանաչել պարոն Մկրտչյանին: Ես կարծում եմ` այդ աշխատանքի ընթացքում ինքն իր պարտականությունները կատարել է բավականին բարձր, եւ այսօր համոզված եմ, որ այս համագործակցության շրջանակներում պարոն Մկրտչյանը ամեն ինչ կանի, որպեսզի այն բարեփոխումները, այն ծրագրերը, որոնք  նախարարությունը պարտավորվել է իրականացնել առաջիկա տարիների ընթացքում, իրականացվեն:  Շնորհավորում եմ, պարոն Մկրտչյան եւ ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք»:  

Ավելի ուշ` արդեն իր աշխատասենյակում, Լեւոն Մկրտյանը պատասխանեց լրագրողների բլից հարցերին նախ այն մասին, թե ինչպես է իրեն զգում նոր աշխատաեսնյակում:

- Մի քիչ անսովոր է: Ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ եթե հանկարծ գույների մի քիչ փոփոխություն լինի, որեւէ անձնական խնդիր չկա:

- «Արմենիա» TV- Փոխելո՞ւ եք աշխատասենյակի գույները:

- Չգիտեմ, տեսնենք: 

- armtimes.com-Բայց ամեն դեպքում, փաստորեն, այնքան էլ ձեր սրտով չէ:

- Այսպես ասեմ` անսովոր է:

- yerkir.am - Պարոն Մկրտչյան, աշխատողներից մեծ մասի հետ դուք աշխատել եք նախկինում, թիմը ձեզ համար նոր չէ...

- Իհարկե: Այստեղ մեծ մասը մարդիկ են, որոնք իմ առաջին մուտքը, երբ 1998 թվականին եղավ, այստեղ աշխատում էին եւ պատասխանատու էին աշխատում: Այսինքն` կրթության նախարարության մեջ այդ հաջորդականությունը պահպանվել է աշխատանքային իմաստով:

- yerkir.am - Այսինքն` միայն միջավայրն է անսովոր:

- Ոչ մի բան էլ անսովոր չէ, մեր երկրում ենք ապրում, ամեն ինչ նորմալ է: Շենքն է դրսից շատ տպավորիչ, ներսից էլ վատ չէ:

- armtimes.com - Կադրային փոփոխություններ չե՞ն լինի:

- Ինձ ժամանակ է պետք, բայց չափանիշը հստակ միայն պրոֆեսիոնալիզմն է, այսինքն` որեւէ այլ խնդիր չկա:

- armtimes.com- Այս ընթացքում հետեւել եք պարոն Աշոտյանի գործունեությանը, այն փոփոխություններին, որոնք ձեռնարկում էր...

-Ես ենթակա էի պարոն Աշոտյանին, որովհետեւ այս ողջ յոթ տարիների ընթացքում Երեւանի պետական համալսարանում դասավանդել եմ Հայոց պատմության ամբիոնում: Ուրիշ մի ավելի հետաքրքիր փորձառություն ունեմ: Այն նույն բարեփոխումները, որոնք մենք սկսել էինք` ե´ւ Բոլոնիայի գործընթացը, ե´ւ մյուսները, արդեն իբրեւ դասախոս ինձ վրա զգացել եմ թե´ դրականը եւ թե´ որոշակի դիսկոմֆորտ առաջացնող պահերը, եւ այդ պրակտիկան ինձ ավելի կօգնի: Օրինակ` միանշանակ կարող եմ ասել, որ բյուրոկրատիզմը եւ թղթատարությունը շատ-շատ են: Այսինքն` երբ վերեւից իջեցվում է պահանջը (երեւի ուսուցիչների մոտ էլ այդպես կլինի), շատ մեծ ժամանակ է ծախսվում ինչ-որ թղթեր լրացնելու վրա: Այդ բյուրոկրատական բեռնաթափման անհրաժետությունն ինձ համար հստակ է:

- armtimes.com -Իսկ ընդհանուր առմամբ եթե գնահատելու լինեք այն գործունեությունը, որն Արմեն Աշոտյանն էր ծավալում, ձեզ գոհացնո՞ւմ էր, թե շատ բաներ կփոխվեն:

-Կրթության եւ գիտության նախարարությունը տարիներ շարունակ` 1997 թվականից, աշխատում է ծրագրերով: Երբ ես 1998-ին նշանակվեցի, արդեն Արտաշես Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում սկսվել էր համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, եւ ընդհանուր երկու կարեւոր սկզբունքներ վերցրին` համապատասխանության ու որակի: Այսինքն` մեր կրթական համակարգը նախ պիտի համապատասպանի եվրոպական եւ միջազգային չափանիշներին, իսկ երկրորդը որակի խնդիրն է: Համապատասխանությունը այս տարիների ընթացքում ինչ-որ ձեւով արեցին, որակի հարց ոււնենք եւ երեւի թե հաջորդ փուլը պիտի որակի ապահովեումը լինի: Այսինքն` որակի. բովանդակության վրա պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք:

- armtimes.com - Իսկ կրթական հաստատություններում արդարության, մրցակցայնության չափաբաժինը կավելանա՞:

- Ինձ ժամանակ տվեք, գոնե երկու շաբաթ: Ոլորտից մեծ իմաստով ես կտրվել եմ յոթ-ութ տարի:

- armtimes.com - Ֆեյսբուքում գրանցվա՞ծ եք:

- Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ գրանցվելու:

- armtimes.com - Հանրությունը սովորել է միանգամից օպերատիվ կերպով ստանալ իրեն առնչվող տեղեկությունները:

- Ներող կլինեք: Ես շատ թափանցիկ աշխատել եմ եւ կաշխատեմ:

- aravot.am - Այսինքն` որքանով հասանելի կլինեք:

- Ամբողջությամբ հասանելի եմ լինելու:  Նաեւ մեզ մոտ կլինի մամլո քարտուղար, որը կլինի շատ գործուն, ոչ կուսակցական, բացի այդ մեծ վարչություն ունենք` հասարակայնության հետ կապերի: Հասարակական կազմակերպությունները լիարժեք, պատասխանատվությամբ եւ իրավունքով կաշխատեն, այսինքն` այդ իմաստով վստահ եղեք, որ որեւէ խնդիր չի լինի:  Շատ հասանելի եւ թափանցիկ կլինենք:

- armtimes.com - Արդեն ընտրե՞լ եք` ով է լինելու մամուլի քարտուղարը:

- Այո, մոտ ժամանակներս կասեմ: Այդտեղ փոփոխություն կլինի: 

Տպել
4374 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին