Բա որ նավթը չթանկանա. Մուտիլովկաներով տնտեսություն չի զարգանում

26/02/2016 schedule16:40

Մինչ ՀՀ քաղաքական «էլիտան» զբաղված է «ներքաղաքական» հարցերով, աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք չափազանց մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա:

Օրերս նավթարդյունահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա ալ Բադրին դժգոհել էր, թե ամերիկյան թերթաքարային նավթարդյունահանումը թույլ չի տալիս բարձրացնել նավթի գինը: Այսինքն, եթե ՕՊԵԿ-ի անդամ երկրները իրար հետ պայմանավորվեն, նվազեցնեն նավթի արդյունահանումը, ապա դա այլեւս չի հանգեցնի նավթի գնի բարձրացմանը, քանի որ նավթի խոշորագույն սպառողը հանդիսացող ԱՄՆ-ում թերթաքարային նավթ արդյունահանող ընկերությունները անմիջապես գործի կանցնեն ու կբավարարեն իրենց երկրի պահանջարկը: Եվ դա ՕՊԵԿ-ի համար, ինչպես նշել է ալ Բադրին, լրիվ նոր իրավիճակ է:  Իսկ դա նշանակում է, որ նավթի գների էական բարձրացման հավանականությունը խիստ փոքրանում է, եթե չասենք՝ դառնում է անհավանական: 

Թվում է՝ ինչ կապ ունի դա Հայաստանի հետ: Բայց կապը ուղղակի է: Ըստ էության Հայաստանը հայտնվել է բոլորովին նոր իրավիճակում: Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը պորտալարով կապված է Ռուսաստանի տնտեսությանը: Ամեն տարի Հայաստանը հենց ՌԴ-ից ստանում է մեր պետական բյուջեի հետ համեմատելի ծավալների մասնավոր տրանսֆերտներ: Այդ տրանսֆերտներն են, որ ապահովում են մեր բնակչության գնողունակության մի զգալի մասը: Պատահական չէ, որ Հայաստանում տնտեսական խնդիրները ծագում են հենց այն ժամանակ, երբ տրանսֆերտները պակասում են, իսկ երբ դրանք առատորեն հոսում են, Հայաստանում արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ:

Բացի այդ, Հայաստանից արտահանվող ապրանքների մեկ երրորդը ուղղվում է հենց Ռուսաստան: Իսկ եթե արտահանվող ապրանքների ցանկից հանենք  հանքահումքային արտադրանքը, ապա կստացվի, որ մեր ապրանքների հիմնական սպառողը հենց Ռուսաստանն է: Ու որքան վատանում է ՌԴ-ում տնտեսական վիճակը, այնքան նվազում է Հայաստանից դեպի այդ երկիր ապրանքների արտահանման ծավալները:

Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունում համեմատաբար բարվոք ցուցանիշներ են արձանագրվում միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանում, պատկերավոր ասած, շատ փող կա: Իսկ Ռուսաստանում շատ փող կա միայն այն դեպքում, երբ աշխարհում նավթը թանկ է: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի անկեղծ խոստովանությունից ուղղակի բխում է, որ համենայն դեպս առաջիկա տարիներին նավթը այլեւս թանկ չի լինելու: Իսկ դրանից էլ ուղղակի բխում է, որ Ռուսաստանում շատ փող չի լինելու: Եվ ուրեմն Հայաստանի համար նոր, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվում:

ՀՀ իշխանության «ուղեղային կենտրոններում» դա արձանագրել են, թե ոչ՝ շատ դժվար է ասել: Բայց կարելի է միանշանակ պնդել, որ եթե նույնիսկ արձանագրել են, ապա նոր իրավիճակից դուրս գալու ուղղությամբ որեւէ քայլ չեն արել, որեւէ ծրագիր չունեն: Մասնավոր շփումների ժամանակ մեր պաշտոնյաները ընդամենը դեմքի տխուր արտահայտությամբ հույս են հայտնում, որ Ռուսաստանում ամեն ինչ կկարգավորվի, նավթը կթանկանա, փողը կշատանա, մենք էլ առաջվա պես էլի յոլա կգնանք: Իսկ հարցին, թե ինչ կլինի, եթե նավթը չթանկանա, պատասխան չունեն: 

ՀՀ իշխանությունը իրոք պատրաստ չէ այս նոր իրավիճակին: Ինչ պետք է անի իշխանությունը, երբ ակնհայտ դառնա, որ այլեւս Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տարեկան Հայաստան են ուղարկելու ոչ թե 2 միլիարդ դոլար, այլ, ասենք, 1.3 միլիարդ: Կամ ումից են հարկեր հավաքելու, եթե ՌԴ արտահանում իրականացնող ընկերությունները նվազեցնեն իրենց արտադրանքի ծավալները 30 տոկոսով: Եթե այլեւս փող չունենալու պատճառով Ռուսաստանը մեզ գազը վաճառի համաշխարհային գներով, ու ներքին շուկայում գազն ու էլեկտրաէներգիան թանկանան եւս մի 25-30 տոկոսով...:

Ռուսաստանի տնտեսական վիճակից մեր կախվածությունը, իհարկե, ի վերուստ տրված ճակատագիր չէ, ու ոչ էլ պատմական անխուսափելի իրողություն: Պարզապես ՀՀ իշխանության համար դա հարմար, «տաքուկ» իրավիճակ է: Կարիք չկա երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնել, կարիք չկա տնտեսական մրցակցություն հաստատել, կարիք չկա ջախջախել իրենց սիրելի մոնոպոլիաները, կարիք չկա անկախ ու արդյունավետ դատական համակարգ ստեղծել....: Պարզապես նստում են, ոտքը ոտքին գցում, ընտրություններ կեղծում, ներքաղաքական «մուտիլովկաներ» անում, փայ մտնում տարբեր բիզնեսներում, քվոտաներ բաժանում, գեղեցիկ ճառեր ասում ու գլուխ գովում: Մեկ է` ինչ էլ անեն, տարեկան մի բյուջեի չափ մասնավոր տրանսֆերտ է գալիս, մարդիկ ապրում են: Հիմա այլեւս այդպես չի լինելու: Տրանսֆերտները պակասել են ու էլի են պակասելու, իսկ մուտիլովկաներով տնտեսություն չի զարգանում: Տնտեսություն զարգացնելու համար պետք է անել ճիշտ հակառակը, ինչը միջնադարյան աշխարհայացք ունեցող մեր իշխանավորների համար անհնարին է:

Տպել
2662 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ