Մոգերինիի այցի ժամանակ կքննարկվի սիրիահայերի համար ԵՄ-ից ֆինանսավորում ստանալու հարցը

01/03/2016 schedule10:18

Այսօր Հայաստան է ժամանում ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Վերջինս Երեւանում մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, այդ թվում`Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում կարեւորել էր Մոգերինիի այցը` նշելով որ այն կարեւոր խթան կտա ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

ԵՄ գերագույն հանձնակատարի այցին ընդառաջ երեկ դեսպան Սվիտալսկին հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին», որի ժամանակ շատ կարեւոր հայտարարություններ է արել ՀՀ նոր ԸՕ-ի մշակման, նոր ընտրական համակարգի հնարավոր ֆինանսավորման, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի եւ օրակարգային այլ հարցերի վերաբերյալ: Հարցազրույցը armtimes.com-ում կտեղադրվի քիչ ավելի ուշ:

Մեր տեղեկություններով, Մոգերինիի այցի շրջանակներում հատուկ անդրադարձ է լինելու ՀՀ-ում սիրիահայ փախստականների խնդրին: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն սիրիացի փախստականների համար նախատեսված ֆինանսական օժանդակություն է տրամադրում տարբեր երկրների: Երեկ, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը նույնպես կարող է օգտվել սիրիացի փախստականների համար նախատեսվող ԵՄ օժանդակությունից, ԵՄ դեսպանն ասաց, որ ԵՄ-ն տրամադրում է 400 000 եվրո Հայկական կարմիր խաչի ընկերությանը սիրիացի փախստականների համար:

«Միգրացիայի եւ սահմանների կառավարման աջակցության նոր ծրագրի շրջանակներում ԵՄ-ն կտրամադրի 4 մլն եվրո ֆինանսավորում ներդրումների ծրագրին (կարիքների գնահատման ծրագիր եւ 50 մլն եվրո արժողությամբ կառուցման նախագծեր)՝ ուղղված Միգրացիայի պետական ծառայության կողմից գործարկվող Ապաստան փնտրողների ընդունման կենտրոնին, որը ներկայում գտնվում է վատ պայմաններում: Ապաստան փնտրողների ընդունման նոր կենտրոնի փաստացի կառուցման նպատակով նախատեսվում է հետագա երկխոսություն հնարավոր (ԵՄ աջակցության) ֆինանսավորման շուրջ: Միջազգային հանրությունը բազմաթիվ առիթներով խրախուսել է Հայաստանին՝ մշակել փախստականների ընդունման եւ ինտեգրման համընդգրկուն հայեցակարգ, իսկ անցյալ շաբաթ տեղի ունեցած «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովը՝ նվիրված Սիրիայի հակամարտության հետեւանքով տեղահանված եւ ՀՀ-ում հաստատված անձանց ինտեգրման դյուրացման խնդիրներին, միավորեց մի շարք դերակատարների՝ Հայաստանի համար խիստ անհրաժեշտ համատեղ հայեցակարգի ուղղությամբ քննարկումների շուրջ»,-նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Տպել
1721 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ