Ձերդ անսխալականություններ. Էլի օրե՞նք եք մշակում

27/02/2016 schedule21:18

Մոտ մեկ ամսից ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին կներկայացնի «Հարկային օրենսգիրքը»: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այս օրենսգիրքը շատ ավելի ուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա, քան նույնիսկ նոր Սահմանադրությունը:

Ինչպես արդեն համոզվել ենք անցած տարիների ընթացքում, Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները մեր կյանքում ոչինչ չեն փոխում, իսկ հարկային օրենսդրության մեջ կատարված ցանկացած, նույնիսկ փոքրիկ փոփոխության ազդեցությունը անմիջական է: Այս տեսանկյունից մի տեսակ անարդարացի է, որ սահմանադրական փոփոխությունները հանրության շրջանում բուռն քննարկումների են արժանանում, իսկ հարկային օրենսդրությունում կատարվող փոփոխությունները հետաքրքրում են մարդկանց փոքր խմբերի միայն:

Ինչպիսին կլինի նոր «Հարկային օրենսգիրքը», ինչ ազդեցություն կունենա, դրանից մեր տնտեսությունը կշահի՞, թե՞ կտուժի... Այս հարցերի պատասխանները դեռ չկան: Բայց, դատելով օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումներից, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում: Եվ ահա թե ինչու: Մի մեջբերում ՀՀ կառավարության կայքում երեկ տեղադրված հաղորդագրությունից. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ «Հարկային օրենսգրքի» նախագծի վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել տարածքային կառավարման եւ զարգացման, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, Էկոնոմիկայի, բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսինքն ի՞նչ, նախարարներ ու այլ պաշտոնյաներ հավաքվել են ու քննարկում են այս սկզբունքային նշանակություն ունեցող նախագի՞ծը: Իրենք ախր գիտունիկներ են, անսխալականներ, նրանք կարող են կատարյալ նախագիծ պատրաստել, չլսել ու հաշվի չառնել այլոց կարծիքները...: Չէ, այնպես չէ, որ միայն այսպիսի քննարկումներ են ընթանում: Մեկումեջ նաեւ գործարարների, բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների էլ են հրավիրում, բայց դրանք մինչ օրս բացառապես ձեւական բնույթ են կրել: Իսկ այդ ձեւականությունը անհրաժեշտ է «Հարկային օրենսգրքի» նախագծով հետաքրքրված միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար, թե իբր տեսեք՝ ինչ բաց քննարկումներ ենք անում:

Իսկ գուցե իրո՞ք մեր պաշտոնյաները անսխալական են, իրո՞ք գիտունիկներ են, իրո՞ք նրանք կարող են բացառիկ ու կատարյալ օրենսգիրք ստեղծել, որը հետագայում անընդհատ փոփոխելու կարիք չի լինելու: Այդ հարցի պատասխանը գտնելու համար բերենք մի հետաքրքրիր վիճակագրություն: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի գոյության ընթացքում 48 անգամ, «Ավելացված արժեքի մասին» օրենքում 78 անգամ են փոփոխություն արել, «Շահութահարկի մասին» օրենքը 48 անգամ է փոփոխության ենթարկվել, «Եկամտային հարկի մասին» օրենքում 15 փոփոխություն է իրականացվել, «Ակցիզային հարկի մասին» օրենքը փոփոխվել է 20 անգամ, «Մաքսային օրենսգիրքը» 43 փոփոխություններ է կրել... Ահա մեր «անսխալականների», «գիտունիկների» ստեղծած կատարյալ օրենքներն ու օրենսգրքերը:

Իհարկե, կատարված փոփոխությունների մի զգալի մասը իրականացվել են իրավիճակներ փոփոխվելու, տարբեր միջազգային կառույցների հետ Հայաստանի կնքած համաձայնագրերի ու պայմանագրերի հետեւանքով: Բայց փոփոխությունների մեծ, նույնիսկ մեծագույն մասը այդ օրենքների ունեցած թերությունները շտկելու փորձեր են: Քիչ չեն դեպքերը, երբ հարկային ոլորտին վերաբերող օրենքում կատարվել են փոփոխություններ, իսկ կարճ ժամանակ անց արդեն փոփոխությունների մեջ են փոփոխություններ կատարվել, իսկ որոշ դեպքերում փոփոխությունների մեջ կատարված փոփոխություններն են փոփոխությունների ենթարկվել...:

Ընդ որում, այդ անընդհատ փոփոխվող օրենքները մշակել է ըստ էության նույն թիմը, որն այսօր մշակում է նոր «Հարկային օրենսգիրքը»: Այդ նույն թիմն է մշակում նաեւ վերը նշված փոփոխությունները: Հույս դնել, թե ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» նախագիծը կհղկվի՝ չի կարելի: Խորհրդարանական մեծամասնությունը մի քանի ստորակետ էս կողմ-էն կողմ կտեղափոխի ու կդակի: Իսկ ընդդիմությանը հորանջելով կլսեն, անհամբեր սպասելով «կողմ» քվեարկելու բաղձալի պահին ու կթռնեն իրենց գործերով` սեփական բիզնեսը ընդլայնելու:   

Ու դժվար չէ կռահել, թե ինչ է լինելու «Հարկային օրենսգրքի» ուժի մեջ մտնելուց հետո: Կրկին բողոքի ցույցեր՝ տարբեր ու տարատեսակ պահանջներով, փակված «փոքր» բիզնեսներ, հարկային տեռոր, արտոնյալ «գործարարներ», մոնոպոլիզացիայի խորացում, ստվերային տնտեսության ընդլայնում....: Չափազանցվա՞ծ է հնչում: Պարզապես հիշեք, թե ինչի են հանգեցրել վերը նշված թիմի մշակած օրենքները, դրանցում կատարված փոփոխությունները եւ կհամոզվեք, որ ոչ մի չափազանցություն էլ չկա:

Տպել
2071 դիտում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը