Հրազդանում պետք է տրամադրություն փոխել. Սասուն Միքայելյանը՝ քաղաքապետի թեկնածու

27/02/2016 schedule13:07

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի գրասենյակում տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի աջակիցների ժողով, որի ժամանակ որոշվեց ապրիլի 17-ին կայանալիք Հրազդան համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրել ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՔՊ կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Հայտարարվեց, որ Միքայելյանի նախընտրական շտաբը կղեկավարի պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառումը բավական զավեշտալի տեսարանով սկսվեց. մեր հասնելու պահին դահլիճը, որտեղ պետք է անցկացվեր ժողովը, լիքն էր, ազատ աթոռ չկար, որտեղ էլ որ հնարավոր էր կանգնել՝ մարդիկ արդեն կանգնած էին: Միաժամանակ, մարդկանց մեծ կուտակում կար միջանցքում: Ու թվում էր, թե այլեւս տեղ չկա, սակայն շատ հանդարտ, ռիթմիկ հերթականությամբ միջանցքից մարդիկ շարունակում էին ներս մտնել դահլիճ: Տեսարանը զավեշտալի էր, որովհետեւ հիշեցնում էր յութուբյան հիթ դարձած բազմաթիվ վիդեոներ, որտեղ, ասենք, մի մեքենայից 60 երեխա է իջնում, կամ մետրոյի մի վագոն չորս վագոնի մարդ է մտնում: Այս պահը, որի վրա բոլորը ծիծաղում էին, այսպես մանրամասնորեն չէինք ներկայացնի, եթե չլիներ մի հանգամանք: Բանն այն է, որ հավաքի ժամանակ ներկայացվեց Միքայելյանի նախընտրական պաստառը, նրա լայն ժպտացող դիմանկարով եւ հետեւյալ լոզունգով`«Որ ժպտաս, Հրազդան» (նկարում): Ինչպես պարզ դարձավ շտաբի պետի` Նիկոլ Փաշինյանի խոսքից, իրենց նախընտրական արշավի լեյտմոտիվը լինելու է Հրազդանում տրամադրության, մթնոլորտի փոփոխությունը: «Սասուն Միքայելյանը ուզում է փոխել Հրազդանի տրամադրությունը, որը շատ երկար ժամանակ անկումային է, տխուր է, եւ դա երեւում է Հրազդան քաղաքից: Սասուն Միքայելյանը գալիս է, որպեսզի Հրազդանը ժպտա, հրազդանցիները ժպտան»,- պաստառը բացելուց առաջ հայտարարեց Փաշինյանը:

Ընդհանրապես տպավորություն կար, որ որոշվել է քարոզարշավն անցկացնել պոզիտիվ նոտայի վրա: Միքայելյանն իր խոսքում մի քանի անգամ ասաց` քանի որ որդեգրել ենք, որ ոչ մեկին չենք փնովելու... եւ ընդհատեց նախադասությունը: Եվ այնուամենայնիվ «մի երկու խոսք ասաց», օրինակ, որ 2012 թվականի ընտրությունները, երբ ինքը կրկին Հրազդանի քաղաքապետի թեկնածու էր, կեղծվել են, եւ կեղծվել են ոչ թե քվեատուփերում, այլ դրսում, վախի մթնոլորտի արդյունքում: «Երեւի բացի մի երկու տնից մնացած բոլորին ասել են՝ Սասուն Միքայելյանին չընտրեք: Թող ոչ մեկը չմտածի, որ 50+1 տոկոս ձայն ստանանք, մենք թույլ կտանք, որ ուրիշը տանի դրանք,  իմ կյանքի գնով էլ լինի, նման բան չի կարող լինել»,- ասաց Միքայելյանը եւ ընդգծեց, որ նույնիսկ այդ ռեպրեսիաների պարագայում ինքը 11 հազար 500 ձայն ստացել է: Հիշեցնենք, այդ ժամանակ 13 հազար 79 ձայնով քաղաքապետ դարձավ հանրապետական Արամ Դանիելյանը, որը պաշտոնավարում է մինչ օրս եւ պատրաստվում է կրկին առաջադրվել:

«Տարածել են` Միքայելյան Սասունը որ գա՝ բոլորին կքշի, ես գալիս եմ ոչ թե իմ թիմի, այլ Հրազդանի քաղաքապետ, ես ուզում եմ իմ ընտրողների,  իմ չընտրողների  հետ միասին այնպես անել, որ Հրազդանում տրամադրությունը փոխվի»,- ասաց Միքայելյանը:

Աջակիցներին իրենց ծրագրերը ներկայացնելուց հետո թեկնածուն եւ նրա շտաբի պետը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: Լրագրողներին հետաքրքրում էր, մասնավորապես,  թե ինչ է փոխվել 2012 թվականի ընտրությունների հետ համեմատ, որ նորից փորձ է արվում մասնակցել, ինչ է անելու թիմը այս անգամ էլ պարտվելու դեպքում: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ 2012-ի համեմատ երկու կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել. տրամադրությունը եւ թիմը: «Սասուն Միքայելյանը քաղաքական ուժեղ եւ հեռանկարային թիմի անդամ է, եւ այդ թիմը այն կոմպոնենտն է, որ պետք է փոխի տրամադրությունը Հրազդանում»,-ասաց նա: Ըստ Սասուն Միքայելյանի, այսօր 2012-ի վախի մթնոլորտն է փոխվել: Պարտության մասին նոր ձեւավորվող նախընտրական շտաբում չեն մտածում, իսկ թեկնածուն հիշեցնում է, որ հրազդանցին իրեն 5 անգամ քվե է տվել, 4 անգամ՝ ԱԺ պատգամավորի, մեկ անգամ՝ քաղաքապետի: Լրագրողներից մեկին այս վստահությունը անհանգստացրեց. արձանագրելով, որ Արամ Դանիելյանն էլ է վստահ, որ հաղթելու է, նա հետաքրքրվեց, թե ինչ է լինելու, կրկին բախո՞ւմ: Ի պատասխան այս հարցի՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ գործող քաղաքապետը երեւի պաշտոնական արդյունքները նկատի ունի, երբ վստահ է, թե հաղթում է. «Հանրապետականը արդեն շատ երկար ժամանակ պաշտոնական արդյունքներով հաղթում  է, կարծում եմ, եկել է ժամանակը, որ հանրապետականը պաշտոնական արդյունքներով սկսի պարտվել»,- ասաց նա եւ հայտարարեց` անցնենք պաշտոնական հաղթանակի կերտմանը:

2012 թվականի Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ  ընտրացուցակներում գրանցված է եղել 43 874 ընտրող, ընտրություններին մասնակցել է 25 հազար 477 ընտրող: Երեկ հրազդանցիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրինք՝ պարզելու համար առաջիկա ընտրությունների վերաբերյալ տրամադրությունները: Նրանք հիմնականում խուսափում էին պատասխանել հարցերին. միջին տարիքի մի քանի կին, օրինակ, մեր հարցերին ի պատասխան միայն բազմիմաստ ժպտացին ու բառ անգամ չարտասանեցին: Համեմատաբար երիտասարդ մի կին ասաց, որ չի մասնակցի ընտրություններին, որովհետեւ միեւնույն է, իր վիճակը ոչ մի թեկնածուի հաղթանակի պարագայում չի լավանա: Դպրոցից երեխային տուն տանող մեկ ուրիշ կին էլ ասաց, որ նախորդ անգամ Արամ Դանիելյանին է ընտրել, սակայն այս անգամ Սասուն Միքայելյանին կընտրի, որովհետեւ իրենց դպրոցի ճանապարհն այս տարիների ընթացքում այդպես էլ չի նորոգվել, այնինչ այդ նպատակով գումար է հատկացված եղել:

Հրազդանցիներին, իհարկե, դեռ չի հասել Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ուղերձը. «Մենք չենք ուզում, որ հրազդանցին գործող քաղաքապետին նեգատիվ քվե տալու ճանապարհով գնա, այլ ուզում ենք, որ Սասուն Միքայելյանը պոզիտիվ լեգիտիմություն ստանա»,- երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը: Կհաջողվի՞ արդյոք Սասուն Միքայելյանին եւ իր թիմին ժպիտ բերել ընտրողի դեմքին եւ պոզիտիվ տրամադրությամբ անցկացնել քարոզարշավը, ցույց կտա ժամանակը: Թեեւ, պարզապես ժպտալու համար հրազդանցուն շատ բան պետք չէ. ընդամենը մի հայացք գցել Սասուն Միքայելյանի նախընտրական պաստառին: 

Տպել
3556 դիտում

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված