Դրական սպասելիքներ չկան. ՀԾԿՀ -ն լավ բան չի խոստանում

26/02/2016 schedule00:30

Երեկ խորհրդարանը քննարկում էր բնակչությանը թերեւս ամենից շատ հուզող ոլորտների գործունեության կարգավորման հետ կապված հարցեր.  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը:

Ինչպես սակայն վերջում ցավով արձանագրեց հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը,  իրենք քննարկում էին ոչ թե ներկայացված ծրագիրը, այլ ռեալ իրավիճակը: Իսկ ռեալ իրավիճակը հանրային ծառայությունների մասով, ինչ խոսք, եթե չափազանց մեղմ արտահայտվենք, վատ է:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  շարադրեց մի քանի կարեւոր հարց եւ որպեսզի ոչ մեկն անպատասխան չմնա, խնդրեց Նազարյանին նշումներ անել: Առաջին հարցը վերաբերում էր Վրաստանում եւ Հայաստանում դիզելային վառելիքի գների միջեւ գոյություն ունեցող մեծ տարբերությանը: Ինչպես փոխանցեց Մանուկյանը, որը նոր է վերադարձել հարեւան երկրից, այնտեղ դիզվառելիքի գները 40-50 տոկոս էժան են, քան Հայաստանում: Պատգամավորը ՀԾԿՀ նախագահից հետաքրքրվում էր, թե ինչու է այդպես, ինչպես է այդ գինը ձեւավորվում: Պարզվեց, այդ հարցը հետաքրքրում է նաեւ Ռոբերտ Նազարյանին. «Նույն հարցը ես ձեզ կարող եմ տալ, ինչու է այդպես»,- պատասխանեց Նազարյանը եւ նշեց, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում: 

Մանուկյանի մյուս հարցերը վերաբերվում էին բնակչությանը մատակարարվող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներին:  Անցյալ տարի, մասնավորապես, ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարից դարձավ 165, այսինքն  24 դոլարով պակասեց: Սա նշանակում է, որ պետք է բնակչության համար նոր սակագին սահմանվեր, ինչը չի արվել: Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հարցը հետեւյալն էր. այն անցյալ տարի 7 դրամով բարձրացավ՝ կապված «Հայաստանի էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած ֆինանսական ճգնաժամի հետ,  զեկույցի ընթացքում Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե ՀԷՑ-ում նոր կառավարչի  ջանքերով կորուստները 2 տոկոսով պակասել են,  արդյոք դա սակագինը վերանայելու հի՞մք չէ...

Գազի սակագնի մասով հարցին պատասխանելով՝  Նազարյանը միայն ասաց, որ ներկայում բանակցություններ են ընթանում, թե սահմանում գազի գինը որքան պետք է լինի: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբում պաշտոնապես հայտարարվեց, որ 189-ից 165 դոլար իջեցնելու պայմանագիրը գործել է մինչեւ այս տարվա հունվարի 1-ը, եւ Հայաստանի իշխանությունների խնդրանքով ՌԴ-ի հետ նոր բանակցություններ են սկսվել, հույսով, որ ԵՏՄ համագործակցության շրջանակներում սահմանին գազի գինը ոչ միայն նորից չի բարձրանա, այլեւ նույնիսկ ավելի կնվազի: Ռոբերտ Նազարյանը, փաստորեն, այս հարցում էլ Արամ Մանուկյանից պակաս հետաքրքրված չէր եւ գրեթե կարող էր նույն հարցը ինքը Մանուկյանին ուղղել: Իսկ ահա ՀԷՑ-ում կորուստների կրճատման պատճառով էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման մասով նա հստակ արտահայտվեց. նման բան առայժմ հանարավոր չէ:  Նազարյանը բացատրեց, որ շնորհիվ ՀԷՑ-ի նոր կառավարման, նրանք նոր- նոր հասնում են կորուստների այն մակարդակին, որ դրված է սակագնի հաշվարկի հիմքում, այ երբ որ կարողանան իջեցնել այդ շեմից, այդ ժամանակ կարող է խոսք գնալ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու մասին: 

Քննարկման ընթացքում բոլոր պատգամավորների հարցերը այս կամ այն չափով առնչվում էին վերոնշյալ խնդիրներին:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրինակ, կրկին անդրադառնալով սահմանին գազի գնի իջեցմանը, նշեց, որ դրա արդյունքում չփոխվեց խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը, այնինչ, եթե բնակչության համար սակագինը չփոխվեց դոլար-դրամ տատանումների արդյունքում առաջացած տարբերությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, ապա խոշոր սպառողները վճարում են դոլարին համարժեք դրամով: Այսինքն, նրանց դեպքում այդ տատանումը առկա չէ: «Ոնց է ստացվում, որ երկու պարագայում էլ հաշվարկն արվում է ոչ հօգուտ Հայաստանի սպառողի, նույն պատճառաբանությունը մի տեղ գործում է, մի տեղ չի գործում: Սա ինչի է կարեւոր, որովհետեւ եթե խոշոր սպառողների համար գազի գինը համապատասխանաբար փոխվեր, համապատասխանաբար կփոխվեր նաեւ ՋԷԿ-երին մատակարարվող գազի գինը, ինչը էլեկտրաէներգիայի սակագնի մեջ արդեն կունենար իր ազդեցությունը»,- ասաց պատգամավորը:

ՀԾԿՀ նախագահը ցավով համաձայնեց, որ խոշոր սպառողները այստեղ տուժել են  եւ կրկին հիշեցրեց ընթացող բանակցությունների մասին, որի արդյունքներով կարող է հնարավոր լինել ինչ-որ բան փոխել:

Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք ՀԷՑ-ը, որ 27 միլիարդ դրամ  պարտք է կուտակել, պարտք է միայն տեղակա՞ն արտադրողներին, օրինակ` ռուսական  կառավարմանն անցած «Հրազդան ՋԷԿ»-ին է՞լ է պարտք: Ռոբերտ Նազարյանը կրկին ցավով արձանագրեց, որ Հրազդան ՋԷԿ-ին ՀԷՑ-ը պարտք չէ: «Նախ 27 միլիարդ չի,  23.4 միլիարդ դրամ է ՀԷՑ-ի պարտքը արտադրող կայանների նկատմամբ: Բայց, իհարկե, ես էլ եմ նկատել, որ  «Հրազդանի» ՋԷԿ-ի նկատմամբ, որը կարծես թե իրանցն է, պարտք չունեն, մնացածների նկատմամբ ունեն, այստեղ կա որոշակի խտրականություն, համաձայն եմ ձեզ հետ»,-ասաց Նազարյանը: «Ասում եք, այո ցավոք սրտի այդպես է, այո ցավոք սրտի այսպես է... Եթե ես այդպես ասեի, դեռ հասկանալի կլիներ, բայց  ձեր հանձնաժողովի գործունեության իմաստը նաեւ  այն է, որ ասեք` բարեբախտաբար այդպես չի: Հիմա ՀԷՑ-ը հայկական ընկերություններին փող չի տալիս, սնանկացնում է, ռուսական «Հրազդան 5»-ին ամբողջ պարտքերը փակում է, սա ինչ մոտեցում է: Մենք էլ մեր սպառողներին ասում ենք՝ վայ, ՀԷՑ-ը դժբախտության մեջ է, եկեք ավելի վճարենք, որ փոսից դուրս գա»,- ասաց Փաշինյանը:

Նազարյանն այս անգամ, պատասխանեց, որ այդ խախտման համար ՀԷՑ-ը պատժվել է: Ինչպես հարակից զեկուցող  Վարդան Այվազյանը քամահրանքով արտահայտվեց` նենց թեթեւակի տուգանվել է:  Խոսքը 60 միլիոն դրամ տուգանքի մասին է: ՀԷՑ-ի դեպքում սա պատիժ համարելը, իհարկե,  սեւ սրտի մխիթարանք է: Ընդհանրապես, ողջ քննարկման ժամանակ Ռոբերտ Նազարյանը դրական կանխատեսումների հիմքեր չտվեց, միակ լավատեսական հայտարարությունն այն էր, որ թերեւս հնարավոր կլինի խուսափել էլէներգիայի սակագնի հարցում հետագա բարդացումներից:

Աննա Հակոբյան

Տպել
1771 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան